Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Դեկտեմբերի կենսաթոշակի վճարումը կսկսվի դեկտեմբերի երրորդ աշխատանքային օրվանից Ամերիաբանկը ճանաչվել է 2022 թ. տարվա բանկը Հայաստանում The Banker ամսագրի կողմից Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզումԱշտարակում թափառող շները հարձակվել են ու վնասվածքներ պատճառել տարեց կնոջը Եվրոպան «արևային հեղափոխություն» է պատրաստում Հոկտեմբերի 1-ից նոյեմբերի 1-ը նախկին ԽՍՀՄ խնայբանկի ավանդների դիմաց փոխհատուցումը ստանալու իրավունքն իրացրել են 678 ավանդատու Արցախը չի՛ եղել, չի՛ կարող և չի՛ լինելու Ադրբեջանի կազմում. «Ապրելու երկիր» կուսակցություն 4․653․223 դրամ՝ «Արեն Մեհրաբյան» հիմնադրամին․ դեկտեմբեր ամսվա «Մի դրամի ուժը» կուղղվի Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամին Միասնական ընդդիմության առնվազն 2 նոր լիդեր եմ տեսնում ու նրանք նախկին նախագահները չեն. Վահե ՀակոբյանԱԱ-2022․ Օրվա հանդիպումները Այս կինոնկարներից յուրաքանչյուրը պատմում է Արցախյան 44-օրյա պատերազմի մի անհայտ դրվագի մասին. Ավետիք Չալաբյան Հարցազրույց ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ. Press Կենտրոն20-րդ դարի մեծագույն հայ մարզիկին անձամբ էի խոստացել, որ նա անպայման տեսնելու է իր փառքի հավերժացումը․ Գագիկ ԾառուկյանՈւմ ինչ է պատմել Թոռնիկ Ալիյանը․ նոր մանրամասներ՝ Չալաբյանի գործից Ալեն Սիմոնյանը Կատարում հանդիպել է արաբական երկրների խորհրդարանականների հետ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը՝ պոչամբարում պայթյունի մասին. տեսանյութ Ռուբեն Վարդանյանին դեմ են նախկինները, որովհետև առանց միտինգ ու առանց բեմից ճառեր ասելու գնաց ու միացավ Արցախի փրկության գործին. Հայկ ՄանասյանԴատարանը թույլատրեց Ավետիք Չալաբյանին մեկնել Արցախ և ՌԴ Ավտոբուս է վթարվել. կան վիրավորներ Ալեն Սիմոնյանը Բաքվին դատապարտող բանաձևի համար շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի ԱԺ–ին ՀՀ ներմուծված ավտոմեքենան սահմանին ժամանակավոր համարանիշ կստանա և վարորդը վարելով կկարողանա բերել մեքենան Ավետիք Չալաբյանի գործով դատական նիստը. ՈՒՂԻՂԱլեն Սիմոնյանը մարզադաշտից հետևել է Թունիս–Ֆրանսիա հանդիպմանը 1 զոհ, 2 վիրավոր. Գեղարքունիքից տեղեկացնում են Չինաստանը հիբրիդային արևային ֆերմա է փորձարկում Մահացել է Արման Նազինյանը Սպասվում է թաց ձյուն և օդի ջերմաստիճանի անկում Ինչո՞ւ չի կայանում «Վիվա-ՄՏՍ»-ի վաճառքի գործարքը. ՓաստԱդրբեջանի սեպտեմբերյան հարձակման հետևանքով ՀՀ զինուժի զոհերի թիվն այս պահի 233-ի է հասնում Ժամանակն է հիշեցնել մեր եվրոպական գործընկերներին, որ երկակի ստանդարտներն անընդունելի են և չի կարելի խրախուսել ցեղասպան ռեժիմի բարգավաճումը. Ավետիք ՉալաբյանՀակառակորդը կրկին կրակել է. ինչպես է անցել գիշերը Պատերազմից հետո Արցախում իրականացվում է ավելի քան 3.800 բնակարանների և առանձնատների կառուցում․ Մեսրոպ Առաքելյան Հայաստանում արևային էլեկտրակայանները զարգանում են, բայց դանդաղ Ամփոփվել են ԱրարատԲանկի ու «4090» հիմնադրամի բարեգործական համերգի արդյունքներըԶՊՄԿ-ը պոչամբարում պայթյունի մասին«Նովան» անսամբլը 7 տարեկան էAmeria PhonePOS. Նոր հավելված` սմարթֆոնով անկանխիկ վճարումներ ստանալու համարԱՆԻՖ հիմնադրամը արձագանքել է Տիգրան Ավինյանի ` ապօրինի պաշտոնավարման մասին լուրերին Ձմեռային արձակուրդի օրերը և տևողությունը` ըստ դասարանների․ ՑԱՆԿ Մեր կուսակցության ներկայացուցիչներն արել են ամեն բան ԱԺ-ում և ԱԺ-ից դուրս առկա խնդիրները բարձրաձայնելու համար․ Ելենա ԿիրակոսյանՆոր մանրամասներ. Փաշինյանի եղբորը վիրահատում են Պոպուլիզմից ձերբազատվելու պահը. Ռուբեն Վարդանյանի խոսքը՝ լակմուսի թուղթ Թափանցիկ արևային մարտկոցները շենքերը կվերածեն էլեկտրակայանների Հենց նրանք են համարվում կենդանակերպի նշանների 3 լավագույն ծնողները. գտա՞ք ձեզ այս ցանկում Սկսվել է դիերի նույնականացման գործընթաց Տարդրամի փոխարժեքն այսօր Օկուպացված Վարանդայում սիրիացի ահաբեկիչների հետ բախումների հետևանքով ադրբեջանցի զինվորներ են սպանվել Հայտնաբերվել է վտանգավոր սննդամթերք Տիգրան Ավինյանի պաշտոնավարումը քաղաքապետի տեղակալի պաշտոնում ապօրինի է. նա միաժամանակ զբաղեցնում է երկու պաշտոն Հունվարի 1-ից ջրի սակագինը կբարձրանա
Հասարակություն

Շահումով խաղերի նկատմամբ կախվածությունն այսօր տարածվում է նաև կանանց շրջանում. Արցախի ՄԻՊ-ն ահազանգում է

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին։

Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանն ահազանգում է շահումով խաղերից և ինտերնետ շահումով խաղերից կախվածության, դրա հետևանքով ընտանիքների կործանմա մասին։

«Կարևոր թեմա, որին պետք է անդրադառնանք յուրաքանչյուրս, այն պահանջում է հանրային առավել մեծ ուշադրություն և համատեղված ջանքեր։

Թեև պատերազմից առաջ էլ արցախյան հասարակության մեջ բավականին տարածված էր շահումով խաղերից և ինտերնետ շահումով խաղերից կախվածությունը, և մեր շրջապատում մշտապես տեսնում էինք մարդկանց ու ընտանիքներ, որոնք ուղղակի մեր աչքի առաջ կործանվում էին, այնուամենայնիվ պատերազմից հետո պատկերն իրապես աղետալի է, ինչը միանշանակ կապված է նաև հասարակության ընդհանուր սոցիալ֊հոգեբանական խոցելի իրավիճակով։

Խաղամոլությամբ տառապող մարդիկ սոցիալ֊հոգեբանական անկայուն իրավիճակում հայտնում են վաշխառուների ձեռքում, որոնք մեծ տոկոսներով գումարներ են առաջարկում՝ վերջնականապես անդունդը գլորելով օգնության կարիք ունեցող անձին։

Քայքայվում են ընտանիքներ, խեղվում են այդ ընտանիքներում մեծացող երեխաների ճակատագրերը, որոնք լիարժեք ու համերաշխ ընտանիքում ապրելու իրավունք ունեն։ Եվ ի վերջո թուլանում է հասարակությունը։

Ընդորում այս կախվածության զոհ են դառնում ոչ միայն չափահասները, այլև հասարակության անչափահաս անդամները՝ վաղ տարիքում խրվելով պարտքերի մեջ ու հայտնվելով անելանելի իրավիճակում։ Նման իրավիճակներն էլ հոգեբանորեն անկայուն մարդուն դրդում են ամենատարբեր աղետալի գործողությունների։

Ցավալիորեն պետք է արձանագրենք, որ եթե նախկինում ազարտային, շահումով խաղերի նկատմամբ կախվածություն ունեին հիմնականում հասարակության արական սեռի ներկայացուցիչները, ապա այսօր այն տարածվում է նաև կանանց շրջանում։

Հաղթելու և հաջողության մեկ֊երկու օրինակներն էլ այնպիսիս արագությամբ են տարածվում արցախյան փոքր հասարակության շրջանում, որ գայթակղում և օրեցօր ծուղակն են գցում ավելի ու ավելի շատ մարդկանց։

Ինքնին պարզ է, որ ինտերնետ շահումով խաղերի կայքերի արգելափակումը միայն հարցի լուծում չէ՝ հաշվի առնելով նորագույն տեխնոլոգիաների ընձեռած հնարավորությունները։ Խնդիրը նման մեկ քայլանոց և մակերեսային լուծում չունի։

Այս մարտահրավերի դեմ պայքարի համապարփակ քայլեր են պետք՝ պետական մարմինների, հասարակական կազմակերպությունների, լրատվամիջոցների, հանրային ազդեցություն ունեցող անձանց, բժիշկների, հոգեբան֊մասնագետների ուժերի համատեղմամբ։

Պետք է ակտիվորեն խոսել այս բացասական երևույթի մասին՝ այն հասցեագրելով որպես հիվանդություն, և այդ հիվանդության բուժման ուղղությամբ իրականացնել թիրախային քայլեր։ Խաղամոլությունը, այո, հիվանդություն է, և այն հնարավոր է բուժել մասնագետի աջակցությամբ։

Պետք է խոսել շատ՝ օգտագործելով հանրային բոլոր հնարավորություններն ու հարթակները, ներգրավել հանրային խոսքի ազդեցություն ունեցող անձանց և դերակատարներին։ Պետք է խոսել դպրոցներում, համալսարաններում, կոլեկտիվներում և ամենուր։

Հոգեբան մասնագետների ակտիվ մասնակցությամբ ձևավորել հարթակ, որտեղ խաղամոլությամբ տառապող մարդիկ խորհրդապահական պայմաններում կարողանան հոգեբանական աջակցություն ստանալ։

Կազմակերպել հանրային միջոցառումներ՝ ցույց տալով խաղամոլության կործանարար հետևանքները և բացառել գովազդը։

Մեխանիզմներ ներդնել, որոնք օրինական ճանապարհով կզսպեն մարդկանց ներգրավվածությունը։

Մենք՝ որպես հասարակություն, պետք է օգնենք մարդկանց դուրս գալու այդ աղետալի շրջանից, որից տուժում է ինչպես անձն անհատապես, այնպես էլ հասարակությունն ընդհանուր առմամբ»։