«Նովան» անսամբլը 7 տարեկան է
![«Նովան» անսամբլը 7 տարեկան է](/timthumb.php?src=disc/30-11-22/438c6fcec816a85b6355a5cb2d29344a.jpg&w=780)
«Նովա» ժողովրդական նվագարանների անսամբլը (գեղ. ղեկավար՝ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հովիկ Սահակյան, դիրիժոր՝ Հելբերտ Ասատրյան) «Առնո Բաբաջանյան» համերգասրահում գեղեցիկ համերգային ծրագրով նշեց իր 7-ամյակը:
Միջոցառումը մեկնարկվեց «Նովա» ժողովրդական նվագարանների անսամբլի գեղարվեստական ղեկավար ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հովիկ Սահակյանի շնորհավորական ուղերձով:
Երաժշտական կատարումներով հանդես եկան Արման Առաքելյանը, Գրիգոր Առաքելյանը (հայկական վիոլա), Ավագ Մարգարյանը (բլուլ), Նարեկ Կազազյանը (քանոն), Մոնիկա Նազարյանը (վոկալ):
Համերգային երեկոյի ընթացքում տեղի ունեցավ նաև անսամբլի «Դեպի լույս» ձայնասկավառակի շնորհանդեսը, որտեղ ընդգրկված են հոգևոր, ժողովրդական երգերի և պարեղանակների մշակումներ:
Միջոցառման ավարտին «Նարեկացի» արվեստի միության հիմնադիր Նարեկ Հարությունյանը «Նովա» ժողովրդական նվագարանների անսամբլի երաժիշտներին հանձնեց ձայնասկավառակներ՝ մաղթելով բեղուն գործունեություն և նորանոր ձեռքբերումներ:
Լուսանկարներն՝ այստեղ