Պիռլոն արտերկրում աշխատելու ցանկություն է հայտնել
Թուրինի «Յուվենտուսի» նախկին գլխավոր մարզիչ Անդրեա Պիռլոն արտերկրում աշխատելու ցանկություն է հայտնել:
«Կցանկանայի ուժերս փորձել Իտալիայի սահմաններից դուրս: Զգում եմ, որ կարող եմ աշխատել ցանկացած տեղ: MLS-ը ևս տարբերակ է: Ես հետևում եմ այն մարզիչներին, որոնք տեղափոխվում են MLS այլ երկրներից: Նաև, ես խաղացել եմ այնտեղ: Ցանկացած երկրում կարելի է սովորել: Պատրաստ եմ ընդունել նոր մարտահրավեր»,-The Athletic-ին ասել է Պիռլոն: