Հայաստանը չի ստորագրել Ուկրաինայի վնասի ռեգիստրի ստեղծման մասին ԵԽ համաձայնագիրը
![Հայաստանը չի ստորագրել Ուկրաինայի վնասի ռեգիստրի ստեղծման մասին ԵԽ համաձայնագիրը](/timthumb.php?src=disc/18-05-23/540fca42f3aad4c965e619c6be1b384b.jpg&w=780)
Վեց երկրներ՝ Ադրբեջանը, Հայաստանը, Բոսնիա և Հերցեգովինան, Հունգարիան, Սերբիան և Թուրքիան, չեն ստորագրել Ուկրաինային հասցված վնասների ռեգիստր ստեղծելու մասին Եվրախորհրդի համաձայնագիրը, հայտարարել է Ուկրաինայի արդարադատության փոխնախարար Իրինա Մուդրայան։
Հռչակագիրն ստորագրած պետությունների թվում են Վրաստանը, Լատվիան, Լիտվան, Մոլդովան և Էստոնիան։ Եվս երեք երկրներ պատրաստակամություն են հայտնել միանալու ռեգիստրին և անցնում են դրա համար անհրաժեշտ «ներքին ընթացակարգերը»․ դրանք են Անդորրան, Բուլղարիան, Շվեյցարիան, հավելել է փոխնախարարը։