Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Կայացավ «Սյունյաց Երկիր» ամսագրի` «ԶՊՄԿ» ՓԲ ընկերության 70-ամյակին նվիրված շնորհանդեսը «Ինստիգեյթ» ՓԲԸ-ն համալրել է հայկական նավատորմը 22-րդ նավով Կալիֆորնիայի գիտնականները տիեզերքից էլեկտրաէներգիա են փոխանցել Մարդկային անգործությունը լուրջ հետևանքների է բերում․ Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլ-ի Գործադիր տնօրենի ելույթը Լոնդոնում Մենք հավատում ենք, որ միջազգային գործընկերների ճնշումը կարող են կանխել Ադրբեջանի հետագա ագրեսիան. Ալեն Սիմոնյան Մենք տրամադրված ենք Երևանում վստահ հաղթանակի. Մանե Թանդիլյան «Քրեականացնել ՀՀ անունից Արցախն այլ պետության մաս ճանաչող ցանկացած գործողություն». «ՀայաՔվեն» ստորագրահավաք կսկսի և համապատասխան օրինագիծը կներկայացնի ԱԺ Ընտրությունների հաղթանակի մեր հաջորդ հանգրվանը Երևանն է լինելու. Մեսրոպ Առաքելյան (տեսանյութ) Կանցկացվեն երթեր և հանրահավաքներ. «Ազատ Արցախ-Հայերի ձայն» նախաձեռնությունն ընդլայնում է համագործակցությունը «Հայաքվե»-ի քարոզարշավի շրջանակներում մեծ հավաք անցկացրեցինք Երևանում, որտեղ մեզ միացան հարյուրավոր նոր աջակիցներ և համախոհներ. Ավետիք ՉալաբյանՀայ գործարարների ասոցիացիան ամփոփում է երկու տարվա ներդրումային գործունեության արդյունքները«Մեր քաղաքական նպատակասլացությամբ ու նվիրվածությամբ տարբերվելու ենք քաղաքական այլ ուժերից». «Ապրելու երկիր» կուսակցության քաղաքապետի թեկնածուն Մանե Թանդիլյանն էՀույս ունենք՝ հասարակության մոտ նորից կվերածնվի ավելի հզոր պետություն, հզոր Երևան ունենալու տեսլականը․ Մեսրոպ Առաքելյան Երեւանի ընտրություններում իշխող խմբակցության հետ որեւէ համագործակցություն չի լինի․ «Ապրելու երկիր» «uDays» հատուկ առաջարկի շրջանակներում Ucom-ում զեղչեր են գործում նշված տեսականու համար NTD. լողացող արևային էլեկտրակայանները մեծ ժողովրդականություն են վայելում ոչ միայն Ասիայում, այլ նաև ԱՄՆ-ում Հայաստանի մեդիա դաշտի մայիս ամսվա առաջատար 20-յակը՝ ըստ Similarweb հեղինակավոր կայքի «Արցախի անվտանգության և զարգացման ճակատը» վերահաստատում է Արցախի համար պայքարում կարմիր գծերը չհատելու իր դիրքորոշումը «Ապրելու երկիրը» Երևանի քաղաքապետի թեկնածու կառաջադրի Մանե Թանդիլյանին «Մենք ենք մեր սարերը» գործակալությունը Արցախի ջերմատնային տնտեսությունների վերազինման ծրագիր է սկսումԱրևմուտքը միշտ գումարներ է տալիս զարգացող, կամ մեր նման փոքր երկրների, կախման մեջ պահելու նպատակով«Ապրելու երկիր» կուսակցության մամուլի ասուլիսը (Ուղիղ) Հայաստանը շահագրգռված է կայուն հիմքերի վրա դնել եւ զարգացնել ՄԹ հետ բազմակողմ հարաբերությունները. Ալեն Սիմոնյան ԼՀԿ-ն Երևանի ավագանու ընտրություններին առանձին մասնակցելու որոշում ունի․ «Փաստ» Գարեգինն էլ տանել չի կարողանում ազգային, ավանդական արժեհամակարգերը, ու ջանք ու եռանդ չի խնայում դրանք քանդելու փորձեր անելու համար, մանավանդ որ գումարն էլ կանխիկով արդեն ստացել է․ Լիաննա ՄանուկյանՊլեխանովի անվան համալսարանի երևանյան մասնաճյուղում կմեկնարկի մագիստրոսական կրթական նոր ծրագիր (տեսանյութ) Իր պաշտոնավարման 5 տարում ՀՀ գործող վարչապետը փոխել է արարողակարգի 3-4 ղեկավար. Վահագն Մելիքյան․ Alphanews.am Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահին Կուկուռուզնիկի վերածնունդը՝ «Ապրելու երկիր» կուսակցության առաջնահերթ օրակարգում UCOM-ի բիզնես հաճախորդները ձեռք կբերեն Macbook PRO-ն՝ խնայելով մանրածախ գնի մինչև 30%-ը Գլոբալ էներգետիկ ճգնաժամը խափանում է համաշխարհային ծրագրերը Հայաստանը շահագրգռված է կայուն հիմքերի վրա դնել ու զարգացնել Միացյալ Թագավորության հետ բազմակողմ հարաբերությունները. Ալեն Սիմոնյանը՝ Սըր Լինդսի Հոյլին Տեղի է ունեցել «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախաձեռնած «Զանգեր» խորագիրը կրող կլոր-սեղան քննարկումների շարքի հինգերորդ հանդիպումը Երիտասարդության պալատը վերադառնում է Երևան «Աուդիտորների Պալատ»-ի նախագահ Նաիրի Սարգսյանը ք. Վեդիում հանդես կգա «Հարկային հսկողություն» թեմայով դասախոսությամբ Ոմանք այստեղ սիրահարվել են, որոշներն ամուսնացել են․ երևանցիներին վերադարձվում են իրենց լավագույն հուշերը․ Մանե Թանդիլյան ԶՊՄԿ-ում սպորտային ավանդույթները շարունակվում են «ԱքսելՄոնդրիան և գործընկերներ» ընկերությունը Երևանում բացում է իր գրասենյակըԱլեն Սիմոնյանը 13 հոգանոց պատվիրակությամբ մեկնել է Լոնդոն Բելգիայում մեծությամբ երկրորդ արևային էլեկտրակայանը կկառուցվի Օստենդ-Բրյուգե օդանավակայանի մոտ «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժման խորհուրդը հայտարարություն է տարածել Հայաստանի որևէ իշխանություն իրավասու չէ Արցախի ճակատագրին վերաբերող որոշումներ կայացնել. Ռուբեն Վարդանյան Չնեղվեք սրանցից. լավ է լինելու Եվս մեկ կազմակերպություն միացավ «ՀԱՅԱՔՎԵ» նախագծի շուրջ համագործակցության հուշագրին «Կրկին գործ ունենք կեղծիքների հետ. ներկայացված թվերը, տնտեսական ու հարկային քաղաքականությունը միֆեր են»․ «Փաստ» Շառլ Միշելի հայտարարությունը մնացել է «օդո՞ւմ»․ «Փաստ» Դատավարությունը կարող է «ռեկորդներ» գրանցել․ «Փաստ» Սահմանային ութ գյուղերի հանձնումով Հայաստանը կմասնատվի, կքայքայվի և կոչնչանա. Արմեն Մանվելյան Դիվանագիտությամբ նվաստացուցիչ խաղաղություն ձեռք բերելու պատրանքը պատմությունը չիմանալու հետևանք է. Ռուբեն Վարդանյան Հայաստանն ու Արցախը միայն Ռուսաստանի և Իրանի աջակցությամբ կարող են միշտ պաշտպանվել թշնամի Ադրբեջանից ու Թուրքիայից. Խաչիկ Ասրյան
Տարածաշրջան

Շիրակի մարզում մեկնարկեց Կապսի ջրամբարի կառուցումը, այն կտևի 3 տարի

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն այսօր մասնակցել է Գերմանիայի ֆինանսական համագործակցությամբ KFW բանկի վարկային միջոցներով և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ իրականացվող Կապսի ջրամբարի և օժանդակ կառուցվածքների կառուցման հիմնարկեքի պաշտոնական արարողությանը, որին ներկան են գտնվել ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության  և Չինաստանի ժողովրդական Հանրապետության  արտակարգ և լիազոր դեսպանները, ՀՀ ազգային ժողովի պատգամավորներ Կարեն Սարուխանյանը, Էմմա Պալյանը, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի, KFW բանկի, շինարարական և վերահսկող կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Գյումրի քաղաքից 22 կմ դեպի հյուսիս՝ Ախուրյանի գետահովտում գտնվող Կապսի ջրամբարի շինարարական աշխատանքների մեկնարկը տրվել էր 1985 թվականին: 1988 թվականի երկրաշարժից հետո աշխատանքներն առ ժամանակ դադարեցվել էին, իսկ 1993 թվականից՝ ընդհանրապես կասեցվել։ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի հետ 2023 թվականի  ապրիլի 21-ին  կնքվել է Կապսի ջրամբարի և օժանդակ կառուցվածքների ծրագրի շինարարության համաձայնագիրը։ Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 95,2 միլիոն եվրո, որից 68,5 եվրոն վարկային միջոցներ են՝  ներգրավված KFW բանկից, մնացածը ՀՀ կառավարության համաֆինասավորումն է։

Համապետական կարևոր նշանակություն ունեցող Կապսի ջրամբարի կառուցման նպատակը Շիրակի մարզում Ախուրյան գետի սահմանափակ ջրային ռեսուրսների կայուն օգտագործմանը նպաստելն է:

 

Նշենք, որ ծրագրի իրականացման արդյունքում կբարձրացվի Շիրակի մայր և Ախուրյանի աջափնյա ջրանցքների և շուրջ 17000 հա հողատարածքների ջրապահովվածության մակարդակը։ Բացի այդ, հնարավորություն կստեղծվի 2280 հա հողատարածքների մեխանիկական ոռոգումը փոխարինել ինքնահոս ոռոգման եղանակի՝ տարեկան խնայելով 1,3 մլն կվտ/ժամ էլեկտրաէներգիա։ Ջրամբարի շինարարությամբ պայմանավորված Ջրաձոր գյուղի բնակչության համար կկառուցվի նոր բնակավայր ջրամբարի հարևանությամբ:

Հիմնարկեքի արարողությունից հետո մասնակիցներին ներկայացվել է տեղեկատվություն Կապսի ջրամբարի և նոր Ջրաձոր գյուղի կառուցման մասին։