Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Գևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո մեկնել են Կիշ կղզի ԶՊՄԿ բնապահպանության բաժինը ծառատունկ իրականացրեց Կապան խոշորացված համայնքի Վանեք գյուղական բնակավայրում Հայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովում Իդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից Crocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Մեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա ՍողոմոնյանUcom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Աստղագուշակ ապրիլի 26-ի համարՀայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ինՄիհրան Պողոսյանի ղեկավարած ՀՀՄ կուսակցության ակտիվիստները փակել են Ազատության պողոտանՈստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքներիՄիհրան Պողոսյանը Հանրապետության հրապարակում տվեց նոր շարժման մեկնարկը Երևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամներըՎերջին երեք տարիներին տարեկան ամփոփ ցուցանիշով ԶՊՄԿ-ն զբաղեցրել է երկրի առաջին հարկատուի դիրքըՄիհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածումԳիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումըԲլինքենը ժամանել է Պեկին Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Արևմտյան երկրները տասնյակ դիվերսանտների են ուղարկում Բելառուս․ Լուկաշենկո Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև Միհրան Պողոսյանը Հանրապետության հրապարակում տվեց նոր շարժման մեկնարկը Եթե ՆԱՏՕ-ի միջուկային օբյեկտները տեղակայվեն Լեհաստանում, Ռուսաստանի համար ռազմական թիրախ կդառնան. ՌԴ ԱԳՆ Ամառային զորակոչը ՀՀ-ում կանցկացվի ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ Անկլավների հանձնումը կաթվածահար է անելու ՀՀ-ն, իսկ իշխանության առաջարկած այլընտրանքները զուտ սողալու հնարավորություն են․ Տիգրան ԱբրահամյանՓաշինյանը քաղաքական մահապարտ է. կգնա մինչև վերջ, կպայթեցնի, բայց չի՛ կանգնի. Մանվելյան Հայաստանի տարածքի փոփոխությունը կարող է իրականանալ միայն հանրաքվեով. Ավետիք Չալաբյան«Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ» «Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ» Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ» Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ» Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ» Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից. «Փաստ» Մենք պետք է պատրաստվենք միասնական պայքարի` հանուն Հայրենիքի փրկության և հզորացման. «Միասնություն» համազգային շարժում Անհնազանդության ակցիայի մասնակից «Համահայկական Ճակատ» շարժման ակտիվիստների մի մասը ազատ են արձակվել ոստիկանությունից․ տեսանյութՀովհաննես Շահինյանը Շենգավիթի ոստիկանությունում է․ տեսանյութԲերման են ենթարկվել «Համահայկական Ճակատ» կուսակցության ակցիայի մասնակիցներն ու ակտիվիստները. տեսանյութՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ «Հրաժարվել մեր պահանջատիրությունից, նշանակում է՝ հրաժարվել ընտանիքից ու նախնիներից». Մելքումյան Փաշինյանին չեն հավատում նույնիսկ Արևմուտքում ԱՄՆ-ում 7 մլրդ դոլար են հատկացնելու արևային էներգիային
Քաղաքականություն

Հակառակորդներին օրենք, յուրայիններին՝ ամեն ինչ․ ընտրովի արդարադատություն Չալաբյանի դեմ

«Հակառակորդներին օրենք, յուրայիններին՝ ամեն ինչ»․ ահա այն սկզբունքը, որով առաջնորդվում է Նիկոլ Փաշինյանը՝ ցանկացած օրենք մեկնաբանելիս։

«Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության ծրագրերի տնօրեն Դանիել Իոաննիսյանն է երեկ նույնիսկ ուշագրավ գրառում արել՝ նշելով, թե «ԱՐԱՐ» հիմնադրամի համահիմնադիր, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը ձերբակալվեց առանց իր իմացության և համաձայնության կատարված ձայնագրության հիման վրա դրա հրապարակման հաջորդ իսկ օրը, իսկ 2 օր առաջ հրապարակվեց Գագիկ Ջհանգիրյանի առանց իր իմացության ու համաձայնության կատարված ձայնագրությունը, որով նա խոստովանում է մի քանի դրվագով արդարադատությանը խառնվելու մեջ։ Անցել է երկու օր, բայց անգամ գործ չի հարուցվել, իսկ իշխանության ներկայացուցիչները որևէ կերպ չեն մեկնաբանում Ջհանգիրյանի արած լկտի և լպիրշ հայտարարությունները։ Ըստ Իոաննիսյանի՝ Ջհանգիրյանն էլ, Չալաբյանն էլ քրեական օրենքով արգելված արարք են գործել, բայց Չալաբյանն այն արել է իշխանության դեմ, իսկ Ջհանգիրյանը իշխանության համար։

Մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ Ավետիք Չալաբյանի արարքում որևէ ապացույց գոյություն չունի և նրան հանիրավի պահում են ազատազրկման մեջ։ Ուշագրավն այն է, որ նույնիսկ իշխանությանը մերձ կանգնած անձն է ստիպված լինում խոստովանել, որ Հայաստանի գործող իշխանությունները կամովի են մեկնաբանում օրենքի ցանկացած դրույթ և իրենց յուրայիններին ակնհայտ ապօրինությունների համար չեն հետապնդում, իսկ Ավետիք Չալաբյանին, օրինակ, պահում են անազատության մեջ՝ չապացուցված մեղադրանքներով։

Այս ամենը վկայում է, որ Հայաստանում գործող անարդարադատության համակարգը սկսել է մտահոգել նույնիսկ իշխանության ներկայացուցիչներին, որոնց մեջ էլ կան մարդիկ, որ գիտակցում են, թե ինչ խնդիրներ կարող է այս վարքը հարուցել Հայաստանի Հանրապետության համար։ Միջազգային կառույցները առայժմ լուռ են Ավետիք Չալաբյանի կալանավորման հարցով, սակայն ստիպված են լինելու ի վերջո գնահատական հնչեցնել և մեկնաբանել, թե ինչ է կատարվում իրականում Հայաստանում։ Ըստ էության, գործ ունենք ընտրովի արդարադատության հետ, որը որևէ դրական բան չի խոստանում Հայաստանին։

Սամվել Թորոսյան