Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Փաշինյանը փչացնում է Իրանի հետ հարաբերությունները Աուդիտները բոլոր պետական մարմիններից հանել են․ Նաիրի Սարգսյան Վարչախումբն արգելում է անցանկալի սփյուռքահայերի մուտքը ՀայաստանԴիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ «Ավելի լավ է Հայաստանը վարչապետ չունենա, քան ունենա դավաճան, հակահայ վարչապետ»․ Մենուա ՍողոմոնյանՎենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսըՊապուա Նոր Գվինեան արժանի չէ մարդակերության երկիր կոչվելու. վարչապետ Արցախի էթնիկ հայերի տեղահանում և մարդու իրավունքների լուրջ խնդիրներ ՀՀ-ում. Պետդեպի զեկույց Ալիևը Պուտինի հետ քննարկել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները․ Հաջիև Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ ԱՄՆ-ում կկառուցվի երկրի ամենաբարձր երկնաքերը Ադրբեջանն ի հաշիվ Հայաստանի լավացնում է հարաբերությունները Ռուսաստանի հետ Տավուշցիները դժգոհ են փոխվարչապետի հետ հանդիպումից ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար Օդի ջերմաստիճանը կբարձրանա, առանձին շրջաններում հնարավոր է կարճատև անձրև ու ամպրոպ ԶՊՄԿ-ն նորոգում է արցախցիների տները Բազմաթիվ հասցեներում գազ չի լինի Պարզվեց ամեն ինչ հեշտ է. դանիացի ֆիզիկոսները գտել են արևային մարտկոցների արդյունավետությունը զգալիորեն բարելավելու միջոցԱյստե՛ղ՝ Տավուշում է որոշվում Հայաստանի ճակատագիրը. Ավետիք ՉալաբյանՆոյեմբերյանի սահմանամերձ գյուղերի վարչական ղեկավարները չեն աջակցում սահմանազատման գործընթացին. հայտարարություն ՀՀ-ն վերածվել է մեկ անձի քաղաքական ու ընտանեկան կլանի սպասարկման ձեռնարկության. Արմեն Մանվելյան «Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդիրը զուտ արտաքին և ներքին քաղաքական որոշումն է». «Փաստ»Տավուշում ստեղծված իրավիճակը Փաշինյանի կողմից դիվանագիտական դաշտում թույլ տված սխալների հետևանքն է. Արշակ Կարապետյան Այս արշավը եկեղեցու դեմ չէ, այլ՝մեր բոլորի. Վահե ՀովհաննիսյանՄիայն «դրսինները». «Փաստ» Այսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակարգ չէ. «Փաստ» Ոչ մի բովանդակային հայտարարություն կամ մեկնաբանություն. «Փաստ» Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» Տա­վու­շը կա­րող է լի­նել նոր սկզբի... մեկ­նար­կը. «Փաստ» Իշխանությունները սարսափած են. Ավետիք Չալաբյան Հայտարարություն Հայաստանում ներքին իրավիճակի մասին Մենք ունենք հզոր աշխատույժ, որի պոտենցիալը չի օգտագործվում. Նաիրի Սարգսյան Մեր պահանջը հայրենիքը աճուրդի հանած վարչախմբի հեռացումն է, և հայրենիքը մաս-մաս հանձնման գործընթացի կասեցումը. Ավետիք Չալաբյան Վեց տարի առաջ այս օրերին Սփյուռքում ևս հուժկու ցույցեր էին, հայտնի արվեստագետներ էին գալիս Երևան ու խոստանում այստեղ տուն գնել ու մնալ․ Դավիթ Սարգսյան Ոտքի ելեք՝ ապրիլի 24-ին, ժամը՝ 15։00-ին Հանրապետության հրապարակ «Քաջարանի հանքավայրը դեռևս 90 տարվա պաշար ունի»,- «ԶՊՄԿ» ՓԲԸ տեխնիկական տնօրեն Արման Վարդանյան 33-ամյա երիտասարդը մորը սպանելուց հետո ինքնասպան է եղել «Հայաքվեի» անդամները փակել են դեպի Բագրատաշեն գնացող ճանապարհը«ՀայաՔվեի» անդամները տեղացիների հետ արգելափակել են Բավրայի սահմանային անցակետը՝ ի նշան տավուշցիների հետ համերաշխության. Միացի՛րՃապոնացիները նոր փորձարկում են անում՝ տիեզերքից էներգիա ստանալու համարԱրևմուտքը փորձագետներ է ուղարկելու Հայաստան Շարլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված ցուցադրություն մայիսի 22 - հուլիսի 22 Վարչախումբը պատրաստվում է սադրանքներով կասեցնել բողոքի ակցիաները «Ֆասթ Շիֆթ» ընկերությունն ամփոփել է 2023 թվականի արդյունքները Իշխանության թիրախում հոգևոր առաջնորդներն են Հայոց Ցեղասպանության մեթոդաբանությունից. Արմեն Մանվելյան Բնության հանդեպ հոգատարությունը սկսել ենք մեզնից․ Team Telecom Armenia Շղթայական ավտովթար՝ Արարատում. կա 6 վիրավոր Միհրան Պողոսյանի գլխավորած կուսակցությունը Բեռլինում գրասենյակ է բացել Ռաիսին ժամանել է Պակիստան
Քաղաքականություն

Բողոքի գործողության ժամանակ «Համախմբում» նախաձեռնության խորհուրդը հանդես եկավ հայտարարությամբ

Հունվարի 23-ին «Համախմբում» նախաձեռնությունը բողոքի գործողություն իրականացրեց ՀՀ Կառավարության դիմաց պահանջելով վարչապետ Փաշինյանի և պաշտպանության նախարար Պապիկյանի հրաժարականները, քանի որ հունվարի 19-ին Գեղարքունիքի մարզում ոչ մարտական պայմաններում 15 ժամկետային զինծառայողների կյանքը խլած ողբերգությունը ՀՀ իշխանությունների կողմից Զինված ուժերի կառավարման հերթական հանցավոր ձախողման հետևանքն է։ Բողոքի գործողության ընթացքում ելույթներով հանդես եկան «Համախմբման» անդամներ՝ Ավետիք Չալաբյանը, Մենուա Սողոմոնյանը, Արամ Պետորսյանը, Աննա Կոստանյանը և հասարակական գործիչներ Կարեն Վրթանեսյանը և Անահիտ Ստեփանյանը։ Բողոքի գործողությունը ավարտվեց սգո երթով դեպի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցի։
 
Բողոքի գործողության ժամանակ «Համախմբում» նախաձեռնության խորհուրդը հանդես եկավ հայտարարությամբ․
 
Խորապես ցավակցում ենք հունվարի 18-ի գիշերը ՀՀ ՊՆ N զորամասի կացարանում բռնկված հրդեհից զոհված 15 ժամկետային զինծառայողների ընտանիքներին, հարազատներին, հայ ժողովրդին։
 
Այս ողբերգական դեպքն ի ցույց դրեց ՀՀ Զինված ուժերի կառավարման ոլորտի հանցավոր տապալումը, ինչի առաջին պատասխանատուները վարչապետն ու պաշտպանության նախարարն են, քանի որ զինված ուժերը կառավարության ենթակայության ներքո են, զինված ուժերի ղեկավարումն իրականացնում է պաշտպանության նախարարը, և նշված պաշտոնյաներն են լուծում ոլորտի կառավարման, ֆինանսական միջոցների բաշխման և տնօրինման հետ կապված խնդիրները։
Ինժեներասակրավորային վաշտը լքված տան մեջ տեղեկայելը, ջեռուցումը վառարանի միջոցով ապահովելը, զինվորական ծառայության անվտանգություն չապահովող և մարտական պատրաստականությանը խոչընդոտող պայմանների առկայությունը (փայտե տանիք ու հատակ, ճաղավանդակված պատուհաններ լինելու հանգամանքը, ինչն արգելվում է) ակնհայտ կերպով ցույց է տալիս, որ Բանակի տարբեր ստորաբաժանումների համար անհրաժեշտ նվազագույն զորանոցային պայմաններն ապահովված չեն։ Սա այն դեպքում, երբ 2022 թվականի պաշտպանության բյուջեն, ըստ հունվար-սեպտեմբեր ամիսների տվյալների, թերակատարված է շուրջ 50 մլրդ դրամով կամ 1/6 չափով։ Այս հանգամանքը պաշտպանության ոլորտի հանցավոր ձախողման, տապալման վառ արտահայտությունն է։
 
Դատապարտում ենք ՀՀ բարձրագույն ղեկավարության կողմից ողբերգության պատասխանատվությունը միայն զինվորական կադրերի վրա բարդելու գործելակերպը։ Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովումը վարչապետի և պաշտպանության նախարարի ամենաառաջնային գործառույթն է, ուստի այս ոլորտում կառավարման ու վերահսկողության տապալումը նրանց անմիջական պատասխանատվությունն է։
 
Պահանջում ենք վարչապետ Փաշինյանի և պաշտպանության նախարար Պապիկյանի հրաժարականները։