Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

ուբեն Վարդանյանին ազատ արձակելու համար ՄԻԵԴ դիմելը բավարար չէ. պահանջվում է քաղաքական ու իրավական քայլերի ամբողջություն․ Թաթոյան«Պատժամիջոցներ կիրառել Ալիևի կառավարության նկատմամբ, ԼՂ-ում մարդու իրավունքների խախտման համար»-Կոնգրեսականների նամակը՝ ԱՄՆ ՊետդեպարտամենտինՄաքսային հսկողության գոտիներում կսահմանվեն վարքագծի պարտադիր կանոններԱդրբեջանցիներն ապամոնտաժել են Ստեփանակերտից ու Շուշիից տեսանելի հայկական խաչըՄայր Աթոռ Սուրբ Էջմիածինը դատապարտել է Չարեքտարի՝ 13-րդ դարում կառուցված վանքի վրա ադրբեջանցի զինվորականների կողմից կրակելու միջադեպը«Կներեք էլի, էդ ի՞նչ անընդունելի գաղափարներ ա արտահայտել էդ մարդը, որոնք հնարավոր չի կիսել»․ Արմեն Դուլյան«Մայր Հայաստան» դաշինքի հայտարարությունը՝ Երևանի քաղաքապետի նշանակման կապակցությամբՎրդովված եմ Ռուբեն Վարդանյանի ձերբակալությունից և Ղարաբաղում տիրող անօրինությունից. Արա Աբրամյան«Հորդորում եմ ՀՀ արտաքին գործերի նախարարությանը անհապաղ միջոցներ ձեռնարկել ՀՀ քաղաքացի Ռուբեն Վարդանյանին վերադարձնելու համար». Սամվել Կարապետյան Վարդանյանը պատերազմի ժամանակ միլիոններ ուղարկեց զենքի համար․ Գաբրիելլա ԳալոյանՀակարի կամրջի մոտից Վիտալի Բալասանյանին ձերբակալել ենՊարոն Ռուբեն Վարդանյանի կալանքը Ադրբեջանի իշխանության կողմից ապօրինի էՄեղավորը իշխանության քարոզչամեքենա «Հանրային հեռուստատեսությունն» է, որը շարունակում է իր կործանարար հետևանքները Հայաստանի և Արցախի համար. Մեսրոպ Առաքելյան Ռուբեն Վարդանյանի ձերբակալության մասին կամ ինչու՞ Իժոն չձերբակալվեցԱրևային վահանակների գները տապալվել են պատմական նվազագույնի ՀՀ կառավարությունը Ռուբեն Վարդանյանի հարցով դիմել է ՄԻԵԴ Ռուբեն Վարդանյանը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է. Մանե Թանդիլյան Ucom-ը շարժական կապի անվճար ծառայություններ կտրամադրի Արցախից տեղահանված հայրենակիցներին Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը հանդես է եկել հայտարարությամբ Քիչ առաջ ադրբեջանցիները ձերբակալել և գերեվարել են Արցախի նախկին պետնախարար, Հայաքվեի աջակից Ռուբեն Վարդանյանին Ադրբեջանցիների կողմից առևանգվել է Ռուբեն Վարդանյանը. Մեսրոպ Առաքելյան Իլհա՛մ, ծոծրակդ կտեսնես, բայց «Զանգեզուրի միջանցք» երբե՛ք չես տեսնի. Խաչիկ Ասրյան «Ապրելու երկիր» կուսակցությունը արցախցիներին կտրամադրի կացարաններ Ալավերդի և Նոյեմբերյան համայնքներում Զանգեզուրի միջանցքին մենք հասնելու ենք խաղաղ ճանապարհով. ՀաջիևՀայ բնապահպանները մտահոգված են հանքարդյունաբերության ոլորտում ՎԶԵԲ-ի ներդրումային քաղաքականությամբ․ Իսկ Արցա՞խը Հայաստանի իշխանությունները պետք է երկրում մեկօրյա սուգ հայտարարեն. Արա Աբրահամյան Իշխանությունը շարունակում է իր լկտի քարոզչությունը․ Մեսրոպ ԱռաքելյանՀայաստանի իշխանությունները պարտավոր են բարձրացնել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի բռնակցման հարցը Ազգային կոմիտեի հայտարարությունը հանրահավաքի հետաձգման վերաբերյալԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր աջակցությունն է հայտնում Արցախից տեղահանված մեր հայրենակիցներինIDream՝ հատուկ Արցախից բռնի տեղահանված մեր երիտասարդների համար «VIVA» հիմնադրամը հումանիտար օգնության շտաբ է բացել Արցախից բռնի ուժով տեղահանվածների օգնության համար Իշխանություններն իրենց «արշինով» են չափում. ում համար Հայաստանը աթոռ է, ում համար՝ Հայրենիք, որը կորցնելու իրավունք չունենք Enel-ը Կոլումբիայում գործարկում է նոր արևային էլեկտրակայան Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամը զբաղված է տեղահանված արցախցի մեր հայրենակիցների համար լայնածավալ աջակցության ծրագրերի կազմակերպման աշխատանքներով «Նշված իրողությունների համատեքստում` ՀՀ իշխանությունների կողմից աղետալի իրավիճակի առերևույթ բարելավմանն ուղղված քայլերի ակնկալիքը դառնում է վերացական և առարկայազուրկ». ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Հայտնի է Ադրբաջանի զոհերի թիվը Արցախի դեմ մարտերի արդյունքում. ադրբեջանական ԶԼՄՄենք, որպես հայ մարդիկ, այս ողբերգական օրերին պարտավոր ենք գործել որպես մեկ ընտանիք, և նեցուկ կանգնել մեր տառապյալ քույրերին և եղբայրներին. Ավետիք Չալաբյան Այս ազգային ողբերգության, ցավի ու ամոթի համար ինչ-որ մեկը պատասխան տալո՞ւ է, թե՝ ոչ․ Մհեր Ավետիսյան Մենք պետք է այսօր պատրաստակամորեն օգնության ձեռք մեկնենք դժբախտության մեջ հայտնված մեր հայրենակիցներին Ի՞նչ բացահայտումներ են խոստանում Մանե Թանդիլյանն ու Մեսրոպ Առաքելյանը. «Փաստ» «Մայր Հայաստան» դաշինքի հայտարարությունըՐոպե առաջ անհրաժեշտ է իրականացնել օդային ճանապարհով վիրավորների տեղափոխում Հայաստան․ Մանե Թանդիլյան«Ինտերը» Մխիթարյանի հետ կքննարկի նոր պայմանագիր կնքելու հարցըՓաշինյանը պատերազ՞մ է հայտարարել ՌուսաստանինՏեսանյութ՝ Ստեփանակերտում տեղի ունեցած պայթյունից. զոհեր կանԽոշոր պայթյուն՝ Ստեփանակերտի մոտ. ի՞նչ է տեղի ունեցել Կապանի «Սյունիք» օդանավակայանը կարող է սպասարկել միջազգային կանոնավոր չվերթեր․ «Հետք» Ադրբեջանը 5 օր առաջ լիովին ապահովեց իր պետական ինքնիշխանությունը. ԱլիևԱյս ամսաթվերին ծնվածները կանխատեսելու և հզոր ինտուիցիայի շնորհ ունեն
Քաղաքականություն

«Կրկին գործ ունենք կեղծիքների հետ. ներկայացված թվերը, տնտեսական ու հարկային քաղաքականությունը միֆեր են»․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

2022-ին արձանագրված 12,6 տոկոս տնտեսական աճն իշխանությունները վերջին 15 տարիների համար ոչ միայն ռեկորդային են անվանում, այլև կարծում են, որ այդ ցուցանիշը բարեփոխումների, նաև ստվերի կրճատման արդյունք է։ Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը «Փաստի» հետ զրույցում նշել է, որ նման պնդումները որևէ հիմնավորում չունեն։

«Նույնիսկ 180 աստիճանով հակառակ պատկեր կա։ Այսինքն, կրկին գործ ունենք կեղծիքների հետ։ Այո, 12,6 տոկոս տնտեսական աճ է արձանագրվել, բայց հարց է՝ այն դրական ազդեցություն ունեցե՞լ է բնակչության վրա, ներառակա՞ն է եղել, ո՞ր ոլորտներն են աճել։ Դա ապահովել են, օրինակ՝ խաղային ոլորտը՝ 44 տոկոսով, բանկային գործունեությունը՝ 67 տոկոսով, և այդպես շարունակ։ Բնակչության վրա դրակա՞ն, թե՞ բացասական ազդեցություն են ունեցել նշվածները։ Ակնհայտ է՝ բացասական, այսինքն, աղքատացրել են բնակչությանը։ Ստվերի և, առհասարակ, Հայաստանի հետ ընդհանրապես աղերս չունեցող գործընթացներ են տեղի ունեցել։ Օրինակ՝ 1,7 միլիոն զբոսաշրջիկ է եկել Հայաստան ու սպառում իրականացրել, բացի այդ, Հայաստանում Ռուսաստանից ու Ուկրաինայից ռելոկանտներ կան։ 26,6 տոկոսով աճ է գրանցել մեծածախ առևտուրը, Արևմուտքից ապրանքներ են բերել, վերաարտահանել Ռուսաստան, մինչդեռ մանրածախ առևտուրն աճել է 2,6 տոկոսով»,-ասաց նա՝ նշելով, որ մանրածախ առևտուրը հենց Հայաստանի ներսում ՀՀ քաղաքացու սպառման ցուցիչն է։

«Մեծածախ առևտրի ցուցանիշից կարող ենք եզրակացնել՝ բնակչությունն աղքատացե՞լ է, թե՞ ոչ։ Եթե ՀՀ մշտական բնակչության կեսից ավելիի չափով զբոսաշրջիկ է եկել ու մանրածախ ոլորտում սպառումն աճել է 2,6 տոկոսով, նշանակում է, որ Հայաստանի մշտական բնակչությունն ավելի է աղքատացել։ Իսկ եթե ռելոկանտները չլինեին, մանրածախ առևտուրը աճ չէր գրանցի, ինչը կնշանակեր, որ մարդիկ նախորդ տարվա համեմատ ավելի քիչ գնումներ են կատարում։ Տնտեսությունը, մեծ հաշվով, աճել է խաղատնային ոլորտի, բանկային գործունեության, ռուս-ուկրաինական պատերազմի հաշվին։ Եթե կառավարությունում ասում են, որ ստվերի կրճատում է տեղի ունեցել, կամ տնտեսական քաղաքականություն է իրականացվել, այդ դեպքում գեթ մեկ տնտեսական բարեփոխում պետք է մատնանշեն։ Դրական ոչ մի օրինակ չկա, մինչդեռ բացասական առումով տնտեսական քաղաքականության օրինակները շատ են»,-ասաց նա։

Խոսելով թվերը ռեկորդային համարելու իշխանությունների սովորության մասին՝ նա հավելեց. «Ինձ մոտ տպավորություն է, որ կառավարությունը թերթի խմբագրություն է, որտեղ նպատակն, ընդ որում, ոչ թե անկողմնակալ, իրական տեղեկատվությունը հասարակությանը մատուցելն է, այլ սենսացիաներ առաջացնելն ու դրանցով «դիտելիություն» ապահովելը։ Կառավարության գործունեությունն այլ որևէ բանի ես չեմ նմանեցնում։ Իրենք հնչեցնում են թվեր, իրենք էլ ոգևորվում։ Իրականում, այո, իրենց իշխանական շրջանակների համար տնտեսական, սոցիալական բավականին լուրջ բարեփոխումներ են իրականացվել։ Իրենք թվեր են հայտնում, սենսացիան ապահովում ու հենց իրենք էլ օգտվում են։ Մինչդեռ իրենց լսող մարդիկ տեսնում են, որ ամենօրյա գնումներ կատարելու ժամանակ իրենց եկամուտը չէր բավականացնում 2022-ի, չի բավականացնում նաև 2023-ի ծախսը սպասարկելուն»,ասաց մեր զրուցակիցը։ Նաիրի Սարգսյանի խոսքով, վիճակագրությունն անարժանահավատ է, բայց ամենաանարժանահավատ կետերից մեկը գնաճի վերաբերյալ տեղեկությունն է։

«Հայտարարում են, որ հասել են գնաճի թիրախային կետին, խոսքն այդ դեպքում ապրանքների և ծառայությունների միջինացված արժեքի մասին է։ Այն, այո, մակրոտնտեսության կարևոր բաղադրիչ է, բայց բնակչության սոցիալական կարգավիճակը գնահատելու համար շատ ավելի կարևոր են առօրյա ուսումնասիրությունները։ Մասնավորապես, մեկ տնային տնտեսության համար առավել շատ սպառվող գների աճը, դրանց տատանումները։ Գնաճի միջին ցուցանիշը կարող է նախանշված թիրախայինը լինել, բայց այն իրականության հետ որևէ կապ չունի։ Փաստն այն է, որ մարդիկ ավելի են աղքատացել»,-շեշտեց նա։

Ընդհանուր առմամբ, ըստ Նաիրի Սարգսյանի, մեր երկրում կայունացում չենք տեսնում։ Նա իրավիճակը «անկայուն վտանգավոր» որակեց։ «Նման վիճակում, հատկապես եթե նշվածը փոխկապակցում ենք տնտեսության հետ, գումարած՝ առկա անվտանգային իրավիճակը, տնտեսությունը պետք է անցում կատարի ճգնաժամային կառավարմանը, և այլ որոշումներ, այլ լուծումներ պետք է կայացվեն, որոնցով հնարավոր կլինի տնտեսությունը մի քիչ կայունացնել՝ մինչև անվտանգային միջավայրը կայունանա, դրանից հետո էլ արդեն կարելի է մտածել խոշոր կորպորացիաների հիմնադրման մասին»,-շեշտեց նա՝ ընդգծելով, որ, ցավոք, այլ է իրավիճակը, որը նպաստում է նաև արտագաղթի աճին։

Հարկային եկամուտների հավաքագրման ցուցանիշին անդրադառնալով՝ Ն. Սարգսյանի հետ զրույցում խոսեցինք նաև համեմատությունների շուրջ։ Բյուջե 2022-ի կատարողականը ներկայացնելու ժամանակ Նիկոլ Փաշինյանը 2023-ի առաջին 4 ամիսների բյուջեն համեմատեց 2000, 2002, 2003, 2008, 2010 թվականների տարեկան բյուջեների հետ։ «Անամոթություն է նման համեմատականը։ Ցանկացած ֆինանսական համադրության մեջ հաշվետու ժամանակաշրջանում, նախորդից բացի, այլ ժամանակահատվածների հետ չեն համեմատում։ Առավելագույնը համեմատում են վերջին 3, վերջին 5 տարիները, ընդ որում՝ այդ համեմատությունն ինքնանպատակ չէ։ Այն իրականացվում է, որպեսզի նախանշված նպատակներին հասնելու որոշումներ կայացվեն։ Օրինակ՝ եթե պետությունը խոշոր նախագիծ է ուզում իրականացնել, կարող է վերջին 5 տարվա տնտեսության աճի կամ նվազման դինամիկան վերլուծել՝ հասկանալու՝ գնա՞լ այդ քային, թե՞ ոչ։ Բայց սա այդ դեպքը չէ. այս իրավիճակում նման համեմատություններ անելն անամոթություն է։ Ավելին՝ եթե վերոնշյալը համեմատում ենք 2022 և 2021 թվականի հետ, ապա հարկերի հավաքագրման աճն ապահովել են խոշոր հարկատուները՝ վճարելով ավելի շատ հարկեր, ինչը պայմանավորված է մի շարք հանգամանքներով»,ասաց նա՝ ընդգծելով էլեկտրաէներգիայի, ջրի, գազի սակագների գործոնի մասին։

«Կառավարությունը միտումնավոր միջամտեց, բարձրացրեց սակագները։ Բանկերն էլ են շատ հարկ վճարել, որոնք 2023-ի եռամսյակի տվյալներով բնակչությանն աղքատացնելու հաշվին գերշահույթներ են ապահովել։ Բանկերի տոկոսադրույքներն աննորմալ ձևով բարձր են, այսինքն՝ մարդկանց վարկ տրամադրելուց աղքատացնում են, ինչի հաշվին գերշահույթ են ապահովում և, բնականաբար, ավելի շատ հարկեր պետք է վճարեն։ Մեծ հաշվով, հարկային ավելի հավաքագրումները ոչ թե նոր արժեքի ստեղծման, այլ բնակչությանը հերթական անգամ աղքատացնելու հաշվին են։ Այսինքն, ներկայացված թվերը, տնտեսական ու հարկային քաղաքականություն ասվածը միֆեր են»,-շեշտեց նա։

Նաիրի Սարգսյանի համոզմամբ, իրականում գործ ունենք կառավարությունից անկախ տնտեսական քաղաքականության և տնտեսական իրավիճակի հետ։ «Կառավարությունն առհասարակ կապ չունի մեր տնտեսության հետ։ Մեր տնտեսությունն այս պահին շարժում և աշխատացնում է բիզնես համայնքը, որը յուրաքանչյուր տարի նախորդից ավելի շատ՝ 5-7 տոկոս մինիմալ սահմանով աճ է պլանավորում։ 24 ժամ աշխատելով՝ բիզնեսն ամեն ինչ անում է նշվածին հասնելու համար։ Իսկ բացարձակ թվերով տնտեսական ակտիվության ցուցանիշի աճը ուղիղ կապված է ռուս-ուկրաինական պատերազմի հետ։ Տնտեսական իարվիճակը, ռեկորդներն ու հակառեկորդները կառավարությունից անկախ են»,-եզրափակեց մեր զրուցակիցը։

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում