Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ջուր հավաքեք․ ջուր չի լինելուԱվստրալիան իր էներգիայի ավելի քան մեկ երրորդը ստացել է արևից ու քամուցԱռաջին զանգը` Մհեր Գրիգորյանի համար Այս շարժման մեջ առաջնորդություն կա. լիահույս ենք՝ կհաջողենք. Մենուա Սողոմոնյան «Բան ու գործ» էքսպո՝ Մայր բուհի 105-ամյակին Ժողովուրդը կների իրապես զղջացողներին, խոստովանողներին ու դարձի եկողներին․ Մենուա ՍողոմոնյանԴատապարտում ենք ժողովրդի թիկունքում իրականացված գիշերային կապիտուլյացիոն գործարքը․ հայտարարություն Վերաբացվել է Ամիօ բանկի ՙԱրտաշիսյան՚ մասնաճյուղըԻդրամ Ջունիորն ու Կորիզը համագործակցության հուշագիր են ստորագրելՀաղթանակի ու հաջողության բանաձևը. Հայաստան-Արցախ ֆորում. օր երրորդԻսրայելը ԱՄՆ-ի վասալը չէ. Նեթանյահու Սահմանադրություն եք խախտում, կպատժվեք. Չալաբյանը՝ արձանագրությունների տակ ստորագրող պաշտոնյաներին Արտակարգ դեպք՝ Երևանում. կիսակառույց շինության տարածքում հայտնաբերվել է տղամարդու մարմին (լուսանկար) ՀՀ գլխավոր դատախազությունն ընթացք է տվել «ՀայաՔվեի» կողմից հանցագործության մասին հաղորդմանըԿա՛մ այսօր, կա՛մ երբեք. արյունաքամության շղթան պետք է կանգ առնի. Բագրատ Սրբազանի ուղերձը (Տեսանյութ) Զելենսկին ժամանել է Խարկով, որտեղ իրավիճակը չափազանց բարդ է ԱՄՆ անատամ պահվածքը Ադրբեջանի հանդեպ ավելի է սրում Ալիևի ախորժակը Սլովակիան գրեթե քաղաքացիական պատերազմի շեմին է. ՆԳ նախարար ԵԱՏՄ-ի մաս լինելը Հայաստանի համար շահավետ է․ ՌԴ ԱԳՆ «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը և կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Մեսրոպ Առաքելյանը հանդիպել են Բագրատ Սրբազանի հետՆիկոլ Փաշինյանի վախերն այլևս անհնար է թաքցնել Փարիզ այցի շրջանակում երևանյան պատվիրակության անդամների հետ այցելել ենք Ֆրանսիայի մեծագույն գործիչների Պանթեոն. ԱվինյանՄեկնարկել է ԵՊՀ-ի 105-ամյակին նվիրված ԲանՈՒԳործ 2024 էքսպոն. ԶՊՄԿ-ն ներկայացել է իր տաղավարովՍրբազան պայքարը պետք է հաջողի, այլ տարբերակ չկա. հակառակ դեպքում ֆիզիկապես ու բարոյապես մեռնելու է Հայը, Հայաստանը և Հայրենիքը. Արտակ Զաքարյան«Նոր պրոյեկտ-տնտեսական ալիք» նախաձեռնության անդամներն իրենց աջակցությունն են հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանըՀաստատվեց արցախցիների բնակարանային ապահովման ծրագիրը. ովքեր կարող են դիմել եւ որոնք են պայմանները «Յուվենտուսը» հաղթեց «Ատալանտային» ու նվաճեց Իտալիայի գավաթը Բաքվում ընթանում է Ալիև-Լուկաշենկո հանդիպումը Պուտինն ու Սի Ծինփինը ռազմավարական փոխգործակցության խորացման մասին հայտարարություն են ստորագրել «ՀայաՔվե» նախաձեռնության խորհրդի անդամները հանդիպել են «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման և ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետՆելլի Քոչարյան. Ֆակտորինգի հետագա զարգացման նկատառումով մենք որոնում ենք լավագույն լուծումներն ու փորձառությունը «Գործակալների» օրենքն ու դրա աշխարհաքաղաքական ենթատեքստը. «Փաստ» Ալմա-Աթայի հռչակագիրն իրականում հօգուտ Ադրբեջանի է, իսկ գործող վարչախումբն այդ փաստաթուղթը շրջում է մեր դեմ և կատարում թուրք-ադրբեջանական տանդեմի բոլոր պահանջները․ Արշակ Կարապետյան Ազգ-բանակ, ազգ-ամրոց, ազգ-տաճար. ինչո՞ւ է անհրաժեշտ իրական կյանքում ապահովել այս շղթան. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանը, այո, պետք է հեռանա. նա ամեն ինչ անում է Հայաստանի Հանրապետությունը վերջնականապես կործանելու համար». «Փաստ» Փաշինյանի հեռացումից հետո ով էլ գա իշխանության, ծանրագույն բեռի տակ է մտնելու. «Փաստ» Հանձնարարված է աջուձախ «չնայել». տնից՝ գործի, գործից՝ տուն. «Փաստ» Ի՞նչ կարծիք ունի Հովիկ Աբրահամյանը Սրբազան շարժման մասին. «Փաստ» Տրուֆալդինոն Հայաստանից. «Փաստ» Վաղն էլ կասեն չպետք է ձեզ հայ անվանեք, մնաց մի քայլ. Ա. Կարապետյան Այս շարժմանը դեմ խոսում են Փաշինյանը, Բաքուն և Անկարան․ Արմեն ՄանվելյանFastex տեխնոլոգիական 8-րդ հանդիպման ընթացքում խոսել են կրիպտոփոխանակման հարթակներից (լուսանկարներ, տեսանյութ)Այսօր առանցքային օր է, սպասում ենք տեղեկությունների․ Բագրատ Սրբազան Դիրքեր առանց մեկ կրակոցի. հարձակումը չի կարելի հեշտացնել․ Նաիրի Սարգսյան AMIO Mobile բանկինգը այսուհետ կունենա նոր հնարավորություն Ոստիկանները սրճարաններից հեռացնում են նստած մարդկանց, թույլ չեն տալիս, որ սպասարկեն Հայաստան-Արցախ երիտասարդական ֆորումի երկրորդ օրվա բանախոսներն ու անակնկալները Սպասվում է անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով, ապա նույնքան կնվազի Որևէ մեկը իրավասու չէ միանձնյա փոփոխելու ՀՀ սահմանները. Ավետիք ՉալաբյանՏեղի է ունենում ՀՀ իշխանության տարածքի նվիրատվություն. Մենուա Սողոմոնյան
Ֆոտո

«Սկսել եմ վախենալ տարիքից»․ Եվա Բաղդասարյանը՝ տարեդարձի խնջույքի, անձնական կյանքում հետ մնալու և երազանքի մասին

Դերասանուհի Եվա Բաղդասարյանը տոնում է ծննդյան տարեդարձը, ինչի առթիվ նոր ֆոտոշարք է ներկայացրել, որը տրամադրել է Tert.am Life-ին ու պատմել, որ այս տարի որոշել է խնջույքով տոնել իր օրը։

«Մեծ խնջույք եմ անելու։ Նախորդ տարի չէի կարող տոնել ծնունդս, այնքան ծանր շրջան էր ամբողջ երկրում։ Այս տարի համեմատաբար ավելի ճոխ եմ նշելու»,– ասաց Եվան ու հավելեց, որ աղջկական ծնունդ է անում, ոչ մի տղայի չի հրավիրել։ Հայտնի ընկերներից նրա տարեդարձին կլինի դերասանուհի Հռիփսիմե Սարգսյանը, որի հետ մտերմացել են «Օջախի երգը» հեռուստանովելի շրջանակում։

Չնայած դերասանուհին դեռ 27 տարեկան է՝ սկսել է վախենալ մեծանալուց․ «Ամեն տարի մտածում ես, որ մեծանում ես։ Հիմա նույնիսկ չեմ ուզում թիվ դնել տորթի վրա։ Արտաքինի հետ կապված վախեր ունեմ․ մտածում եմ՝ կգա ժամանակ,  կնայեմ նախկին նկարներս ու կզգամ, որ մեծացել եմ։ Հիմա նայում եմ հին նկարներիս ու հասկանում եմ, որ գնալով ավելի եմ լավանում, բայց կգա ժամանակ, երբ կսկսվի հակառակ ընթացքը։ Ես չեմ ուզում հրաժարվել իմ թռի–վռի կյանքից»։

Եվան նշեց, որ այս տարիքի համեմատ գոհ է այն ամենից, ինչ հասցրել է կարիերայում, իսկ անձնական կյանքում, կարծես, հետ է մնում։

«Աշխատանքում ամեն բան հասցրել եմ, անդադար եղել եմ իմ մասնագիտության մեջ։ Սակայն իմ հասակակից ընկերուհիները, դասընկերուհիներն արդեն ամուսնացած են, ընտանիք, երեխա ունեն։ Մտածում եմ՝ ինչքա՞ն կարելի է աշխատանքով տարվել, պետք է անձնական կյանքի մասին էլ մտածել, այդքան չխորանալ աշխատանքի մեջ։ Ուզում եմ ունենալ կյանքի ընկեր, սակայն դեռ չեմ գտել իմ երկրորդ կեսին։ Միաժամանակ, հասկանում եմ, որ կհասցնեմ»,– ասաց Եվան։

Դերասանուհին նկատեց, որ ժամանակի հետ ավելի բծախնդիր է դառնում, նոր պահանջներ են գալիս։ «Ես հիմա չէի անի այն, ինչ 5 տարի առաջ։ Հիմա ամեն մանրուքի ուշադիր եմ։ Անձնական կյանքում հիասթափություններ այլևս չեմ ապրում։ Առաջ կարող էի կոտրվել, հիմա հասկանում եմ, որ շատ նորմալ է, եթե ինչ–որ բան չի ստացվում։ Դա էլ մարդու համար է։ Պարտադիր չէ 2 հոգի հանդիպեն ու իրենց կյանքը կապեն իրար հետ։ Ես չեմ ուզում ընտանիք ունենալ զուտ նրա համար, որ ասեմ՝ կողակից ունեմ, երեխա ունեմ, բայց անհաշտ ընտանիքում ապրեմ։ Եթե հարաբերությունները հարթ չեն, անընդհատ կռիվներ են լինում, պետք է վերջ տալ։ Եթե դու քեզ կարող ես ապահովել, ամեն բան ունես, բայց չես գտել քո կեսին, ավելի լավ է մենակ լինես»,– ասաց Եվան։

Դերասանուհու խոսքով՝ չնայած ընտանիք ունենալու մեծ ցանկությանը՝ տորթի մոմերը փչելիս անձնական կյանքի հետ կապված երազանք չի մտապահելու։

«Իմ ցանկությունն է, որ ես ու ծնողներս առողջ լինենք։ Ես շատ գոհ եմ իմ ներկայից։ Եթե կարող է ավելի լավ լինել, միայն ուրախ կլինեմ։ Եթե ոչ, ուզում եմ մնա, ինչպես կա»– եզրափակեց Եվան։

Ավելին՝ այստեղ