Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

«Բոհեմի» դերասանների այցը` ԶՊՄԿ Սրբազանն ու երեխան․ քայլերթը շարունակվում է Այսօրվանից մեկնարկում են «Քաղաքապետի գավաթ» մրցաշարերը. Տիգրան ԱվինյանԱրմավիրի մարզում «BMW»-ն բախվել է երկաթե արգելապատնեշին և 20 մետր գլորվել ձորը Ի՞նչ պետք է անել Շուշին վերադարձնելու համար. Հովհաննես ԻշխանյանԻնձ ամենաշատ հետաքրքրողն է, ժողովրդին ո՞նց ենք մենք հետո վերականգնելու․ Սրբազան Ավետիք Չալաբյանն ու Աբրահամ Գասպարյանը կարևոր հայտարարությամբ են հանդես գալիս Օլիմպիական խաղերի կրակը հասել է Ֆրանսիա ԵՄ-ն 125 մլն եվրո կտրամադրի Եմենին Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է Մայիսի 8-ին կեսօրից հետո, 9-ի գիշերը, 10-13-ին սպասվում է անձրև և ամպրոպ Որ իշխանություն չկա, ի՞նչ պարզաբանեմ. Բագրատ Սրբազան «Համահայկական ճակատ» շարժման և կուսակցության առաջնորդի ուղերձը Լուկաշենկոն ժամանել է Մոսկվա ՀԻՄԱ․ Սրբազան պայքարի 5-րդ օրը․ ուղիղ միացում Կոտայքից Կինը 2 ամսական երեխայի հետ միացել է «Շիրակը հանուն հայրենիքի» շարժմանը Գերմանացիները պատշգամբներն են հարմարեցրել արևային մարտկոցների համար. Գերմանիայում պատշգամբային տնտեսությունների թիվը գերազանցել է 400 հազարըԳլենդելը իր աջակցությունն է հայտնում Բագրատ ՍրբազանինՄեր հետ խոսում են ուլտիմատումով. Արշակ Կարապետյան Վաղը՝ համազգային հանրահավաքUcom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում Իշխանությունը վախեցած է այս շարժումից, մենք չենք կարող անտարբեր լինել պրոցեսներին․ Միքայել Սրբազան «Ապրելու երկիր» կուսակցությունը շարունակում է աջակցել Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը, որը Տավուշի գյուղերի պայքարից վեր է ածվում համաժողովրդական ընդվզմանԵկեղեցին խառնվում է այն ժամանակ, երբ չկա պետություն կամ պետությունն իր կարևորագույն պարտականությունները չի ապահովում․ Վահե Հովհաննիսյան Քրիստինե Պեպելյանը որդու հետ լուսանկարներ է հրապարակել «Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը Տեսահոլովակի պրեմիերա. Սոնա Եսայան-«Էյֆորիա» Էվելինա Շահիրյանը և Հովհաննես Ղազարյանը սպասում են առաջնեկին (տեսանյութ) Սահմանային փոփոխություններից հետո «Շոռ ջուր» աղբյուրը հայտնվել է սահմանից 1 կմ հեռավորության վրա. Monument WatchԴիտավորությամբ հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, ինչի հետևանքով նա հիվանդանոցում մահացել էԱլեքսանդր Ռիբակը ջութակով նվագել է «Լադանիվա»-ի երգից հատվածՈրպես անհետ կորած որոնվող 18-ամյա աղջիկը հայտնաբերվել է. նրան գտել են Թումոյի այգումՔերոբյանի գործով առաջիկայում որոշում կկայացվի. «Ժողովուրդ»Ավարտվեց «Եվրատեսիլ 2024»-ի առաջին կիսաեզրափակիչը․ Ադրբեջանը չի անցել եզրափակիչ ՈւՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ. Շիրակցիները Միքայել Սրբազանի գլխավորությամբ գալիս են՝ միանալու Բագրատ Սրբազանի շարժմանը Շների ոհմակը հարձակվել է 11-ամյա աղջկա վրա․ երեխան վնասվածքներ ունի (տեսանյութ) Վանաձորում 56-ամյա որդին հարվածներ է հասցրել 83-ամյա մորը․ վերջինը հիվանդանոցում մահացել է Խրախուսում ենք Թուրքիային և Իսրայելին լուծել տարաձայնությունները. Մեթյու ՄիլլերԹիբիլիսիում բողոքի ցույցերը շարունակվում են. մասնակիցները դիմել են ոստիկանությանըՀՀ նախագահը հանդիպում է ունեցել Հայ բարեգործական ընդհանուր միության Սիլիկոն Վելի մասնաճյուղի և Սինոփսիս Արմենիա ընկերության նախագահ Երվանդ Զորյանի հետՀայտնի են «Եվրատեսիլ 2024»-ի առաջին կիսաեզափակիչը հաղթահարած 10 երկրներըԿայացել է «Հայաստան-ԵՄ կրթական երկխոսություն» համաժողովըԵրեկ զոհված զինծառայողն ինքնասպան է եղել. «Ժողովուրդ»Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահը կայցելի ՀայաստանՌուսաստանը հարվածներ է հասցրել վեց շրջանների էներգետիկ օբյեկտներին. Ուկրաինացի նախարարԿիմ Չեն Ընը շնորհավորել է Պուտինին Հայազգի լուսանկարիչ Արա Գյուլերի մասին ֆիլմ կնկարահանվիԻնֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի մրցանակակիրներին կտրամադրվի անվանական կրթաթոշակՋոան Ռոուլինգը ևս 6 գիրք կգրի Ջավախքում նշվել է Ծռատոնը (լուսանկարներ)
Աշխարհ

Le Monde-ն հայտնել է, որ Մակրոնին ևս գաղտնալսել են Pegasus-ի միջոցով. նախագահը կարգադրել է հետաքննություն անցկացնել

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հրամայել է հետաքննություն անցկացնել այն բանից հետո, երբ տեղեկություն է տարածվել առ այն, որ նրա հեռախոսը հնարավոր է գաղտնալսվել է սկանդալային Pegasus ծրագրի միջոցով:

Ինչպես նշում է kommersant.ru-ն, այս մասին գրում է Le Monde պարբերականը` մանրամասնելով, որ գաղտնալսման թիրախ է դարձել ֆրանսիացի ևս 15 նախարար: 

Մակրոնի հրամանի մասին հայտարարել է Ֆրանսիայի վարչապետ Ժան Կաստեկսը: Ըստ նրա, եթե լրատվամիջոցներում տրված տեղեկատվությունը հաստատվի, ապա այդ ամենը «շատ լուրջ» է: Նա հավելել է, որ Ֆրանսիայի իշխանությունները հետաքննություն կանցկացնեն իրավիճակի վրա «լույս սփռելու» համար:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի կառավարությունը երկրի ընդդիմության կողմից մեղադրվել է «դավաճանության և աններելի սրբապղծության» համար այն բանից հետո, երբ բացահայտվել է, որ ավտորիտար կառավարությունները վերահսկել են լրագրողներին, ընդդիմությանը և այլախոհներին իսրայելական Pegasus ծրագրի միջոցով: Այդ պետությունների շարքում է նաև Հնդկաստանը:

Նման եզրակացության են եկել արտասահմանյան լրատվամիջոցները համատեղ հետաքննության շրջանակներում` բացահայտելով, որ Pegasus-ն օգտագործվել է Հունգարիայում, Ադրբեջանում, Հնդկաստանում, Սաուդյան Արաբիայում և այլ պետություններում` ապօրինի վերահսկողության համար:

Աղբյուրը մանրամասնում է, որ նշված ծրագիրը պատկանում է իսրայելական NSO Group ընկերությանը, որի հաճախորդները 2016-ից ի վեր եղել են ավտորիտար պետությունները: Ընդհանուր առմամբ, 50 000 մարդու վերաբերյալ անձնական տվյալների արտահոսք է եղել: Խոսքն այն մարդկանց մասին է, որոնք հետաքրքրություն են ներկայացնում երկրների կառավարությունների համար: Ենթադրվում է, որ Pegasus ծառայության միջոցով հետաքրքրություն ներկայացնող օբյեկտները գաղտնալսվել են:

Հայտարարության մեջ Հնդկաստանի Կոնգրեսը Մոդիի կառավարությանը մեղադրել է «լրտեսական ռեկետի» «տեղակայողը և կատարողը» լինելու համար:

Ավելին․․․