Արտակարգ իրավիճակ «Զվարթնոց» օդանավակայանում
![Արտակարգ իրավիճակ «Զվարթնոց» օդանավակայանում](/timthumb.php?src=disc/24-03-23/311ef364d89e8334146d663d98ae8f03.jpg&w=780)
Ցանկանու՞մ ես ստանալ Ավտովարկ ընդամենը մեկ օրում։ Պարզապես դիմիր առցանց, լրացրու օնլայն հայտը ԱՅՍՏԵՂ և մեր մասնագետները հաշված րոպեների ընթացքում կապ կհաստատեն քեզ հետ։ Լրացրու հենց հիմա
Փարիզ-Երևան չարտերային թռիչքով Հայաստան ժամանած 61-ամյա տղամարդը «Զվարթնոց» օդանավակայանում հանկարծամահ է եղել
Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ մարտի 24-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում դի կա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել «Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանության գծային բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Սողոմոնյանը։
Պարզվել է, որ մահացածը Երևանի բնակիչ 61-ամյա Հրանտ Թադևոսյանն է, ով րոպեներ առաջ էր Փարիզ-Երևան 1080 չարտերային թռիչքով ժամանել Երևան, անցել անվտանգության գոտին, ու նրա ինքնազգացողությունը վատացել էր։
![](https://bavnews.am/wp-content/uploads/2023/03/shtapognutyun-zvartnoc.jpg)
Եվ մինչ շտապօգնության ժամանումը՝ նա մահացել է։
Դեպքի փաստով ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության «Զվարթնոց» օդանակավակայանի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։
Քննիչի հանձնարարականով՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։