Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Հայաստանի իշխանության և Հայաստանի քաղաքական ընդդիմության միջև Կարմիր գիծ չպետք է լինի. այսօր ողջ Հայ ազգի համար Կարմիր գիծը Հայաստանի և Արցախի առաջնագիծն է՝ սահմանը. Խաչիկ Ասրյան «Առաջարկում եմ մեր ԱԱԾ-ին այս հարցերին անկեղծ պատասխան տալ». Ավետիք Չալաբյան Խայտառակ գործողությանը չի խանգարել այն, որ ՀՀ-ն Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ չունի. Ավետիք Չալաբյան Չինաստանը սկսել է ամենամեծ անապատային արևային էլեկտրակայանի կառուցումը Մեր պաշտպանությունը մենք պետք է վերցնենք մեր ձեռքը, ինչպես դա եղավ 1990 թվականին. Ավետիք Չալաբյան «Խաղաղության դարաշրջանը» տապալվել է․ միակ ուղին Չալաբյանի նշած ռազմականացումն է Գերմանացի ֆերմերը հաջողությամբ համատեղում է խնձորի մշակությունը արևային էներգիայի հետ Ֆավորիտների փոփոխություն՝ Անի համայնքում «Եռաբլուրում» տեղի ունեցածին լավ չեմ վերաբերվում, հուսով եմ՝ մեղավորները կպատժվեն. Ավինյան Ալեքսեյ Օվերչուկը Երևանում այցելել է Ռուսական գրքի տուն Արևմուտքը մի բառով չի դատապարտում Թուրքիային ու Իսրայելին՝ Ադրբեջանին զինելու համար. Արմեն Այվազյան Ավետիք Չալաբյանի «Ազգային պակտն» ու նախկին նախագահների հանդիպումը Երեւանում ավտոբուսները պետք է ունենան առանձին գծեր. Տիգրան Ավինյան Հնդկաստանը մեգանախագիծ է սկսում արևային էներգիայի ոլորտում Բյուրեղավանը՝ ՏԻՄ ընտրությանն ընդառաջ. Հակոբ Բալասյանի ծրագրերըՄեր տղաների հերոսությունը պիտի պարտավորեցնի մեզ շարունակել արարել, ուժեղացնել պետությունը, զինել բանակը, զարգացնել տնտեսությունը․ բոլորս ունենք մեկ անելիք՝ աշխատել ավելի մեծ եռանդով․ Տիգրան ԱվինյանԱյս սուբյեկտը ամբողջությամբ համաձայն է հանձնել Արցախը և Հայաստանից ինչ-որ մի մաս. Արթուր Թովմասյան Level Up միայն ուսանողների համար. Ucom-ն առաջարկում է ինտերնետի X2 և X3 ծավալ Մարտական կառավարման հայկական առաջին կենտրոն-համակագը հաջողությամբ փորձարկվեց իրական պայմաններում Ալեն Սիմոնյանը ընդունել է Մարկ Դեմեսմեկերի գլխավորած պատվիրակությանը «Փաշինյանի հեռացումը հանգուցալուծում կտա շարունակվող մղձավանջին». Չալաբյան Հրաժարական կտամ, եթե ընտրվելուցս 3 տարի հետո իմ տված խոստումների առնվազն 80 տոկոսն իրականացված չլինեն Ամերիկացիները 2022 թվականին կտեղադրեն ռեկորդային 5,6 ԳՎտ հզորության արևային մարտկոցներՌԴ տնտեսական զարգացման փոխնախարար Դմիտրի Վոլվաչն այցելել է Երևանում Ռուսական Գրքի Տուն Արա Աբրահամյանի ուղերձը Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ 1991թ. սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վճռեց ապրել անկախ ու ինքնիշխան Հայաստանի Հանրապետությունում. Էդուարդ Բաբայան ԲՀԿ քաղխորհրդի անդամներն այցելել են Եռաբլուր Իգոր Մասլովն այցելել է Երևանի Ռուսական Գրքի ՏունՄեր երկրի Անկախության օրը մթագնվեց բացարձակ անթույլատրելի, անբացատրելի և խորապես վիրավորական իրադարձությամբ. Ավետիք Չալաբյան Բարի ցանկությունները վերածել իրականության. արևային էներգիայի հրամայականը«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի ուղերձը«Մենք ընտրեցինք անկախությունը, գիտակցելով, որ Արցախի համար պատերազմ ու բազում նեղություններ են սպասվում»․ ՉալաբյանԱնկախության համար պայքարածները, նրանց սերունդները և անկախ Հայաստանում ծնվածներն անցել և անցնում ենք բազում փորձությունների միջով․ Ալեն ՍիմոնյանՀայաստանի անկախությունն ու Հայաստանի տարածքային ամբողջականությունը Հայ ազգի համար ԿԱՐՄԻՐ ԳԻԾ են… Խաչիկ ԱսրյանՉանցած 31 տարի՝ հայ ժողովուրդը կանգնած է մեծ մարտահրավերի առաջ. Նաիրի ՍարգսյանՀայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ մեր երկրին մաղթում եմ խաղաղություն, պաշտպա՛ն լինենք մեր հայրենիքին. Գագիկ ԾառուկյանԲարգավաճ Հայաստան կուսակցության շնորհավորական ուղերձը Անկախության օրվա առթիվ Մեր անկախությունը դժվարին փորձություն դարձավ մեզ համար. Ավետիք ՉալաբյանԻ՞նչով է աջակցում Զանգեզուրի պղնձամոլիբդենայինը Եվգենի Պրիմակովը այցելել է Ռուսական Գրքի Տուն «Հայկական ներուժը պետք է օգտագործել ռազմական ոլորտում»․ Չալաբյան Կալիֆոռնիան սկսում է ջրանցքների վրա արևային մարտկոցների տեղադրումը Հայաստանը կարող է և պետք է ունենա բարիդրացիական հարաբերություններ այլ տերությունների հետ․ Գագիկ ԾառուկյանՅունիբանկի «Թիվ 47» մասնաճյուղը տեղափոխվել է նոր տարածք «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ, Հայ գործարարների ասոցիացիայի նախագահ Սամվել Կարապետյանի հայտարարությունը Ռոզա Ծառուկյանը գլխավոր դատախազություն չի հրավիրվել. Իվետա Տոնոյան AquaYan-ը նախատեսում է արտադրել մանկական և սպորտային ջրեր Գործարարը՝ թիրախի տակ. չեն խորշում կեղծիք տարածելուց Թշնամու առաջխաղացումը կանգնեցրել են մեր հերոս զինվորները. Ավետիք Չալաբյան Օրենքները կատարելագործել են, բայց դեռ հեռու ենք արևային էներգիայի արտադրության լուրջ ծավալներից
Հասարակություն

1991թ. սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վճռեց ապրել անկախ ու ինքնիշխան Հայաստանի Հանրապետությունում. Էդուարդ Բաբայան

Էդուարդ Բաբայանը շնորհավորական ուղերձ է հղել Անկախության31-ամյակի առթիվ, որում ասվում է.

1991թ. սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վճռեց ապրել անկախ ու ինքնիշխան Հայաստանի Հանրապետությունում: Հաղթական ճանապարհով ձեռք  բերված անկախությունը, սակայն, հայ ժողովուրդը պահպանեց բազում փորձություններով, ցավոք, նաև պարտությամբ ու մինչ օրս շարունակվող կորուստներով: Հայ ազգի համար այս խորհրդանշական օրով ցանկանում եմ առաջին հերթին իմ խորին հարգանքն ու խոնարհումը հայտնել անկախության ձեռքբերման և պահպանման ճանապարհին իրենց կյանքը զոհաբերած մեր հայրենակիցների հիշատակին: Նրանց անձնվեր պայքարի շնորհիվ մենք այսօր նշում ենք Հայաստանի Հանրապետության Անկախության օրը:

ՀՀ Անկախության օրվա առթիվ առանձնահատուկ ուզում եմ անդրադառնալ մեր հայրենիքի սահմաններին ծառայություն իրականացնող զինվորներին և սպայական անձնակազմին: Ձեզ է վստահված մեր հայրենիքի անվտանգության ու պաշտպանության նվիրյալ և բարդ աշխատանքը: Մաղթում եմ բոլորիդ ուժ, առողջություն, անկորուստ ու խաղաղ ծառայություն:

Հարգելի՛ հայրենակիցներ, մեր երկրի համար այս բախտորոշ ժամանակահատվածում բոլորս պարտավոր ենք լինել համախմբված և զգոն, պետք է գիտակցենք, որ հայրենիքը սկսվում է սահմանից և մեր երկրի առջև ծառացած առաջնահերթ խնդիրը անվտանգության ապահովումն է: Միաժամանակ ստեղծված իրավիճակում բոլորս պետք է շարունակենք կատարել մեր ամենօրյա  բարեխիղճ ու հայրենանվեր աշխատանքը՝ ի բարօրություն Հայաստանի Հանրապետության:  ՀՀ հարգելի´ քաղաքացիներ և աշխարհասփյուռ հայություն,

Ստեղծված իրավիճակում կայունություն և խաղաղություն եմ ցանկանում մեր հայրենիքի սահմաններին, ուժ և համբերություն հայ ժողովրդին: Հայ ազգի համար այս հիշարժան օրով ուզում եմ չկորցնենք լավատեսությունը, վստահ լինենք որ համազգային ներուժի գործադրմամբ կհասնենք  անվտանգ ու հզոր, ժամանակակից ու զարգացած Հայաստանի Հանրապետության կայացմանը: