Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ավելի քան 30 տարի անց մայրաքաղաքի ճանապարհները ասֆալտապատվում են նոր տեխնոլոգիայովՕլիմպիական խաղերի խորհրդանիշներով Visa քարտեր՝ Յունիբանկից300 բնակարան հատուկ գնով․ էքսկլյուզիվ առաջարկ ՄԼ Մայնինգից և Ամիօ ԲանկիցԱնվճար քաղվածքներ ու տեղեկանքներ IDBank-իցՇինծու, ապօրինի մեղադրանքով ես գտնվում եմ անազատության մեջ. 2-րդ կորպուսի նախկին հրամանատարի հայտարարությունը կալանավայրից Team-ը կրկին միացել է նորարարության ալիքին՝ Sevan Startup Summit-ում (ֆոտո) Ձեր թիկունքին ամբողջ հայությունն է, վերադարձե՛ք հաղթանակած. Գագիկ Ծառուկյան ԵՄ-ն Հրվ. Կովկասում նոր հատուկ ներկայացուցիչ է նշանակել Ջենիֆեր Լոպեսը 55-ամյակի խնջույքին ներկայացել է Շառլոթ թագուհու կերպարով (լուսանկարներ, տեսանյութ) Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 25-26-ը Նիկոլն ու Ալիևը ձգտում են վերջնականապես փակել Արցախի հարցը. Արմեն ՄանվելյանԱդրբեջանի բացահայտ սպառնալիքն ու պատասխանն ԱՄՆ-ին Ի՞նչ են քննարկել Թուրքիայի ԱԽ-ում «Խաղաղությունն ի՞նչ ելքով... նոր թշնամիներո՞վ». Նաիրի Սարգսյանի հետ Փաշինյանը կրկին ընկել է մարզերի ետևից Իրանի դեսպանը ևս հերքել է Թեհրանի և Երևանի միջև ռազմական պայմանագրի մասին լուրը Փարիզ-2024-ին դուք եք Հայաստանի դեսպաններն օլիմպիական աշխարհում․ ՀՀ-ին և հայ ժողովրդին օդի և ջրի պես անհրաժեշտ են հաղթանակներ․ Գագիկ Ծառուկյանը՝ մարզիկներինՀայաստանի Տիրինկատար հնավայրի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտը ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկում Եվրոպայում գազի պահանջարկը նվազում է, արևային էներգիայինը՝ աճում Ռիոն միշտ կմնա ինձ հետ՝ իմ ամբողջ կյանքում. կուզեմ՝ այդպես նաև Փարիզ-2024-ը լինի. Արթուր Ալեքսանյան Մեկնարկել է Ucom-ի և Արևորդի կազմակերպության համատեղ բնապահպանական նախագծի նոր փուլը Օդի ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով․ սպասվում է հորդառատ անձրև Փեզեշքիանը Նեթանյահուին «հանցագործ» է անվանել ՀՀ-ն հանձնառու է պայմանավորվածությունների կատարմանը և նույնն ակնկալում է Թուրքիայից. ԱԳՆ Թրամփն ասել է՝ որ դեպքում ԱՄՆ-ն կարող է «աշխարհի երեսից ջնջել» Իրանը ԶՊՄԿ-ն կրկին առաջինն է 1000 խոշոր հարկատուների ցուցակում Երկրի կառավարման ղեկին դավադրական ճանապարհով հայտնված անձը չի տիրապետում հիմնարար գիտելիքների, եվ այդ ամենը բումերանգի բնույթով հարվածում է երկրի բոլոր բնագավառներին. ԿամենդատյանԻնչպե˚ս տեսակավորել թափոնները. երեխաները սովորում են մանկապարտեզում, հետո նաև կիրառում տանըՍկանդալային մանրամասներ` էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանի գործունեության մասին Euromoney-ն Ամերիաբանկին երեք մրցանակ է շնորհել՝ «Լավագույն բանկը», «Լավագույն թվային բանկը» և «Լավագույն ՓՄՁ բանկը» Հայաստանում Յունիբանկն ու Visa-ն նվիրում են ուղևորություն Թունիս երկու անձի համար Ինչպե՞ս կրճատել կողմնակի ծախսերը․ 5 խորհուրդ IDBank-ից ու Իդրամից Անապատում միլիոնավոր արևային մարտկոցները պետք է մաքրվեն ավազից. ինչպե՞ս է դա տեղի ունենում Ադրբեջանական զինվորականները պետք է լքեն ՀՀ սուվերեն տարածքը. Արշակ ԿարապետյանԱրևմտյան սադրանք հայ-իրանական հարաբերությունների դեմ Ի՞նչ են խոստացել Շիրինյանին՝ «ժողովրդավարական ուժերի հարթակը» լքելու դիմաց Ռուսաստանը զգուշացնում է Հայաստանին Ուկրաինայի ճակատագրով Կոռուպցիան պոզով-պոչով չի լինում Հայաստանի շախմատի հավաքականը ներկայացրել է առաջիկա օլիմպիադայի մասնակիցներին Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի Ալիևը հասկանում է, որ հայ ժողովուրդը չի հաշտվելու Բաքվի և Նիկոլի համատեղ ծրագրված ռազմա-քաղաքական ավանտյուրայի անարդար հետևանքների հետ. ԶաքարյանՊղնձե լեռան տիրուհին. ԶՊՄԿ-ի հավակնոտ նպատակները Հարկավոր է համախմբել հայերին, պայմաններ ստեղծել ավելի քան մեկ միլիոն մարդ Հայաստան վերադառնալու համար․ Արշակ Կարապետյան Նոր սահմանադրության նախագիծը գրվում է Բաքվում. Մենուա ՍողոմոնյանԳենոֆոնդ ենք կորցնում. Արշակ Կարապետյան Վերաբացվել է Կոմիտաս 60 հասցեում գտնվող Ucom-ի վաճառքի և սպասարկման նորացված կենտրոնը Արգելե՛լ ամերիկյան բանակի ներկայացուցչի մուտքը Հայաստանի Պաշտպանության նախարարություն. Խաչիկ ԱսրյանԱՄՆ յոթ խոշորագույն ՏՏ ընկերությունների շուկայական արժեքը մեկ օրում նվազել է 770 մլրդ դոլարով Հաղթելու համար ԱՄՆ-ն և Իսրայելը պետք է միասին լինեն, իսկ Գազան պետք է ղեկավարեն այն պաղեստինցիները, որոնք չեն ձգտում ոչնչացնել Իսրայելը. Նեթանյահուն՝ Կոնգրեսում ՊՆ-ն հերքում է Իրանի հետ 500 մլն դոլարի սպառազինության ձեռքբերման պայմանագիր ստորագրելու լուրը
Մշակույթ

Քաջարանի մշակույթի պալատում գործում է պարի երկու համույթ՝ «Նռանե» և «Զանգեզուր»

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը հիմնադրման օրվանից հանդես է եկել որպես քաղաքաստեղծ ձեռնարկություն, անգնահատելի ավանդ ունեցել Քաջարանի ենթակառուցվածքների կայացման և զարգացման գործում, ինչպես նաև մշակույթի ոլորտում:

Քաջարանի մշակութային ավանդույթները ձևավորվեցին քաղաքի կառուցմանը զուգընթաց՝ 50-ական թվականների սկզբներից, իսկ 1959 թվականին շահագործման հանձնվեց Քաջարանի լեռնագործների մշակույթի պալատը, որը վերածվեց տեղաբնակների առօրյայի և ժամանցի կազմակերպման հիմնական օջախի: Ստեղծվեցին գեղարվեստական ինքնագործունեության խմբեր, որոնք ելույթ էին ունենում ոչ միայն համաքաղաքացիների համար, այլև տարածաշրջանի գյուղերում, սահմանապահ զորամասերում, Արցախում, մասնակցում շրջանային և հանրապետական մրցույթ-ստուգատեսների, փառատոների: Սերո Խանզադյանի «Քաջարան» վեպի շնորհանդեսն այդ նույն պալատում է կազմակերպվել:

Քաջարանյան բեմում ելույթ են ունեցել հայ արվեստի վարպետներ, սիրված արտիստներ Վահրամ Փափազյանը, Ավետ Ավետիսյանը, Մհեր Մկրտչյանը, անվանի գրողներ Վիլյամ Սարոյանը, Սերո Խանզադյանը, Սիլվա Կապուտիկյանը, Պարույր Սևակը, Հրանտ Մաթևոսյանը, ժողովրդական երգիչներ Արև Բաղդասարյանը, Վաղարշակ Սահակյանը, հայտնի ասմունքող Սուրեն Քոչարյանը և ուրիշներ:

Վերջին տարիներին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի և Քաջարան համայնքի ղեկավարության համագործակցության շնորհիվ լուրջ տեղաշարժեր և առաջընթաց գրանցվեցին քաղաքի մշակութային կյանքում, մանավանդ մշակույթի պալատի գործունեության ոլորտում:

Մանավանդ 2018 թվականը բեկումնային էր Քաջարանի մշակույթի պալատի կյանքում: Կոմբինատի աջակցությամբ հիմնանորոգվեց, ակնահաճո հարդարանք ստացավ լեռնագործների պալատը (նախկինում այդպես էր կոչվում), համալրվեց ժամանակակից գույքով: Ընդ որում՝ պահպանվեց կառույցի արտաքին տեսքը, առանց խաթարելու նախաստեղծ ճարտարապետական լուծումները:

Այդ ժամանակվանից մշակույթի պալատում գործում է կինոթատրոն, 240 նստատեղով: Նորոգ կինոթատրոնը զինված է նորագույն տեխնիկայով, որն ապահովված է բարձրորակ կինոցուցադրություն ապահովող 4 K, Atmos՝ 3 D ձևաչափերով: Ձայնային բարձրորակ էֆեկտներն ապահովվում են Dolbi Digital բազմալիքային թվային համակարգով:

Կինոթատրոնի գործունեությունը համակարգող Իրինա Հովհաննիսյանի փոխանցմամբ՝ հետևում են կինոնորություններին, սերտ հարաբերություններ ունեն հայկական ազգային կինոկենտրոնի, ինչպես նաև դրսի ֆիլմերի դիստրիբյուտորական ընկերությունների հետ: Մեր այցելության օրը մշակույթի պալատի կինոթատրոնում պիտի ցուցադրվեր «Անքնություն» ֆիլմը (սցենարի հեղինակ ու ռեժիսոր՝ Հարություն Ղուկասյան, պրոդյուսեր՝ Արմեն Սողոյան): Այն հոգեբանական դրամա է, թրիլեր: Գլխավոր դերերը մարմնավորել են Սամվել Թադևոսյանն ու Ինգրիտ Կոկչյանը:

Ի լրումն կինոյի թեմայի՝ նշենք, որ մշակույթի պալատի ադմինիստրատոր Արուսիկ Պապյանի ջանքերով մշակույթի պալատում վերջերս ստեղծվել է կինոանկյուն, որի բացմանը ցուցադրվել է «Հայֆիլմ» կինոստուդիայի արտադրության «Հայրիկ» ֆիլմը (ռեժիսոր՝ Հենրիկ Մալյան):

Մշակույթի պալատում գործում է էլեկտրոնային գրադարան, շախմատի ակումբ, իսկ 2022 թ. օգոստոսի 21-ին, երբ Քաջարանում նշվում էր քաղաքի օրը, կոմբինատի ղեկավարության, Մեղրու սահմանապահ ջոկատի զինվորականության, մայրաքաղաքից ժամանած հյուրերի մասնակցությամբ ու Երևանում «Մոսկվայի տուն» մշակութագործարարական կենտրոնի նախաձեռնությամբ բացվեց կենտրոնի մասնաճյուղը, որը միտված է Քաջարանում ռուսաց լեզվի, ռուսական մշակույթի պրոպագանդմանը և

տարածմանը: Այստեղ անց են կացվում ռուսաց լեզվի երկամսյա անվճար ուսուցման դասընթացներ դպրոցականների համար: Կենտրոնը «Մոսկվայի տան» շնորհիվ հարստացվել է ռուսական գրականությամբ: Իսկ կոմբինատի օժանդակությամբ էլեկտրոնային գրադարանի գրքային ֆոնդը պարբերաբար թարմացվում է հայ և արտասահմանյան հեղինակների  ստեղծագործություններով:

Մշակույթի պալատում գործում է պարի երկու համույթ՝ «Նռանե» (գեղարվեստական ղեկավար և պարուսույց՝ Մելանյա Մարտիրոսյան) և «Զանգեզուր» (գեղարվեստական ղեկավար և պարուսույց՝ Նարինե Մովսիսյան):

Այժմ պալատի վարիչը Նարա Մկրտչյանն է, ով ժամանակին երկու անգամ ժողնվագարանների հանրապետական մրցույթ-փառատոնում արժանացել է դափնեկրի կոչման (որպես մենակատար՝ երաժշտական գործիքը՝ քանոն):

Վերջերս կոմբինատի մշակույթի պալատում տեղի ունեցավ «Սյունյաց երկիր» հատուկ համարի շնորհանդեսը՝ նվիրված 44-օրյա պատերազմում ընկած 228 տղաների հիշատակին: Մերօրյա պատերազմի 20-ամյա նահատակ Արտաշես Մարտիրոսյանի անունը կրող դասարանի աշակերտները հակիրճ ներկայացրեցին քաջարանցի զոհվածների կենսագրականները, մարտական ուղին, իսկ պալատի աշխատակիցները հանդես եկան երաժշտական կատարումներով: Եվս մեկ անգամ ոգեկոչվեց ընկածների հիշատակը: Վերջում 19- քաջարանցի զոհվածների ընտանիքներին հանձնվեց «Սյունյաց երկիր» հատուկ համարի մեկական օրինակ:

Քաջարանի համայնքապետարանի նախաձեռնությամբ և Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հովանավորությամբ վերջերս վերանորոգվել է Քաջարանի արվեստի դպրոցը (տնօրեն՝ Արմինե Թումանյան): Կրթօջախում ստեղծված բարեհարմար պայմանները գրավում են երեխաներին: Դպրոցը լավագույններից է ոչ միայն տարածաշրջանում, այլև հանրապետությունում: Հատկապես վերջին տարիներին Քաջարանի արվեստի դպրոցի սաները հաջողություններ են գրանցում՝ մասնակցելով հանրապետական, նաև միջազգային մրցույթների, վերադառնում մրցանակներով:

2018 թ. կրթօջախի տնօրեն Արմինե Թումանյանի նախաձեռնությամբ դպրոցում բացվեց թատերարվեստի բաժին: Վերջերս Բուլղարիայի Վառնա քաղաքում անցկացված «Սլավյանսկի վենեց» միջազգային փառատոնում դպրոցի թատերարվեստի բաժնի սաները (դասատու՝ Արթուր Գաբրիելյան) հաղթող ճանաչվեցին և արժանացան առաջին մրցանակի: Միջազգային փառատոնին մասնակցությունն այս անգամ ևս հնարավոր դարձավ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հովանավորությամբ և աջակցությամբ:

- Ունեցանք հրաշալի շրջագայություն: Սա անմոռանալի տպավորություններով լի՝ իսկական հյուրախաղերի մասնակցելու մի կարևոր փորձառություն էր քաջարանցի թատերասեր երեխաների համար, և այդ հրաշալի հնարավորությունը նրանց համար ապահովեց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, - ասում է Քաջարանի արվեստի դպրոցի թատերարվեստի բաժնի ուսուցիչ Տիգրան Ղուկասյանը, - երեխաներն անչափ ոգևորված էին, կարողացան իրականում ինքնադրսևորվել և զգալ մեծ բեմի վրա հանդես գալու պատասխանատվությունն ու հաճույքը:

Վահրամ Օրբելյան

Լուսանկարները՝ Հայկ Թադևոսյանի