Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

«Ինստիգեյթ» ՓԲԸ-ն համալրել է հայկական նավատորմը 22-րդ նավով Կալիֆորնիայի գիտնականները տիեզերքից էլեկտրաէներգիա են փոխանցել Մարդկային անգործությունը լուրջ հետևանքների է բերում․ Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլ-ի Գործադիր տնօրենի ելույթը Լոնդոնում Մենք հավատում ենք, որ միջազգային գործընկերների ճնշումը կարող են կանխել Ադրբեջանի հետագա ագրեսիան. Ալեն Սիմոնյան Մենք տրամադրված ենք Երևանում վստահ հաղթանակի. Մանե Թանդիլյան «Քրեականացնել ՀՀ անունից Արցախն այլ պետության մաս ճանաչող ցանկացած գործողություն». «ՀայաՔվեն» ստորագրահավաք կսկսի և համապատասխան օրինագիծը կներկայացնի ԱԺ Ընտրությունների հաղթանակի մեր հաջորդ հանգրվանը Երևանն է լինելու. Մեսրոպ Առաքելյան (տեսանյութ) Կանցկացվեն երթեր և հանրահավաքներ. «Ազատ Արցախ-Հայերի ձայն» նախաձեռնությունն ընդլայնում է համագործակցությունը «Հայաքվե»-ի քարոզարշավի շրջանակներում մեծ հավաք անցկացրեցինք Երևանում, որտեղ մեզ միացան հարյուրավոր նոր աջակիցներ և համախոհներ. Ավետիք ՉալաբյանՀայ գործարարների ասոցիացիան ամփոփում է երկու տարվա ներդրումային գործունեության արդյունքները«Մեր քաղաքական նպատակասլացությամբ ու նվիրվածությամբ տարբերվելու ենք քաղաքական այլ ուժերից». «Ապրելու երկիր» կուսակցության քաղաքապետի թեկնածուն Մանե Թանդիլյանն էՀույս ունենք՝ հասարակության մոտ նորից կվերածնվի ավելի հզոր պետություն, հզոր Երևան ունենալու տեսլականը․ Մեսրոպ Առաքելյան Երեւանի ընտրություններում իշխող խմբակցության հետ որեւէ համագործակցություն չի լինի․ «Ապրելու երկիր» «uDays» հատուկ առաջարկի շրջանակներում Ucom-ում զեղչեր են գործում նշված տեսականու համար NTD. լողացող արևային էլեկտրակայանները մեծ ժողովրդականություն են վայելում ոչ միայն Ասիայում, այլ նաև ԱՄՆ-ում Հայաստանի մեդիա դաշտի մայիս ամսվա առաջատար 20-յակը՝ ըստ Similarweb հեղինակավոր կայքի «Արցախի անվտանգության և զարգացման ճակատը» վերահաստատում է Արցախի համար պայքարում կարմիր գծերը չհատելու իր դիրքորոշումը «Ապրելու երկիրը» Երևանի քաղաքապետի թեկնածու կառաջադրի Մանե Թանդիլյանին «Մենք ենք մեր սարերը» գործակալությունը Արցախի ջերմատնային տնտեսությունների վերազինման ծրագիր է սկսումԱրևմուտքը միշտ գումարներ է տալիս զարգացող, կամ մեր նման փոքր երկրների, կախման մեջ պահելու նպատակով«Ապրելու երկիր» կուսակցության մամուլի ասուլիսը (Ուղիղ) Հայաստանը շահագրգռված է կայուն հիմքերի վրա դնել եւ զարգացնել ՄԹ հետ բազմակողմ հարաբերությունները. Ալեն Սիմոնյան ԼՀԿ-ն Երևանի ավագանու ընտրություններին առանձին մասնակցելու որոշում ունի․ «Փաստ» Գարեգինն էլ տանել չի կարողանում ազգային, ավանդական արժեհամակարգերը, ու ջանք ու եռանդ չի խնայում դրանք քանդելու փորձեր անելու համար, մանավանդ որ գումարն էլ կանխիկով արդեն ստացել է․ Լիաննա ՄանուկյանՊլեխանովի անվան համալսարանի երևանյան մասնաճյուղում կմեկնարկի մագիստրոսական կրթական նոր ծրագիր (տեսանյութ) Իր պաշտոնավարման 5 տարում ՀՀ գործող վարչապետը փոխել է արարողակարգի 3-4 ղեկավար. Վահագն Մելիքյան․ Alphanews.am Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահին Կուկուռուզնիկի վերածնունդը՝ «Ապրելու երկիր» կուսակցության առաջնահերթ օրակարգում UCOM-ի բիզնես հաճախորդները ձեռք կբերեն Macbook PRO-ն՝ խնայելով մանրածախ գնի մինչև 30%-ը Գլոբալ էներգետիկ ճգնաժամը խափանում է համաշխարհային ծրագրերը Հայաստանը շահագրգռված է կայուն հիմքերի վրա դնել ու զարգացնել Միացյալ Թագավորության հետ բազմակողմ հարաբերությունները. Ալեն Սիմոնյանը՝ Սըր Լինդսի Հոյլին Տեղի է ունեցել «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախաձեռնած «Զանգեր» խորագիրը կրող կլոր-սեղան քննարկումների շարքի հինգերորդ հանդիպումը Երիտասարդության պալատը վերադառնում է Երևան «Աուդիտորների Պալատ»-ի նախագահ Նաիրի Սարգսյանը ք. Վեդիում հանդես կգա «Հարկային հսկողություն» թեմայով դասախոսությամբ Ոմանք այստեղ սիրահարվել են, որոշներն ամուսնացել են․ երևանցիներին վերադարձվում են իրենց լավագույն հուշերը․ Մանե Թանդիլյան ԶՊՄԿ-ում սպորտային ավանդույթները շարունակվում են «ԱքսելՄոնդրիան և գործընկերներ» ընկերությունը Երևանում բացում է իր գրասենյակըԱլեն Սիմոնյանը 13 հոգանոց պատվիրակությամբ մեկնել է Լոնդոն Բելգիայում մեծությամբ երկրորդ արևային էլեկտրակայանը կկառուցվի Օստենդ-Բրյուգե օդանավակայանի մոտ «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժման խորհուրդը հայտարարություն է տարածել Հայաստանի որևէ իշխանություն իրավասու չէ Արցախի ճակատագրին վերաբերող որոշումներ կայացնել. Ռուբեն Վարդանյան Չնեղվեք սրանցից. լավ է լինելու Եվս մեկ կազմակերպություն միացավ «ՀԱՅԱՔՎԵ» նախագծի շուրջ համագործակցության հուշագրին «Կրկին գործ ունենք կեղծիքների հետ. ներկայացված թվերը, տնտեսական ու հարկային քաղաքականությունը միֆեր են»․ «Փաստ» Շառլ Միշելի հայտարարությունը մնացել է «օդո՞ւմ»․ «Փաստ» Դատավարությունը կարող է «ռեկորդներ» գրանցել․ «Փաստ» Սահմանային ութ գյուղերի հանձնումով Հայաստանը կմասնատվի, կքայքայվի և կոչնչանա. Արմեն Մանվելյան Դիվանագիտությամբ նվաստացուցիչ խաղաղություն ձեռք բերելու պատրանքը պատմությունը չիմանալու հետևանք է. Ռուբեն Վարդանյան Հայաստանն ու Արցախը միայն Ռուսաստանի և Իրանի աջակցությամբ կարող են միշտ պաշտպանվել թշնամի Ադրբեջանից ու Թուրքիայից. Խաչիկ Ասրյան Երիտասարդության պալատը ոչ միայն իր ժամանակաշրջանի համարձակ ճարտարապետական լուծում ունեցող շենք էր, այլև Երևանի խորհրդանիշներից մեկը. Մանե Թանդիլյան
Հասարակություն

Այսօր տեղի ունեցողը ոչ այլ ինչ է, քան սեփական ժողովրդի նկատմամբ իշխանությունների կողմից իրականացվող հոգեբանական ցեղասպանություն. Արա Աբրահամյան

Թողնել սեփական ժողովրդին Ալիևի ռեժիմի քմահաճությանը, ով բազմիցս հաստատել է հայերի նկատմամբ իր ցեղասպան քաղաքականությունը, ոչ միայն անբարոյականություն է, այլև հակասում է Հայաստանի Սահմանադրությանը, որի հիմքը, ինչպես նշված է նրա նախաբանում, Հայաստանի անկախության հռչակագիրն է, որը հիմնված է, այդ թվում, Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի 1989 թվականի դեկտեմբերի 1-ի համատեղ հայտարարության վրա:

Ցանկացած պայմանագիր, որը կժխտի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, հակասում է երկրի Հիմնական օրենքին, այսինքն՝ իրավական ուժ չի կարող ունենալ:

Հանձնելով Արցախը՝ Փաշինյանը հանձնում է նաև Հայաստանը և Սփյուռքը, արժեզրկում է իրեն, իր ընտանիքը, իր ավանդական արժեքներն ու սովորույթները հարգող յուրաքանչյուր հայի, ով հպարտանում է իր ժողովրդի հերոսական պատմությամբ: Այդ պատմությունը գրվել է ոչ միայն մեծ գիտնականների, մշակույթի, արվեստի ու սպորտի գործիչների կողմից, այլև մեր քաջարի զինվորների արյամբ, ովքեր վերջին 3 տասնամյակում իրենց կյանքն են տվել հանուն Հայաստանի և Արցախի անկախության:

Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները, սկսած 2018 թվականից, ուղղված են ոչ միայն Ռուսաստանի, այլև հայերի ու ողջ հայկականության դուրս մղմանը Հայաստանից ու տարածաշրջանից: Որտե՞ղ են այսօր Ադրբեջանական ԽՍՀ կազմում գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության երբեմնի մեծամասնություն կազմող հայերը: Որտե՞ղ են մեր նախնիների այնտեղ թողնված գերեզմանները: Որտե՞ղ են Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Հանրապետության՝ Ադրբեջանին անցած շրջանների հայերը: Որտեղ են հայերը, որոնց ստեղծարար աշխատանքի շնորհիվ տասնամյակներով կառուցվել ու զարգացել է Բաքուն: Որտե՞ղ են Սումգայիթի հայերը: Անվտանգության ի՞նչ երաշխիքների մասին է խոսում Հայաստանի վարչապետը: Ո՞ւմ երաշխիքներին է նա հավատում: Որտե՞ղ է, այսպես կոչված, «խաղաղության դարաշրջանը», որը, ըստ Հայաստանի իշխանությունների, պետք է գար 44-օրյա պատերազմի արդյունքներով ստորագրված եռակողմ փաստաթղթով:

Պետության և ժողովրդի համար այդպիսի ճակատագրական որոշումները չեն կարող ընդունվել առանց հաշվի առնելու հայ ժողովրդի կամքը: Այսօր տեղի ունեցողը ոչ այլ ինչ է, քան սեփական ժողովրդի նկատմամբ  իշխանությունների կողմից իրականացվող հոգեբանական ցեղասպանություն:

Հայ մտավորականությունը, գործարար էլիտան, հասարակական գործիչները, այդ թվում՝ սփյուռքում ապրողները, այլևս չպետք է լռեն: Նրանք այսօր պարտավոր են հրապարակավ նշել իրենց դիրքորոշումը և դիմեն ժողովրդին, որպեսզի կարողանան արթնացնել նրան այս քաղաքական թմբիրից: Հանո՛ւն մեր հայրերի ու պապերի հիշատակի: Հանո՛ւն մեր զավակների ապագայի:

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի հարցազրույցն ամբողջությամբ կհրապարակվի ՌՀՄ կայքէջում: