Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Իդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից Crocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Մեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա ՍողոմոնյանUcom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Աստղագուշակ ապրիլի 26-ի համարՀայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ինՄիհրան Պողոսյանի ղեկավարած ՀՀՄ կուսակցության ակտիվիստները փակել են Ազատության պողոտանՈստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքներիՄիհրան Պողոսյանը Հանրապետության հրապարակում տվեց նոր շարժման մեկնարկը Երևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամներըՎերջին երեք տարիներին տարեկան ամփոփ ցուցանիշով ԶՊՄԿ-ն զբաղեցրել է երկրի առաջին հարկատուի դիրքըՄիհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածումԳիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումըԲլինքենը ժամանել է Պեկին Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Արևմտյան երկրները տասնյակ դիվերսանտների են ուղարկում Բելառուս․ Լուկաշենկո Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև Միհրան Պողոսյանը Հանրապետության հրապարակում տվեց նոր շարժման մեկնարկը Եթե ՆԱՏՕ-ի միջուկային օբյեկտները տեղակայվեն Լեհաստանում, Ռուսաստանի համար ռազմական թիրախ կդառնան. ՌԴ ԱԳՆ Ամառային զորակոչը ՀՀ-ում կանցկացվի ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ Անկլավների հանձնումը կաթվածահար է անելու ՀՀ-ն, իսկ իշխանության առաջարկած այլընտրանքները զուտ սողալու հնարավորություն են․ Տիգրան ԱբրահամյանՓաշինյանը քաղաքական մահապարտ է. կգնա մինչև վերջ, կպայթեցնի, բայց չի՛ կանգնի. Մանվելյան Հայաստանի տարածքի փոփոխությունը կարող է իրականանալ միայն հանրաքվեով. Ավետիք Չալաբյան«Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ» «Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ» Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ» Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ» Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ» Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից. «Փաստ» Մենք պետք է պատրաստվենք միասնական պայքարի` հանուն Հայրենիքի փրկության և հզորացման. «Միասնություն» համազգային շարժում Անհնազանդության ակցիայի մասնակից «Համահայկական Ճակատ» շարժման ակտիվիստների մի մասը ազատ են արձակվել ոստիկանությունից․ տեսանյութՀովհաննես Շահինյանը Շենգավիթի ոստիկանությունում է․ տեսանյութԲերման են ենթարկվել «Համահայկական Ճակատ» կուսակցության ակցիայի մասնակիցներն ու ակտիվիստները. տեսանյութՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ «Հրաժարվել մեր պահանջատիրությունից, նշանակում է՝ հրաժարվել ընտանիքից ու նախնիներից». Մելքումյան Փաշինյանին չեն հավատում նույնիսկ Արևմուտքում ԱՄՆ-ում 7 մլրդ դոլար են հատկացնելու արևային էներգիայինՔաջարանը մոտ ապագայում կունենա ժամանցի ժամանակակից վայրԹուրքիայի նախագահն ահաբեկում է, իսկ Փաշինյանը՝ խեղճանում Ոտքի ելեք. ՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ
Մշակույթ

Մանյունյան միլիոնավոր կինոմաններին կհիշեցնի Հայաստանի մասին. Նարինե Աբգարյանի վեպն էկրանավորվել է (տեսանյութ)

Նարինե Աբգարյանի` 9 լեզվով լույս տեսած և բեսթսելլեր դարձած հայտնի «Մանյունյա»-ն էկրանավորվել է: Սերիալի առաջին երկու մասը հայ ընթերցասերները հնարավորություն ունեցան դիտել «Մոսկվա» կինոթատրոնում: Դերասանական կազմը տեղում մատերը խաչ արած սպասում էր նրանց արձագանքին:

«Գիրքը շատ հետաքրքիր է, և կարծում եմ` մեր աշխատանքն էլ է հետաքրքիր: Ես եկել եմ քննություն հանձնելու»,-խոստովանեց Մանյունյայի տատիկին` բարի, բայց խստապահանջ Տային կերպավորած Ջուլիետա Ստեփանյանը:

Բերդում ծնված երկու ընկերուհիների պարզ ու մաքուր, ամենաիրական ընկերության և արկածների մասին զվարճալի դրվագներով սերիալի ռեժիսորը Արման Մարությանն է: Գրողի համաձայնությունը ստացել են միայն մի պայմանով, որ չհեռանան հեղինակի գրչից: Նարինե Աբգարյանի խոսքով՝ հենց այդպես էլ եղել է.

«Այս ֆիլմի յուրահատկությունը գիտեք որն է, որ այնքան էլ սովետական չէ, ոնց որ Հայաստանի մասին լինի: Հայաստանն այնքան գեղեցիկ է այնտեղ, որ ոնց որ մեր երկրի գովազդը լինի: Ես հուսով եմ, որ ահագին տուրիստներ կգան Հայաստան»,- նշեց գրողը:

Հեղինակը վեպը գրել է ռուսերեն: Այն լույս է տեսել 2010 թվականին, մի քանի տարի հետո թարգմանվել հայերեն: Երկար դադարից հետո «Մանյունյա»-ն վերահրատարակել է «Նյումեգ» հրատարակչությունը`նոր կազմով ու դիզայնով: Պրեմիերայից առաջ Նարինե Աբգարյանը համբերատար ու սիրով հերթով գրքերը մակագրում էր:

«Հիասքանչ ընթերցողներ ունենք, ու ամեն մեկը շատ յուրահատուկ գեղեցկություն ունի ու կարողանում է յուրահատուկ բառեր ասել ինձ, որոնցից ես կարողանում եմ թևավորվել ու հոգով լցվել ջերմությամբ»,- անկեղծացավ Նարինեն:

Սերիալը ռուսական okko.tv առցանց հարթակի արտադրանքն է: «Մանյունյա»-ի ցուցադրմամբ նրանք մուտք գործեցին նաև հայկական շուկա: Հայաստանաբնակները մինչև տարեվերջ անվճար դիտման հնարավորություն կունենան:

Մանյունյայի հետքերով կինոթատրոն եկած ընթերցողները սերիալի շարունակությունը կկարողանան դիտել okko.tv կայքէջում գրանցվելուց հետո: