Մխիթարյանը կարող է բացառիկ ցուցանիշ գրանցել եվրագավաթների պատմության մեջ
![Մխիթարյանը կարող է բացառիկ ցուցանիշ գրանցել եվրագավաթների պատմության մեջ](/timthumb.php?src=disc/18-05-23/422e86c002aa16c74b9fb05e8bc904db.jpg&w=780)
Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում «Ինտերը» 1-0 հաշվով հաղթեց «Միլանին»։ Երկխաղյա դիմակայությունում հաղթելով 3-0 հաշվով՝ «Ինտերը» դուրս եկավ եզրափակիչ։
Հենրիխ Մխիթարյանն առաջին հայ (Հայաստանը ներկայացնող) ֆուտբոլիստն է, ով կխաղա Չեմպիոնների լիգայի եզրափակչում:
Բացի այդ, նա կարող է դառնալ պատմության մեջ ԱՌԱՋԻՆ ՖՈՒՏԲՈԼԻՍՏԸ, ով հաղթել է ՉԼ-ն, Եվրոպա Լիգան ու Կոնֆերենցիաների լիգան:
2017 թվականի մայիսին՝ Եվրոպա Լիգայի եզրափակչում նա գրավեց Ամստերդամի «Այաքսի» դարպասը և հաղթանակ պարգևեց մանկունյանցիներին։ Հենրիխ Մխիթարյանն այդ տարի դարձավ ԵԼ-ում «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում ամենաշատ գոլեր խփած խաղացողը՝ 6 գոլ։
Իսկ 2022 թվականին, արդեն «Ռոմայի» կազմում, Մխիթարյանը դարձավ Կոնֆերենցիաների լիգայի առաջին խաղարկության հաղթողը։
«Ինտերը» Չեմպիոնների լիգայի եզրափակչում կխաղա 6-րդ անգամ իր պատմության մեջ (3 անգամ հաղթել է):