ԱԽ քարտուղարն ու Գերմանիայի կանցլերի խորհրդականը քննարկել են նաև Քիշնևում կայանալիք հնգակողմ հանդիպման օրակարգին վերաբերող հարցեր
![ԱԽ քարտուղարն ու Գերմանիայի կանցլերի խորհրդականը քննարկել են նաև Քիշնևում կայանալիք հնգակողմ հանդիպման օրակարգին վերաբերող հարցեր](/timthumb.php?src=disc/18-05-23/79ce8e3181e486155a92a686e2c6b753.jpg&w=780)
Մայիսի 17-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել ԳԴՀ կանցլեր Օլաֆ Շոլցի արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով խորհրդական Յենս Պլյոտների հետ: Այս մասին հայտնել է ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակը։
«ԱԽ քարտուղարը զրուցակցին է ներկայացրել Բրյուսելում տեղի ունեցած բանակցությունների մանրամասները:
Կողմերը քննարկել են Քիշնևում կայանալիք հնգակողմ հանդիպման օրակարգին վերաբերող հարցեր»,- ասված է հաղորդագրության մեջ: