Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Հայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովում Իդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից Crocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Մեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա ՍողոմոնյանUcom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Աստղագուշակ ապրիլի 26-ի համարՀայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ինՄիհրան Պողոսյանի ղեկավարած ՀՀՄ կուսակցության ակտիվիստները փակել են Ազատության պողոտանՈստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքներիՄիհրան Պողոսյանը Հանրապետության հրապարակում տվեց նոր շարժման մեկնարկը Երևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամներըՎերջին երեք տարիներին տարեկան ամփոփ ցուցանիշով ԶՊՄԿ-ն զբաղեցրել է երկրի առաջին հարկատուի դիրքըՄիհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածումԳիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումըԲլինքենը ժամանել է Պեկին Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Արևմտյան երկրները տասնյակ դիվերսանտների են ուղարկում Բելառուս․ Լուկաշենկո Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև Միհրան Պողոսյանը Հանրապետության հրապարակում տվեց նոր շարժման մեկնարկը Եթե ՆԱՏՕ-ի միջուկային օբյեկտները տեղակայվեն Լեհաստանում, Ռուսաստանի համար ռազմական թիրախ կդառնան. ՌԴ ԱԳՆ Ամառային զորակոչը ՀՀ-ում կանցկացվի ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ Անկլավների հանձնումը կաթվածահար է անելու ՀՀ-ն, իսկ իշխանության առաջարկած այլընտրանքները զուտ սողալու հնարավորություն են․ Տիգրան ԱբրահամյանՓաշինյանը քաղաքական մահապարտ է. կգնա մինչև վերջ, կպայթեցնի, բայց չի՛ կանգնի. Մանվելյան Հայաստանի տարածքի փոփոխությունը կարող է իրականանալ միայն հանրաքվեով. Ավետիք Չալաբյան«Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ» «Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ» Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ» Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ» Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ» Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից. «Փաստ» Մենք պետք է պատրաստվենք միասնական պայքարի` հանուն Հայրենիքի փրկության և հզորացման. «Միասնություն» համազգային շարժում Անհնազանդության ակցիայի մասնակից «Համահայկական Ճակատ» շարժման ակտիվիստների մի մասը ազատ են արձակվել ոստիկանությունից․ տեսանյութՀովհաննես Շահինյանը Շենգավիթի ոստիկանությունում է․ տեսանյութԲերման են ենթարկվել «Համահայկական Ճակատ» կուսակցության ակցիայի մասնակիցներն ու ակտիվիստները. տեսանյութՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ «Հրաժարվել մեր պահանջատիրությունից, նշանակում է՝ հրաժարվել ընտանիքից ու նախնիներից». Մելքումյան Փաշինյանին չեն հավատում նույնիսկ Արևմուտքում ԱՄՆ-ում 7 մլրդ դոլար են հատկացնելու արևային էներգիայինՔաջարանը մոտ ապագայում կունենա ժամանցի ժամանակակից վայրԹուրքիայի նախագահն ահաբեկում է, իսկ Փաշինյանը՝ խեղճանում
Քաղաքականություն

Պոպուլիզմից ձերբազատվելու պահը. Ռուբեն Վարդանյանի խոսքը՝ լակմուսի թուղթ

Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի վերջին հարցազրույցը կրքեր է բորբոքել թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում, ընդ որում, հակադարձողները բնավ դուրս չեն գալիս պոպուլիզմի շրջանակներից, ողջամիտ փաստարկների փոխարեն էլ արձագանքում են բացառապես կենացային բնույթի պաթետիկ ճառերով։ Էժանագին այդ պոպուլիզմը մեկ անգամ արդեն աղետի հանգեցրեց 2020 թվականին, և սպառնում է նոր ողբերգության վերաճել։ Մինչդեռ Ռուբեն Վարդանյանի խոսքը չափազանց պարզ էր, հասկանալի և բացատրելի։ Թեման սկսեց շրջանառվել Արցախի պետնախարարի՝ RTVI հեռուստաալիքին տված հարցազրույցում նշած Արցախի՝ Հայաստանին միավորվելու անհնարինության մասին արտահայտած տեսակետից հետո։ «Հենց այնպես միավորվել ու դառնալ Հայաստանի մարզերից մեկը անհնար էր։ Երբեք արցախցիները չէին համաձայնի, չէին դառնա Հայաստանի մասը, ինչպես 11 շրջանները, դա անհնար էր, այնպես որ սա բարդ կոնստրուկցիա է, այստեղ լուրջ մշակումներ են պետք այդ թվում և՜ Արցախի, և՜ Հայաստանի հետ հարաբերությունները պետք է ճիշտ կառուցված լինեն»,- ասել էր նա։

Ըստ էության, Ռուբեն Վարդանյանը պարզապես չէր ցանկացել քննադատել Արցախի նախկին էլիտային, որը, ի հեճուկս Հայաստանին վերամիավորվելու որոշման, նախընտրեցին հռչակել Արցախի անկախությունը։ Մյուս կողմից, ռեսուրսների տիրապետման, ավելի արդյունավետ օգտագործման հարց կար և կա։ Գաղտնիք չէ, որ Արցախն ավելի մեծ բյուջե ու հնարավորություններ ունի, քան եթե մեկ կամ երկու մարզ դառնար ՀՀ տարածքում։ Տարիների հեռվից, իհարկե, կարելի է քննարկել՝ ճի՞շտ էր այդ որոշումը, թե՞ ոչ։ Փաստն այն է, որ Ռուբեն Վարդանյանի խոսքը հենց դրան էր ուղղված։ Եվ հարցազրույցի հենց այս հատվածն է դարձել բուռն քննադատությունների թիրախ, երբ Արցախից դուրս գտնվող ու տեղի իրողություններին անծանոթ, երբեմն էլ ծանոթ, բայց այլ նպատակներ հետապնդողները իրենց տվել են պոպուլիզմին։ Ինչո՞վ են նրանք տարբերվում Ստեփանակերտի հրապարակում «Արցախը Հայաստան է և վերջ» բղավողից, ով «հաջողացրեց» հազարավոր երիտասարդների կյանքի գնով Արցախի մի զգալի մասը նվիրաբերել թշնամուն։

Մինչդեռ հիմա, նուրբ և հաշվարկված դիվանագիտության ժամանակն է, աշխարհին բացատրելը, որ Արցախն ինքնուրույն սուբյեկտ է՝ սեփական շահերով և գերակայություններով, պաշտպանվելու իրավունքով, արցախցու կյանքի և ապագայի ապահովության տեսլականով։ Եվ այս աշխատանքում պոպուլիզմը ոչ միայն անթույլատրելի, այլևս աղետալի կարող է լինել։

Նանե Իսկանդարյան