Ռուսական ավիաընկերությունները Վրաստանից թույլտվություն են խնդրել թռիչքներ սկսելու համար
![Ռուսական ավիաընկերությունները Վրաստանից թույլտվություն են խնդրել թռիչքներ սկսելու համար](/timthumb.php?src=disc/18-05-23/46387e59539b30b2f7e43f096377cebd.jpg&w=780)
Ռուսական մի քանի ավիաընկերություններ հարցում են ուղարկել Վրաստանի Քաղաքացիական ավիացիայի գործակալություն՝ դեպի երկիր կանոնավոր չվերթներ իրականացնելու թույլտվություն ստանալու համար, հայտնում է rbc.ru-ն։
«Որոշումը կընդունվի ավիաընկերությունների կամ նրանց օդանավերի առկա կարգավիճակի մանրամասն ուսումնասիրությունից հետո՝ կապված միջազգային պատժամիջոցների կամ սահմանափակումների հետ», - ասվում է հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով մայիսի 15-ից Վրաստանի քաղաքացիների համար կգործի առանց վիզայի ռեժիմ, ինչպես նաև վերացվել է դեպի Վրաստան ուղիղ չվերթների և տուրերի վաճառքի արգելքը։
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին անընդունելի է համարել Ռուսաստանի կողմից Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմի չեղարկումը և Վրաստանի հետ ուղիղ չվերթների վերականգնումը։ Զուրաբիշվիլիի խոսքով՝ Ռուսաստանի կողմից վիզային ռեժիմի վերացումը և ուղիղ չվերթների վերականգնումն անընդունելի են, քանի դեռ Ուկրաինայում հակամարտությունը շարունակվում է և Վրաստանի տարածքային ամբողջականությունը չի վերականգնվել։