Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումըԳևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո մեկնել են Կիշ կղզի ԶՊՄԿ բնապահպանության բաժինը ծառատունկ իրականացրեց Կապան խոշորացված համայնքի Վանեք գյուղական բնակավայրում Հայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովում Իդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից Crocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Մեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա ՍողոմոնյանUcom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Աստղագուշակ ապրիլի 26-ի համարՀայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ինՄիհրան Պողոսյանի ղեկավարած ՀՀՄ կուսակցության ակտիվիստները փակել են Ազատության պողոտանՈստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքներիՄիհրան Պողոսյանը Հանրապետության հրապարակում տվեց նոր շարժման մեկնարկը Երևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամներըՎերջին երեք տարիներին տարեկան ամփոփ ցուցանիշով ԶՊՄԿ-ն զբաղեցրել է երկրի առաջին հարկատուի դիրքըՄիհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածումԳիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումըԲլինքենը ժամանել է Պեկին Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Արևմտյան երկրները տասնյակ դիվերսանտների են ուղարկում Բելառուս․ Լուկաշենկո Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև Միհրան Պողոսյանը Հանրապետության հրապարակում տվեց նոր շարժման մեկնարկը Եթե ՆԱՏՕ-ի միջուկային օբյեկտները տեղակայվեն Լեհաստանում, Ռուսաստանի համար ռազմական թիրախ կդառնան. ՌԴ ԱԳՆ Ամառային զորակոչը ՀՀ-ում կանցկացվի ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ Անկլավների հանձնումը կաթվածահար է անելու ՀՀ-ն, իսկ իշխանության առաջարկած այլընտրանքները զուտ սողալու հնարավորություն են․ Տիգրան ԱբրահամյանՓաշինյանը քաղաքական մահապարտ է. կգնա մինչև վերջ, կպայթեցնի, բայց չի՛ կանգնի. Մանվելյան Հայաստանի տարածքի փոփոխությունը կարող է իրականանալ միայն հանրաքվեով. Ավետիք Չալաբյան«Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ» «Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ» Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ» Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ» Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ» Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից. «Փաստ» Մենք պետք է պատրաստվենք միասնական պայքարի` հանուն Հայրենիքի փրկության և հզորացման. «Միասնություն» համազգային շարժում Անհնազանդության ակցիայի մասնակից «Համահայկական Ճակատ» շարժման ակտիվիստների մի մասը ազատ են արձակվել ոստիկանությունից․ տեսանյութՀովհաննես Շահինյանը Շենգավիթի ոստիկանությունում է․ տեսանյութԲերման են ենթարկվել «Համահայկական Ճակատ» կուսակցության ակցիայի մասնակիցներն ու ակտիվիստները. տեսանյութՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ «Հրաժարվել մեր պահանջատիրությունից, նշանակում է՝ հրաժարվել ընտանիքից ու նախնիներից». Մելքումյան Փաշինյանին չեն հավատում նույնիսկ Արևմուտքում
Մշակույթ

Մեկնարկել է Խաչատրյանի անվան 10-րդ միջազգային փառատոնը

Երևանում մեկնարկել է Խաչատրյանի անվան 10-րդ միջազգային փառատոնը։ Բացման համերգի ընթացքում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ է ունեցել թավջութակահար Սևակ Ավանեսյանը։ Երեկոն ղեկավարում էր դիրիժոր Ջորջ Փեհլիվանյանը։

Մաեստրո Փեհլիվանյանն Արամ Խաչատրյան համերգասրահում հանդես եկավ շուրջ 30 տարի ընդմիջումից հետո, և ինչպես խոստովանում է մաեստրոն, վերապրում է այն հուշերը, զգացումները, որ ունեցել է 30 տարի առաջ նույն բեմում։ «Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ եմ ունենում իմ կոլեգայի, ընկերոջ, հարգելի երաժիշտ Սերգեյ Սմբատյանի առաջարկով, ինչն անում եմ մեծ հաճույքով։ Իսկապես շատ տպավորված եմ նվագախմբի երաժիշտների հետ համագործակցելով. լուրջ պատրաստվածություն ունեն։ Հպարտ եմ Սերգեյ Սմբատյանով, մաղթում եմ նրան հաջողություն, և որ միշտ բարձր պահի հայ ազգի պատիվն աշխարհում»,- ասում է Ջորջ Փեհլիվանյանը։ Նա նաև ընդգծում է, որ ուրախ է ելույթ ունենալ Խաչատրյանի անվան փառատոնի շրջանակում։ Խաչատրյանը, դիրիժորի խոսքով, դասական երաժշտության մեջ իր պատմական տեղն ունի Շոստակովիչի, Պրոկոֆևի կողքին։ Փեհլիվանյանը նույնպես մշտապես ներկայացնում է Խաչատրյանի արվեստն աշխարհի տարբեր բեմերում ու տարբեր նվագախմբերի հետ։ Մասնավորապես, մի քանի տարի առաջ Իսրայելում անցկացրել է Խաչատրյանին նվիրված փառատոն, Իսպանիայում ներկայացրել է հայ մեծ կոմպոզիտորի գործերը, Բելգիայում Խաչատրյանի 3-րդ սիմֆոնիան առաջին անգամ հնչել է հենց Փեհլիվանյանի ղեկավարությամբ և այլն։

Խաչատրյանի անվան փառատոնի բացման համերգը նվիրված էր թավջութակահարուհի Մեդեա Աբրահամյանի 90-ամյակին։ Սևակ Ավանեսյանը նրա աշակերտներից է։ «Մեդեա Աբրահամյանը լեգենդ է։ Փոքր հասակից ունեի նրա բոլոր ձայնագրությունները։ Երբ 10 տարեկան էի, հայրս ասաց՝ գնում ենք՝ Մեդեա Աբարահամյանի համար նվագես, մի փոքր վախեցա, պատասխանատու էր նման մեծության առաջ նվագելը։ Զարմանալիորեն հաջող նվագեցի։ Ինձ համար որպես ծնող, ուսուցիչ էր։ Մեծ ուսուցչի հետ աշխատելը հսկայական հետք թողեց իմ ապագայի վրա։ Եվ այսօր ինչ ես կարողանում եմ անել մասնագիտական ոլորտում, մեծ մասամբ Մեդեա Աբրահամյանի շնորհիվ է»,- ասաց Սևակ Ավանեսյանը։

Թավջութակահարը խաչատրյանական փառատոնի ընթացքում կատարեց Սերգեյ Պրոկոֆևի Սիմֆոնիա-կոնցերտը թավջութակի և նվագախմբի համար։ Ինչպես նշում է Սևակ Ավանեսյանը, այս կոնցերտը Պրոկոֆևի վերջին ստեղծագործությունն է, այն քիչ է կատարվում իր մասշտաբի, տեխնիկական դժվարությունների պատճառով։ Հայաստանում այս ստեղծագործությունը վերջին անգամ հնչել է մոտ 20 տարի առաջ։ Թավջութակահարն ընդգծում է, որ ուրախ է՝ Պրոկոֆևի ամբողջ ստեղծագործական կյանքը խտացնող կոնցերտը հայ ունկնդրին մատուցելու համար։

Խաչատրյանի անվան հոբելյանական փառատոնը, որ նախաձեռնվել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կողմից, կշարունակվի մինչև դեկտեմբերի 20-ը։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի տնօրեն Սարգիս Բալբաբյանն ընդգծեց, որ փառատոնի շրջանակում կներկայացվեն Արամ Խաչատրյանի և բազմաթիվ այլ հեղինակների գործեր։ Կհնչեն նաև պրեմիերաներ, մասնավորապես, Ֆրիդրիխ Գուլդայի թավջութակի և փողային նվագախմբի համար գրված կոնցերտը, որը ջազային և դասական ոճերի հետաքրքիր միաձուլում է։ «Հայաստանում առաջին անգամ հանդես կգա դաշնակահար Մասսիմո Սպադան, ով կկատարի Խաչատրյանի դաշնամուրային կոնցերտը։ Փառատոնի գլխավոր նպատակը Խաչատրյանի երաժշտության, նրա կոմպոզիտորական ժառանգության հանրահռչակումն է մեր երկրում ու նրա սահմաններից դուրս, և շատ ուրախ ենք, որ Մասսիմո Սպադան մեր առաջարկով առաջին անգամ կկատարի Արամ Խաչատրյանի Դաշնամուրի կոնցերտը»,- ասաց Սարգիս Բալբաբյանը։

Խաչատրյանի անվան 10-րդ միջազգային փառատոնի անցկացմանն աջակցում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։ Փառատոնի գլխավոր հովանավորն է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, գլխավոր գործընկերը՝ Երևանի քաղաքապետարանը, հովանավորը՝ Երևանի կոնյակի գործարանը։