Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ուրիշ լուծում չկա, միայն այս իշխանության հեռացումը․ Սրբազան Հս. Կորեան բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ Հանքարդյունաբերության ոլորտը որակյալ աշխատուժ պահանջող ոլորտ է. ԶՊՄԿ-ն մասնակցել է «ԲանՈՒԳործ. ԵՊՀ - Yerevan State University էքսպո-2024»-ին Հայ շախմատիստները ոչ-ոքի են գրանցել Շարժայի միջազգային մրցաշարի 3-րդ տուրում Ապագայի տեխնոլոգիական բանակ՝ ԱԹՍ-ներով, հեռակառավարվող հրթիռներով. սա է Շարժման տեսլականը Գործ ունենք օտարների կողմից ղեկավարվող խամաճիկային մի կառավարության հետ, որի թիրախում հենց հայ ժողովրդի ինքնությունն է․ Արշակ Կարապետյան Պուտինն ու Սի Ծինփինն Ուկրաինան քննարկել են տետ-ա-տետ. Կրեմլ Opel մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվելով հայտնվել քարերի վրա. կան տուժածներ Հատուկ սակագներով SWIFT փոխանցումներ․ Ֆասթ Բանկում նոր ակցիա է մեկնարկել Աշոցքի տարածաշրջանում ձյուն է տեղացել Ջուր հավաքեք․ ջուր չի լինելուԱվստրալիան իր էներգիայի ավելի քան մեկ երրորդը ստացել է արևից ու քամուցԱռաջին զանգը` Մհեր Գրիգորյանի համար Այս շարժման մեջ առաջնորդություն կա. լիահույս ենք՝ կհաջողենք. Մենուա Սողոմոնյան «Բան ու գործ» էքսպո՝ Մայր բուհի 105-ամյակին Ժողովուրդը կների իրապես զղջացողներին, խոստովանողներին ու դարձի եկողներին․ Մենուա ՍողոմոնյանԴատապարտում ենք ժողովրդի թիկունքում իրականացված գիշերային կապիտուլյացիոն գործարքը․ հայտարարություն Վերաբացվել է Ամիօ բանկի ՙԱրտաշիսյան՚ մասնաճյուղըԻդրամ Ջունիորն ու Կորիզը համագործակցության հուշագիր են ստորագրելՀաղթանակի ու հաջողության բանաձևը. Հայաստան-Արցախ ֆորում. օր երրորդԻսրայելը ԱՄՆ-ի վասալը չէ. Նեթանյահու Սահմանադրություն եք խախտում, կպատժվեք. Չալաբյանը՝ արձանագրությունների տակ ստորագրող պաշտոնյաներին Արտակարգ դեպք՝ Երևանում. կիսակառույց շինության տարածքում հայտնաբերվել է տղամարդու մարմին (լուսանկար) ՀՀ գլխավոր դատախազությունն ընթացք է տվել «ՀայաՔվեի» կողմից հանցագործության մասին հաղորդմանըԿա՛մ այսօր, կա՛մ երբեք. արյունաքամության շղթան պետք է կանգ առնի. Բագրատ Սրբազանի ուղերձը (Տեսանյութ) Զելենսկին ժամանել է Խարկով, որտեղ իրավիճակը չափազանց բարդ է ԱՄՆ անատամ պահվածքը Ադրբեջանի հանդեպ ավելի է սրում Ալիևի ախորժակը Սլովակիան գրեթե քաղաքացիական պատերազմի շեմին է. ՆԳ նախարար ԵԱՏՄ-ի մաս լինելը Հայաստանի համար շահավետ է․ ՌԴ ԱԳՆ «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը և կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Մեսրոպ Առաքելյանը հանդիպել են Բագրատ Սրբազանի հետՆիկոլ Փաշինյանի վախերն այլևս անհնար է թաքցնել Փարիզ այցի շրջանակում երևանյան պատվիրակության անդամների հետ այցելել ենք Ֆրանսիայի մեծագույն գործիչների Պանթեոն. ԱվինյանՄեկնարկել է ԵՊՀ-ի 105-ամյակին նվիրված ԲանՈՒԳործ 2024 էքսպոն. ԶՊՄԿ-ն ներկայացել է իր տաղավարովՍրբազան պայքարը պետք է հաջողի, այլ տարբերակ չկա. հակառակ դեպքում ֆիզիկապես ու բարոյապես մեռնելու է Հայը, Հայաստանը և Հայրենիքը. Արտակ Զաքարյան«Նոր պրոյեկտ-տնտեսական ալիք» նախաձեռնության անդամներն իրենց աջակցությունն են հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանըՀաստատվեց արցախցիների բնակարանային ապահովման ծրագիրը. ովքեր կարող են դիմել եւ որոնք են պայմանները «Յուվենտուսը» հաղթեց «Ատալանտային» ու նվաճեց Իտալիայի գավաթը Բաքվում ընթանում է Ալիև-Լուկաշենկո հանդիպումը Պուտինն ու Սի Ծինփինը ռազմավարական փոխգործակցության խորացման մասին հայտարարություն են ստորագրել «ՀայաՔվե» նախաձեռնության խորհրդի անդամները հանդիպել են «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման և ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետՆելլի Քոչարյան. Ֆակտորինգի հետագա զարգացման նկատառումով մենք որոնում ենք լավագույն լուծումներն ու փորձառությունը «Գործակալների» օրենքն ու դրա աշխարհաքաղաքական ենթատեքստը. «Փաստ» Ալմա-Աթայի հռչակագիրն իրականում հօգուտ Ադրբեջանի է, իսկ գործող վարչախումբն այդ փաստաթուղթը շրջում է մեր դեմ և կատարում թուրք-ադրբեջանական տանդեմի բոլոր պահանջները․ Արշակ Կարապետյան Ազգ-բանակ, ազգ-ամրոց, ազգ-տաճար. ինչո՞ւ է անհրաժեշտ իրական կյանքում ապահովել այս շղթան. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանը, այո, պետք է հեռանա. նա ամեն ինչ անում է Հայաստանի Հանրապետությունը վերջնականապես կործանելու համար». «Փաստ» Փաշինյանի հեռացումից հետո ով էլ գա իշխանության, ծանրագույն բեռի տակ է մտնելու. «Փաստ» Հանձնարարված է աջուձախ «չնայել». տնից՝ գործի, գործից՝ տուն. «Փաստ» Ի՞նչ կարծիք ունի Հովիկ Աբրահամյանը Սրբազան շարժման մասին. «Փաստ» Տրուֆալդինոն Հայաստանից. «Փաստ» Վաղն էլ կասեն չպետք է ձեզ հայ անվանեք, մնաց մի քայլ. Ա. Կարապետյան
Մշակույթ

Հիասթափված եմ միջազգային հանրության արձագանքից. Արցախի թեմի առաջնորդը Եկեղեցիների համաշխարհային խորհրդի պատվիրակությանն է ներկայացրել իրավիճակը ԼՂ-ում

Եկեղեցիների համաշխարհային խորհրդի (ԵՀԽ) հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի հրավերով Հայաստանում գտնվող  ԵՀԽ պատվիրակությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպել է Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հետ:

Ինչպես հայտնում են Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան Կլոր սեղան բարեգործական հիմնադրամի գրասենյակից, կազմակերպության ներկայացուցիչները Հայաստանում են «Արդարության և խաղաղության ուխտագնացություն» առաքելության շրջանակում:

Հանդիպմանը մասնակցել են ԵՀԽ ներկայացուցիչներ Սյուզան Դարբերը՝ Մեծ Բրիտանիայից, Կոռնելիա Ֆյուլկրուգ-Վայցելը՝ Գերմանիայից, Կառլա Խիջոյանը՝ Շվեյցարիայից, Անի Ղազարյան-Դրիսին՝ Շվեյցարիայից: Հանդիպմանը մասնակցում էր նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Տ. Շահե վարդապետ Անանյանը:

Հանդիպման մեկնարկին ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի գործադիր տնօրեն Կարեն Նազարյանը ներկայացրել է Արցախի հարցի նախապատմությունը և ներկա իրավիճակը:

Սրբազան հայրը ներկայացրել է 2020թ. 44-օրյա պատերազմի հումանիտար աղետալի հետևանքները, ներկա իրավիճակն Արցախում և Ադրբեջանի իրագործած պատերազմի հանցանքներն ու մշակութային-կրոնական կոթողների ավերածությունները պատերազմի ժամանակ: Նշվում է, որ պատվիրակության ներկայացուցիչներին հետաքրքրում էր Արցախի բնակչության ներկա սոցիալ-հոգեբանական վիճակը:

Վրթանես սրբազանը տեղեկացրել է, որ պատերազմի հետևանքները հաղթահարելու համար ակտիվորեն աշխատում են երեխաների, երիտասարդների և հարազատներին կորցրած կանանց հետ: Թեմակալ առաջնորդը հայտնել է, որ հարազատներին կորցրած կանանց համար գործում է հատուկ վերականգնողական ծրագիր: Նաև ասել է, որ որպես հոգևորական՝ հիասթափված է միջազգային հանրության արձագանքից Արցախի պատերազմին՝ տեսնելով, թե ինչպես է հիմա լուսաբանվում Ուկրաինայի ճգնաժամը, և ինչպես են արձագանքում դրան: Նա նաև նշել է, որ Արցախում գործող ՌԴ խաղաղապահ զորակազմն արժանապատվորեն իրականացնում է իր առաքելությունը:

Պատվիրակության անդամները պատմել են, որ ուխտագնացության նպատակն է տեղում՝ եկեղեցիներում և համայնքներում, ծանոթանալ հավատակից քրիստոնյաների ցավերին, մտահոգություններին: Նրանց խոսքով՝ իրենք այցելում են հատկապես այն վայրերը, որտեղի բնակիչները ցավ և տառապանք են կրել: Հավաքագրած տեղեկությունները ներկայացնելու են ԵՀԽ կենտրոնական կոմիտեին, ինչի հիման վրա կկազմվի համապատասխան զեկույց նոյեմբերին կայանալիք համաժողովին ներկայացնելու և  դրա ընթացքում անդրադարձ կատարելու նպատակով:

ԵՀԽ համաժողովն անցկացվում է 7 տարին մեկ անգամ: Նման ուխտագնացություններ տարբեր խմբեր իրականացրել և իրականացնում են աշխարհի տարբեր մայրցամաքներում:

Օրվա ավարտին ԵՀԽ պատվիրակությունը հանդիպել է նաև ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի աշխատակիցների հետ, ծանոթացել ծրագրային ուղղություններին, անցած 25 տարվա գործունեության պատմությանը:

Մինչև հունիսի 1-ը նախատեսված այցի շրջանակում պատվիրակության անդամները հանդիպելու են նաև Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ: Այցելելու են Մասիս և Իջևան՝ ծանոթանալու ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի ծրագրերին, իսկ Երևանում հանդիպելու են Արցախից տեղահանված ընտանիքների հետ:

Պատվիրակությունը նաև այցելելու է Հայոց ցեղասպանության հուշահամալիր, մասնակցելու են Սրբազան Պատարագի՝ Երևանի Սբ. Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցում: