Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Վարչախումբը որոշել է բռնություններով խեղդել բողոքի ակցիաները Ի՞նչ են քննարկել ՔՊ նիստում ԱՄՆ-ից զայրացել են Փաշինյանի վրա Ճապոնիան փորձում է կոտրել չինական գերակայությունը Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումըԳևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո մեկնել են Կիշ կղզի ԶՊՄԿ բնապահպանության բաժինը ծառատունկ իրականացրեց Կապան խոշորացված համայնքի Վանեք գյուղական բնակավայրում Հայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովում Իդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից Crocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Մեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա ՍողոմոնյանUcom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Աստղագուշակ ապրիլի 26-ի համարՀայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ինՄիհրան Պողոսյանի ղեկավարած ՀՀՄ կուսակցության ակտիվիստները փակել են Ազատության պողոտանՈստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքներիՄիհրան Պողոսյանը Հանրապետության հրապարակում տվեց նոր շարժման մեկնարկը Երևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամներըՎերջին երեք տարիներին տարեկան ամփոփ ցուցանիշով ԶՊՄԿ-ն զբաղեցրել է երկրի առաջին հարկատուի դիրքըՄիհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածումԳիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումըԲլինքենը ժամանել է Պեկին Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Արևմտյան երկրները տասնյակ դիվերսանտների են ուղարկում Բելառուս․ Լուկաշենկո Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև Միհրան Պողոսյանը Հանրապետության հրապարակում տվեց նոր շարժման մեկնարկը Եթե ՆԱՏՕ-ի միջուկային օբյեկտները տեղակայվեն Լեհաստանում, Ռուսաստանի համար ռազմական թիրախ կդառնան. ՌԴ ԱԳՆ Ամառային զորակոչը ՀՀ-ում կանցկացվի ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ Անկլավների հանձնումը կաթվածահար է անելու ՀՀ-ն, իսկ իշխանության առաջարկած այլընտրանքները զուտ սողալու հնարավորություն են․ Տիգրան ԱբրահամյանՓաշինյանը քաղաքական մահապարտ է. կգնա մինչև վերջ, կպայթեցնի, բայց չի՛ կանգնի. Մանվելյան Հայաստանի տարածքի փոփոխությունը կարող է իրականանալ միայն հանրաքվեով. Ավետիք Չալաբյան«Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ» «Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ» Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ» Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ» Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ» Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից. «Փաստ» Մենք պետք է պատրաստվենք միասնական պայքարի` հանուն Հայրենիքի փրկության և հզորացման. «Միասնություն» համազգային շարժում Անհնազանդության ակցիայի մասնակից «Համահայկական Ճակատ» շարժման ակտիվիստների մի մասը ազատ են արձակվել ոստիկանությունից․ տեսանյութՀովհաննես Շահինյանը Շենգավիթի ոստիկանությունում է․ տեսանյութ
Հասարակություն

Ադրբեջանցիները սկսել են ստուգել նաև իրանական ավտոբուսները. ադրբեջանական ոստիկանական կետի շրջակայքում հակառակորդը զգալի կուտակումներ ունի. Գորիսի փոխքաղաքապետ

Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհին տեղակայված ադրբեջանցի ոստիկաններն ու սահմանապահներն այսօրվանից սկսել են ստուգել ոչ միայն իրանական բեռնատարները, այլ նաև՝ ավտոբուսները, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց Գորիսի քաղաքապետի տեղակալ Կարո Քոչարյանը։

Նրա խոսքով՝ իրանցի վարորդները ստուգումների հետ կապված լուրջ դժգոհություններ ունեն և հայկական կողմի հետ զրույցներում նշում են, որ ավելի լավ է ընդհանրապես չգան, քան այդքան ժամանակ, նյարդեր և գումար վատնեն։

«Այս պահի դրությամբ նույն վիճակն է. ադրբեջանցիները պարսկական մեքենաների հետ կապված նույն ստուգումներն են իրականացնում, խցանումներ առաջացնում։ Կարծում եմ՝ այս ամենի նպատակը մարդկանց նեղելն է։ Չգիտեմ, լավ բան չի սպասվում։ Ինչ կատարվում է, լավ բան չի սպասվում։ Հետագան ավելի վատ կլինի. կարծում եմ՝ հետագայում կսկսեն նաև հայկական մեքենաներն ստուգել։ Իսկ դուք ի՞նչ եք կարծում», - հայկական մեքենաների հնարավոր ստուգման մասով մեր հարցադրումը կանխելով՝ ասաց Կարո Քոչարյանը։

Գորիսի քաղաքապետի տեղակալի խոսքով՝ ՀՀ իշխանության նեսում ներկա պահին չկա որևէ անձ, որը կերաշխավորի, որ ադրբեջանցիները հետագայում ավելի վտանգավոր քայլերի չեն դիմելու։

Հարցին՝ ստեղծված իրավիճակում ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկի հայկական կողմը, Քոչարյանը նշեց՝ ինքը չգիտի նույնիսկ՝ ինչ պատասխանի. քայլեր պետք է ձեռնարկի ԱԱԾ-ն։

Գորիսի փոխքաղաքապետը նաև հավելեց՝ ադրբեջանական ոստիկանական կետի շրջակայքում հակառակորդը զգալի թվով կուտակումներ ունի։

«Կուտակումները շատ են։ Ադրբեջանցիները թեկուզ հայկական պետհամարանիշներով մեքենաները չեն կանգնեցնում, բայց նաև չեն էլ թույլատրում, որ մենք կանգնենք։ Էնքան որ մեզ հանում են արանքից, պարսկական համարանիշներով մեքենաները սկսում ստուգել», - ասաց Կարո Քոչարյանը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 12-ից ադրբեջանցի ոստիկանները ստուգում են Հայաստան մտնող իրանական բեռնատարները, ինչից հետո համապատասխան փաստաթուղթ են տրամադրում։

Ըստ տեղեկությունների, իրանական բեռնատարներից նաև 50 000 դրամին համարժեք գումար են գանձում։