Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

ՊՆ-ն հայտարարություն է տարածել Կիրանցում ոստիկանական բռնություններից տուժած քաղաքացիները կարող են դիմել «ՀայաՔվեին»Վարչախմբի համար հանրությունից թաքուն գործելը դարձրել են նվիրական արժեք Վարչախումբը հերսոտել է «խնդրանք» բառից Պետք է հարյուր հազարավոր մարդկանց ճնշում խորհրդարանի վրա․ Նաիրի Սարգսյան Ucom ընկերությունը շնորհավորում է բոլորին Հեռահաղորդակցության օրվա կապակցությամբ Ուրիշ լուծում չկա, միայն այս իշխանության հեռացումը․ Սրբազան Հս. Կորեան բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ Հանքարդյունաբերության ոլորտը որակյալ աշխատուժ պահանջող ոլորտ է. ԶՊՄԿ-ն մասնակցել է «ԲանՈՒԳործ. ԵՊՀ - Yerevan State University էքսպո-2024»-ին Հայ շախմատիստները ոչ-ոքի են գրանցել Շարժայի միջազգային մրցաշարի 3-րդ տուրում Ապագայի տեխնոլոգիական բանակ՝ ԱԹՍ-ներով, հեռակառավարվող հրթիռներով. սա է Շարժման տեսլականը Գործ ունենք օտարների կողմից ղեկավարվող խամաճիկային մի կառավարության հետ, որի թիրախում հենց հայ ժողովրդի ինքնությունն է․ Արշակ Կարապետյան Պուտինն ու Սի Ծինփինն Ուկրաինան քննարկել են տետ-ա-տետ. Կրեմլ Opel մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվելով հայտնվել քարերի վրա. կան տուժածներ Հատուկ սակագներով SWIFT փոխանցումներ․ Ֆասթ Բանկում նոր ակցիա է մեկնարկել Աշոցքի տարածաշրջանում ձյուն է տեղացել Ջուր հավաքեք․ ջուր չի լինելուԱվստրալիան իր էներգիայի ավելի քան մեկ երրորդը ստացել է արևից ու քամուցԱռաջին զանգը` Մհեր Գրիգորյանի համար Այս շարժման մեջ առաջնորդություն կա. լիահույս ենք՝ կհաջողենք. Մենուա Սողոմոնյան «Բան ու գործ» էքսպո՝ Մայր բուհի 105-ամյակին Ժողովուրդը կների իրապես զղջացողներին, խոստովանողներին ու դարձի եկողներին․ Մենուա ՍողոմոնյանԴատապարտում ենք ժողովրդի թիկունքում իրականացված գիշերային կապիտուլյացիոն գործարքը․ հայտարարություն Վերաբացվել է Ամիօ բանկի ՙԱրտաշիսյան՚ մասնաճյուղըԻդրամ Ջունիորն ու Կորիզը համագործակցության հուշագիր են ստորագրելՀաղթանակի ու հաջողության բանաձևը. Հայաստան-Արցախ ֆորում. օր երրորդԻսրայելը ԱՄՆ-ի վասալը չէ. Նեթանյահու Սահմանադրություն եք խախտում, կպատժվեք. Չալաբյանը՝ արձանագրությունների տակ ստորագրող պաշտոնյաներին Արտակարգ դեպք՝ Երևանում. կիսակառույց շինության տարածքում հայտնաբերվել է տղամարդու մարմին (լուսանկար) ՀՀ գլխավոր դատախազությունն ընթացք է տվել «ՀայաՔվեի» կողմից հանցագործության մասին հաղորդմանըԿա՛մ այսօր, կա՛մ երբեք. արյունաքամության շղթան պետք է կանգ առնի. Բագրատ Սրբազանի ուղերձը (Տեսանյութ) Զելենսկին ժամանել է Խարկով, որտեղ իրավիճակը չափազանց բարդ է ԱՄՆ անատամ պահվածքը Ադրբեջանի հանդեպ ավելի է սրում Ալիևի ախորժակը Սլովակիան գրեթե քաղաքացիական պատերազմի շեմին է. ՆԳ նախարար ԵԱՏՄ-ի մաս լինելը Հայաստանի համար շահավետ է․ ՌԴ ԱԳՆ «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը և կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Մեսրոպ Առաքելյանը հանդիպել են Բագրատ Սրբազանի հետՆիկոլ Փաշինյանի վախերն այլևս անհնար է թաքցնել Փարիզ այցի շրջանակում երևանյան պատվիրակության անդամների հետ այցելել ենք Ֆրանսիայի մեծագույն գործիչների Պանթեոն. ԱվինյանՄեկնարկել է ԵՊՀ-ի 105-ամյակին նվիրված ԲանՈՒԳործ 2024 էքսպոն. ԶՊՄԿ-ն ներկայացել է իր տաղավարովՍրբազան պայքարը պետք է հաջողի, այլ տարբերակ չկա. հակառակ դեպքում ֆիզիկապես ու բարոյապես մեռնելու է Հայը, Հայաստանը և Հայրենիքը. Արտակ Զաքարյան«Նոր պրոյեկտ-տնտեսական ալիք» նախաձեռնության անդամներն իրենց աջակցությունն են հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանըՀաստատվեց արցախցիների բնակարանային ապահովման ծրագիրը. ովքեր կարող են դիմել եւ որոնք են պայմանները «Յուվենտուսը» հաղթեց «Ատալանտային» ու նվաճեց Իտալիայի գավաթը Բաքվում ընթանում է Ալիև-Լուկաշենկո հանդիպումը Պուտինն ու Սի Ծինփինը ռազմավարական փոխգործակցության խորացման մասին հայտարարություն են ստորագրել «ՀայաՔվե» նախաձեռնության խորհրդի անդամները հանդիպել են «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման և ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետՆելլի Քոչարյան. Ֆակտորինգի հետագա զարգացման նկատառումով մենք որոնում ենք լավագույն լուծումներն ու փորձառությունը «Գործակալների» օրենքն ու դրա աշխարհաքաղաքական ենթատեքստը. «Փաստ» Ալմա-Աթայի հռչակագիրն իրականում հօգուտ Ադրբեջանի է, իսկ գործող վարչախումբն այդ փաստաթուղթը շրջում է մեր դեմ և կատարում թուրք-ադրբեջանական տանդեմի բոլոր պահանջները․ Արշակ Կարապետյան Ազգ-բանակ, ազգ-ամրոց, ազգ-տաճար. ինչո՞ւ է անհրաժեշտ իրական կյանքում ապահովել այս շղթան. «Փաստ»
Մշակույթ

Մալյանի դարբինների մոնոխրոմ ստվերը

«Կինոն աշխարհի ամենագեղեցիկ խարդախությունն է»-, կինոռեժիսոր, սցենարիստ, ֆրանսիական կինոյի «Նոր ալիքի» գլխավոր դեմքերից մեկը՝ Ժան-Լյուկ Գոդարն է ասում: Եվ այդ խարդախությունն իր գաղտնիքներով, անգամ զարմանահրաշությամբ, որոնք գիտական աշխարհում առավել ընդունված է անվանել նշանային համակարգեր, շարունակում է նշանակալից դարձնել մարդկանց միապաղաղ առօրյան: Կինոն գործում է մեր փոխարեն՝ ապրելով այն կյանքը, որի մասին մեզ մնում է միայն երազել: «Մարդիկ գնում են ֆիլմ դիտելու՝ շարժվելու փոխարեն: Ենթադրվում է, որ հոլիվուդյան կերպարներն ունեն Ամերիկայում բոլորի համար նախատեսված արկածները, մինչ Ամերիկայում բոլորը նստած են մութ սենյակում և դիտում են, թե ինչպես նրանք ունեն դա (խմբ. արկածներ): Այո, մինչև պատերազմ կլինի: Այդ ժամանակ է արկածը հասանելի դառնում զանգվածների համար». մարդկանց՝ ֆիլմերի նկատմամբ խորին հարգանքի և կախվածության մասին այս կերպ է արտահայտվում ամերիկացի դրամատուրգ և վիպասան Թենեսի Ուիլյամսն իր մասնակիորեն ինքնակենսագրական «The Glass Menagerie» պիեսում[1]: Խորհրդային տարիները խարդախության (այսուհետ՝ կինեմատոգրաֆ) լավագույն ժամանակաշրջանն էին Հայաստանի համար: Հայկական կինոն, որ սկզբնավորվել է ռուս և եվրոպացի կինոօպերատորների նկարահանած փաստավավերագրական ֆիլմերով[2], իր ամենաստացված ժամանակահատավածը ապրել է 1960-70-ական թվականներին:

Հենց այդ ընթացքում՝ 1967-ին է իր գլուխգործոցներից մեկը՝ «Եռանկյունին» նկարահանել կինո և թատերական ռեժիսոր, սցենարիստ Հենրիկ Մալյանը: Ֆիլմը բազմաշերտ է, երբեմն՝ հանելուկային՝ շնորհիվ անցյալի, որի մասին չեն խոսում և ապագայի, որի մասին պատումն անունկնդիր է: Կան նշանային հարուստ համակարգեր, կոդեր, որոնք արժանի են ապակոդավորման, սակայն հոդվածում քննության են առնված միզանսցենի (ֆրանսերեն՝ mise-en-scène) բաղադրիչներից մի քանիսը՝ գույնը և լուսավորությունը, նաև՝ կինոխցիկի դիրքը, որոնք կօգնեն հասկանալ՝ ի՞նչ է նշանակում պատկերը և ինչպե՞ս է այն հաղորդում իմաստը, միզանսցենի այս բաղադրիչներն ինչպե՞ս է օգտագործել ռեժիսորը՝ իմաստը կոդավորելու և հայ մարդու կերպարը կառուցելու համար:

Մալյանի առաջին գունավոր ֆիլմը «Նահապետ»-ն է, որը ռեժիսորը նկարահանել է 1977-ին՝ «Եռանկյունուց» (1967) տասը տարի անց: Բայց երկու հիմնական գույների՝ սևի ու սպիտակի, և դրանց միջանկյալ մուգ ու բաց երանգների դրսևորումները յուրահատուկ իմաստ են հաղորդում ֆիլմին և հայ մարդու կերպարի կառուցման մեջ ընդգծում են դետալներ, որոնք նկատելի չէին լինի գունավոր ժապավենին: Սևն ու սպիտակը ստիպում են մեզ մտածել[3]: Մտածել, թե ինչ է թաքցնում մոնոխրոմը: Բացի այն, որ մինիմալիստական ներկապնակն ընդգծում է գծերի և ձևերի կարևորությունը, որը կինոլեզվին հաղորդում է կերպարվեստին և քանդակագործությանը հատուկ նշաններ, այն նախևառաջ օգնում է պատումը հիշողության վերածելու գործընթացում: Ի՞նչ նկատի ունենք, երբ հիշատակում ենք հիշողության կարևորությունը: Վստահաբար, շատերը ֆիլմը տեսել են, և, հավանաբար, ոչ մեկ անգամ, և գուցե Հովիկի (Միքայել Հովսեփյան)՝ ամբողջ պատումը ներկայացնելը դարձել է այնքան բնական, որ անուշադրության են մատնված այդ իրողության ավելի խորը հաղորդագրությունները: Մենք ֆիլմը տեսնում ենք այնպես, ինչպես այն տեսնում է Հովիկը, մեզ կերպարները ներկայացվում են այնպես, ինչպես նրանք ընկալելի են Հովիկի համար, և պատումի բոլոր բացահայտումներն անում ենք նույն եղանակով և նույն ժամանակ, ինչ անում է Հովիկը: Իսկ ինչո՞ւ հենց Հովիկը, այլ ոչ օրինակ՝ վարպետ Մկրտիչը (Սոս Սարգսյան), որ ամենակիրթ դարբինն էր: Պատճառն այն է, որ Հովիկը միակն է, ով կապված է ապագայի հետ: Հետևաբար, այն, ինչ մենք տեսնում ենք, պետք է լինի ինչ-որ մեկի հիշողությունը, այն մեկինը, որը ֆիլմի ինչ-որ կետում անավարտ չի թողնի պատումը: Եվ այն,որ մենք ականատես ենք լինելու հիշողության ռեպրեզենտացմանը, մեզ՝ կինոնկարը դիտողին, հայտնի է դառնում հենց ֆիլմի սկզբում, երբ հինգ դարբինները և Հովիկը լուսանկարվում են: Լուսանկարի հզորությունը ժամանակի, անմահության և հիշողության մեջ է[4]:

Չափազանց կարևորություն է լուսավորությունը: Բանն այն է, որ կինոխցիկը լույսը չի արտացոլում այնպես, ինչպես դա տեսնում է մարդկային աչքը[5]: Տարածության դետալները և լուսավորության կոնտրաստները, որոնք տեսնում է աչքը, չափազանց զարգացած են, և նույնիսկ լավագույն կինոխցիկները չեն կարող այն նույնությամբ պատկերել: Հավելյալ լուսավորությունն անհրաժեշտ է, որպեսզի ֆիլմի պատկերները հնարավոր մոտ լինեն այն որակին, ինչը բնական կերպով տեսանելի է մարդուն: Եվ ճիշտ ընտրված լուսավորությունը կարող է հաղորդել տեսարանի տրամադրությունը՝ պատումն ավելի դրամատիկ կամ թեթև դարձնելով: Ինչ վերաբերում է զգացմունքներին, կինոռեժիսորները սովորաբար դրանց ուժգնությունը կամ փափկությունը ցուցադրում են համապատասխան լուսավորության միջոցով: Տվյալ ֆիլմում լուսավորության երկու տեխնիկաների հետաքրքիր համադրություն կա՝ Եռանկյունու ներսում և Եռանկյունուց դուրս: Տեսարաններում, որտեղ Հովիկը միայնակ է, կիրառված է փափուկ լուսավորություն՝ համադրված բնական լուսավորությանը, ինչին հաճախ հանդիպում ենք Եռանկյունուց դուրս նկարահանված տեսարաններում: Իսկ ահա Եռանկյունու ներսում տեսնում ենք փափուկ առաջնային լույս / տաք հետին լուսավորություն, ինչի շնորհիվ սուբյեկտներն ունեն տաք եզրեր[6]:

Մենք տեսնում ենք լուսավորված սուբյեկտները, բայց չենք տեսնում լույսի աղբյուրը: Սա լուսավորության եվրոպական ոճ է, երբ հետին ֆոնի ուժեղ լուսավորության միջոցով կոնտրաստ է առաջանում: Եվրոպական ոճի լուսավորությունը պատկերն ավելի բնական է դարձնում և պահպանում է նատուրալիզմը[7]: Ինչը շատ տեղին է, քանի որ ֆիլմը Հովիկի հիշողություններն են, և լուսավորությունն արտացոլում է իր վերաբերմունքն այս կամ այն սուբյեկտի նկատմամբ: Ուժեղ լուսավորված դարբինները նշանակում են, որ վերջիններս վառ են պահպանված Հովիկի հիշողության մեջ, որ նա աշխարհին նայում է տաք հետին լուսավորություն ունեցող Եռանկյունու միջից, բայց ինքն իրեն ու Եռանկյունուց դուրս տարածվող աշխարհը տեսնում է փափուկ ու բնական լույսի ներքո, ինչն իրեն առանձնացնում է այն աշխարհից, որտեղ նա մեծանում է, ինչպես նաև նախանշում է ապագան, որը կառուցվելու է այլ գույն ու լուսավորություն ունեցող աշխարհում:

Հովիկի՝ անցյալի և ապագայի հետ սերտ կապեր ունենալու փաստը հաստատում է ոչ միայն այն, որ հենց նա է հանդես գալիս պատմիչի դերում, այլ նաև տեսախցիկի դիրքը: Հաշվի առնելով այդ տարիքի երեխայի հասակը՝ ռեժիսորը օպերատորին (Սերգեյ Իսրայելյան) հավանաբար հրահանգել է կիրառել կինոխցիկի՝ ցածր անկյուն դիրքը, որի միջոցով սուբյեկտներից մեկն ավելի մեծ է երևում, քան միզանսցենի շրջանակն է[8]: Համաշխարհային կինեմատոգրաֆում այն կիրառվում է՝ օգնելու համար կինոդիտողին ավելի լավ կապվել երեխայի էմոցիաներին: Ցածր անկյան տեսարաններ նկարահանելու համար տեսախցիկը դրվում է հատակին ավելի մոտ, քան սովորաբար՝ խիստ ընդգծելով որևէ սուբյեկտի կարևորությունը, տվյալ դեպքում՝ չափազանց կարևորելով Մկրտիչների դերը երեխա Հովիկի կյանքում:

Ֆիլմի վերջում տեսախցիկի դիրքը փոխվում է: Գլխավոր դերը ստանձնում է հենց Հովիկը, որը կադրի ետևում է թողնում դարբիններին, այդ թվում նաև իր հորը՝ ուստա Մուկուչին (Արմեն Ջիգարխանյան): Սա հնարավոր է դառնում տեսադաշտի կետի (point of view) միջոցով, որը կենտրոնանում է մի առանձնահատուկ կերպարի վրա[9]: POV-ի կիրառման ժամանակ կարևոր են աչքերը, երբ հայացքը կենտրոնացած է ինչ-որ բանի վրա, և թույլ է տալիս հետևել տվյալ կերպարի արձագանքին: Սովորաբար այս տեխնիկան կիրառվում է զրույցների, մասնավորապես՝ երկխոսությունների ժամանակ, ինչը տեսնում ենք ֆիլմի որոշ տեսարաններում, բայց վերջում այն ամենակարևոր նշանակությունն ունի, քանի որ այստեղ Հովիկը կադրում ավելի մեծ է երևում և շարժվում է առաջ, արդեն առանց դարբինների՝ նրանց թողնելով նույն տարածության և ժամանակի շրջանակներում, ինչն էլ հերթական անգամ ցույց է տալիս Հովիկի այլ վայրի ու ժամանակի պատկանելությունը: POV-ին շատ նման ևս մեկ տեխնիկա է «ուսի վրայից» (over-the-shoulder, OS) տեխնիկան. կինոխցիկի դիրքն այնպիսին է, որ կադրի կենտրոնում երևում է մի կերպար՝ իր ուսի hետևում թողնելով մեկ այլ կերպարի դեմք կամ մարմին[10]: Հենց OS-ի կիրառությունն էլ թույլ է տալիս Հովիկի մեջքի հետևում մնացած դարբիններին պատկերել որպես ետին պլան՝ այդպիսով ցուցադրելով, որ այսուհետև գլխավոր հերոսը և նոր պատումը մեկնարկողը հենց Հովիկն է լինելու: