Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Crocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Մեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա ՍողոմոնյանUcom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Աստղագուշակ ապրիլի 26-ի համարՀայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ինՄիհրան Պողոսյանի ղեկավարած ՀՀՄ կուսակցության ակտիվիստները փակել են Ազատության պողոտանՈստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքներիՄիհրան Պողոսյանը Հանրապետության հրապարակում տվեց նոր շարժման մեկնարկը Երևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամներըՎերջին երեք տարիներին տարեկան ամփոփ ցուցանիշով ԶՊՄԿ-ն զբաղեցրել է երկրի առաջին հարկատուի դիրքըՄիհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածումԳիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումըԲլինքենը ժամանել է Պեկին Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Արևմտյան երկրները տասնյակ դիվերսանտների են ուղարկում Բելառուս․ Լուկաշենկո Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև Միհրան Պողոսյանը Հանրապետության հրապարակում տվեց նոր շարժման մեկնարկը Եթե ՆԱՏՕ-ի միջուկային օբյեկտները տեղակայվեն Լեհաստանում, Ռուսաստանի համար ռազմական թիրախ կդառնան. ՌԴ ԱԳՆ Ամառային զորակոչը ՀՀ-ում կանցկացվի ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ Անկլավների հանձնումը կաթվածահար է անելու ՀՀ-ն, իսկ իշխանության առաջարկած այլընտրանքները զուտ սողալու հնարավորություն են․ Տիգրան ԱբրահամյանՓաշինյանը քաղաքական մահապարտ է. կգնա մինչև վերջ, կպայթեցնի, բայց չի՛ կանգնի. Մանվելյան Հայաստանի տարածքի փոփոխությունը կարող է իրականանալ միայն հանրաքվեով. Ավետիք Չալաբյան«Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ» «Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ» Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ» Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ» Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ» Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից. «Փաստ» Մենք պետք է պատրաստվենք միասնական պայքարի` հանուն Հայրենիքի փրկության և հզորացման. «Միասնություն» համազգային շարժում Անհնազանդության ակցիայի մասնակից «Համահայկական Ճակատ» շարժման ակտիվիստների մի մասը ազատ են արձակվել ոստիկանությունից․ տեսանյութՀովհաննես Շահինյանը Շենգավիթի ոստիկանությունում է․ տեսանյութԲերման են ենթարկվել «Համահայկական Ճակատ» կուսակցության ակցիայի մասնակիցներն ու ակտիվիստները. տեսանյութՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ «Հրաժարվել մեր պահանջատիրությունից, նշանակում է՝ հրաժարվել ընտանիքից ու նախնիներից». Մելքումյան Փաշինյանին չեն հավատում նույնիսկ Արևմուտքում ԱՄՆ-ում 7 մլրդ դոլար են հատկացնելու արևային էներգիայինՔաջարանը մոտ ապագայում կունենա ժամանցի ժամանակակից վայրԹուրքիայի նախագահն ահաբեկում է, իսկ Փաշինյանը՝ խեղճանում Ոտքի ելեք. ՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ Խորհուրդ եմ տալիս չենթարկվել վարչախմբի հանցագործ հրամաններին, զերծ մնալ այսօր որևէ հանցանք կատարելուց, ծառայել օրենքին և մեր քաղաքացիների անվտանգությանը. Ավետիք Չալաբյան Մենք նոր թափով ու որակով ենք լծվելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործին՝ գործող վարչախմբին հեռացնելուց հետո. Մենուա Սողոմոնյան
Տարածաշրջան

Երբեմնի հայաբնակ Արծվաշենը` Բաշքենդ. հայացք ներսից հայ-ադրբեջանական բանակցություններին ընդառաջ

44-օրյա պատերազմից հետո հայ-ադրբեջանական սահմանագծման ու սահմանազատման թեմային զուգահեռ` օրակարգում հայտնվեց կողմերի միջև անկլավների փոխանակման հարցը: 90-ականների պատերազմից հետո Տավուշի մարզում ադրբեջանական 7 անկլավային (օտար պետության սահմանների մեջ գտնվող և այդ պետությանը չպատկանող տարածք-խմբ.) գյուղ է մնացել, Արարատի մարզում էլ Քյարքին՝ Տիգրանաշենը, իսկ ադրբեջանական կողմում մնացել է երբեմնի հայաբնակ Արծվաշենը, որ ժամանակին Գեղարքունիքի մարզի կազմում էր։

Արծվաշենը, որ ադրբեջանական զինուժի կողմից գրավվել է 1992-ին, Խորհրդային Հայաստանի բնակավայրերի ցուցակում հիշատակվում է որպես Բաշքենդ:

Չնայած գյուղում դեռ պահպանվել են հայերին պատկանող տները, այսօր արդեն ադրբեջանցիներով բնակեցված Բաշքենդը չորս կողմից ադրբեջանական գյուղերով է շրջապատված: Բաշքենդով է անցնում Ադրբեջանի Գեդեբեյ մարզի 28 գյուղ միավորող Շընըխ վարչական շրջան տանող ճանապարհը: Գյուղի մուտքի մոտ զինվորական անցակետ կա տեղակայված, այցելուների մուտք ու ելքը վերահսկվում է, լրագրողներին էլ թույլ չեն տալիս նկարահանել, քանի որ տարածքը ռազմավարական օբյեկտ է համարվում:

«Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը գյուղի բնակիչներից հետաքրքրվել է, թե ինչ են մտածում անկլավների փոխանակման մասին: Ադրբեջանցիները կողմ չեն, որ Բաշքենդը Հայաստանին վերադարձվի: Ասում են` եթե Բաշքենդը կորցնեն, այս շրջանի տասնյակ գյուղեր առանց ապրուստի կմնան:

Բաշքենդի բնակիչ Այդըն Թաղիևը ցորեն, կարտոֆիլ է մշակում, անասուններ պահում: Դյուզռեսուլլու գյուղում է գրանցված, սակայն գյուղին նայող բարձունքում հայկական զինվորական հենակետեր են տեղակայված, և տեղացիները չեն կարողանում հանգիստ զբաղվել իրենց առօրյա աշխատանքով: Բաշքենդում ավելի ապահով է:

Այդըն Թաղիևը մտահոգված է, թե ինչ կլինի, եթե հայերը վերադառնան. Բաշքենդով են անցնում շրջանի հաղորդակցության ուղիները, գազի, էլեկտրաէներգիայի մատակարարման գծերը:

Արծվաշենի գրավման օպերացիային մասնակցած Մութուդերե գյուղի բնակիչ Մեսիմ Քասըմովը պատմում է` մինչև 1988-ը հայերի հետ մտերիմ էին, սակայն պատերազմը սկսվելուց հետո, երբ նրա տունը այրվեց, հարաբերությունները սառեցին: Քասըմովը ևս հայերի վերադարձը խնդրահարույց է համարում: Հիշեցնելով, որ պատերազմի ժամանակ երկու կողմից էլ շատ զոհեր են եղել, նկատում է` ցավը մեծ է:

Անցած հունիսին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարել էր, որ անկլավների հարցում հայկական կողմի դիրքորոշումն է ամեն ինչ թողնել` ինչպես կա:

«Հիմա ո՞րն է մեր պատկերացումը, ի՞նչ պետք է անենք։ Մենք կարծում ենք, որ կա անկլավների ընդհանուր տրամաբանություն, և անկլավների հետ կապված հարցերի միջազգային իրավունքով և պրակտիկայով սահմանված լուծման ձևեր կան, որ այն իրավիճակը, որն արձանագրված է, այդ իրավիճակը թողում են», - ասել էր նա` պարզաբանելով իր տեսակետը. «Որովհետև մենք էլ անկլավ ունենք, մենք էլ Արծվաշեն ունենք Ադրբեջանի տիրապետության տակ։ Մեր տրամաբանությունն այն է, որ այդ անկլավը պետք է փոխանակվի անկլավի հետ, և այն, ինչը իրենց հսկողության տակ է, մնա իրենց հսկողության տակ, այն, ինչը մեր հսկողության տակ է, մնա մեր հսկողության տակ»։

Հայկական և ադրբեջանական անկլավների ճակատագիրը դեռ անհայտ է: Պարզ չէ, թե արդյոք այդ գյուղերի փոխանակման հարցը ընդգրկվելու է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների բանակցային օրակարգում: