«ԶՊՄԿ-70» շրջանակում կայացել է ցուցահանդես` «Սյունյաց աշխարհի հրաշալիքները» թեմայով
![«ԶՊՄԿ-70» շրջանակում կայացել է ցուցահանդես` «Սյունյաց աշխարհի հրաշալիքները» թեմայով](/timthumb.php?src=disc/28-11-22/abc4963ae1f07740ee05539881d0801b.jpg&w=780)
«ԶՊՄԿ-70» շրջանակում նոյեմբերի 26-ին Քաջարանի մշակույթի պալատում կայացավ ցուցահանդես` «Սյունյաց աշխարհի հրաշալիքները» թեմայով. նախաձեռնել էր «Արգինա» մշակութային ՀԿ-ն, հովանավորն էր` Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը:
Ներկայացված էին հայ նկարիչների 50-ից ավելի կտավներ: Ստեղծագործությունները ծնվել էին անմիջապես պատմամշակութային վայրերում, արվեստագետները եղել էին նաև բացահանքում, որտեղ աշխատող հզոր տեխնիկան ու հանքավայրը ևս ներշնչանքի աղբյուր են հանդիսացել:
Ցուցահանդեսին ներկա էր Քաջարան, Կապան քաղաքների արվեստասեր հասարակությունը, տեղի նկարիչներ, արվեստի դպրոցների աշակերտներ, որոնց համար կազմակերպվեց նաև վարպետաց դաս:
![](disc/28-11-22/adc13b2e8d75054fd59ae5f189dae3e6.jpg)
![](disc/28-11-22/b8d48e14fbd9f5e1d12a81ba2867a6fc.jpg)
![](disc/28-11-22/93122787439d915bf6ce683277fdda77.jpg)
![](disc/28-11-22/bb7b3f60cc2e189713eb98f75f4174dc.jpg)