Հասմիկ Հակոբյանի ընկերը նշանակվել է ԱԺ աշխատակազմի ղեկավար
![Հասմիկ Հակոբյանի ընկերը նշանակվել է ԱԺ աշխատակազմի ղեկավար](/timthumb.php?src=disc/03-02-23/6d8cb1f7c6f7aee0f8311ac3ba14311f.jpg&w=780)
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի որոշմամբ՝ ԱԺ աշխատակազմի ղեկավար-քարտուղար Վահան Նարիբեկյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Նրան կփոխարինի Դավիթ Առաքելյանը։
Նշենք, որ Դավիթ Առաքելյանին մինչ այս նշանակումը հաճախ կարելի էր տեսնել քաղաքի տարբեր վայրերում` ՔՊ-ական պատգամավոր Հասմիկ Հակոբյանի հետ: Համենայնդեպս, նրանց անձնական հարաբերությունները գաղտնիք չեն հանրության համար: Իսկ թե ինչպիսի ԱԺ աշխատակազմի ղեկավար-քարտուղար կլինի Դ. Առաքելյանը, ցույց կտա ժամանակը: Ի դեպ, այս պահին Ազգային ժողովում թափուր է նաեւ աշխատակազմի ղեկավար-քարտուղարի առաջին տեղակալի եւ տեղակալի պաշտոնները
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ