Մանչեսթեր Սիթին Չեմպիոնների լիգայի եզրափակիչում է․ Եվրոպայի չեմպիոնության համար կպայքարի Ինտերի դեմ
![Մանչեսթեր Սիթին Չեմպիոնների լիգայի եզրափակիչում է․ Եվրոպայի չեմպիոնության համար կպայքարի Ինտերի դեմ](/timthumb.php?src=disc/18-05-23/3097534ff81811358c20c2da01a1f2bb.jpg&w=780)
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Անգլիական «Մանչեսթեր Սիթին» Չեմպիոնների լիգայի եզրափակիչում է։ Մանչեսթրյան ակումբն իր հարկի տակ 4-0 հաշվով առավելության հասավ ՉԼ-ի վերջին գավաթակիր իսպանական «Ռեալ Մադրիդի» նկատմամբ։
Սիթիի կազմում 2 գնդակ խփեց պորտուգալացի Բեռնարդու Սիլվան, 1 գնդակ՝ փոխարինման մտած արգենտինացի հարձակվող Խուլիան Ալվարեսը։ «Ռեալի» բրազիլացի պաշտպան Էդեր Միլիտաուն ինքնագոլի հեղինակ դարձավ։
Երեկ հայտնի դարձավ եզրափակիչ զույգի առաջին մասնակիցը։ Միլանյան դերբիի պատասխան խաղում «Ինտերը» 1-0 հաշվով առավելության հասավ «Միլանի» նկատմամբ և իր տեղն ապահովեց Չեմպիոնների լիգայի եզրափակիչում։ Առաջին խաղում «Ինտերն» առավելության էր հասել է 0-2 հաշվով։
2021 թվականի ՉԼ եզրափակիչում ՄանՍիթին 1-0 հաշվով պարտվել էր անգլիական «Չելսիին»։