Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Այսօրվանից մեկնարկում են «Քաղաքապետի գավաթ» մրցաշարերը. Տիգրան ԱվինյանԱրմավիրի մարզում «BMW»-ն բախվել է երկաթե արգելապատնեշին և 20 մետր գլորվել ձորը Ի՞նչ պետք է անել Շուշին վերադարձնելու համար. Հովհաննես ԻշխանյանԻնձ ամենաշատ հետաքրքրողն է, ժողովրդին ո՞նց ենք մենք հետո վերականգնելու․ Սրբազան Ավետիք Չալաբյանն ու Աբրահամ Գասպարյանը կարևոր հայտարարությամբ են հանդես գալիս Օլիմպիական խաղերի կրակը հասել է Ֆրանսիա ԵՄ-ն 125 մլն եվրո կտրամադրի Եմենին Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է Մայիսի 8-ին կեսօրից հետո, 9-ի գիշերը, 10-13-ին սպասվում է անձրև և ամպրոպ Որ իշխանություն չկա, ի՞նչ պարզաբանեմ. Բագրատ Սրբազան «Համահայկական ճակատ» շարժման և կուսակցության առաջնորդի ուղերձը Լուկաշենկոն ժամանել է Մոսկվա ՀԻՄԱ․ Սրբազան պայքարի 5-րդ օրը․ ուղիղ միացում Կոտայքից Կինը 2 ամսական երեխայի հետ միացել է «Շիրակը հանուն հայրենիքի» շարժմանը Գերմանացիները պատշգամբներն են հարմարեցրել արևային մարտկոցների համար. Գերմանիայում պատշգամբային տնտեսությունների թիվը գերազանցել է 400 հազարըԳլենդելը իր աջակցությունն է հայտնում Բագրատ ՍրբազանինՄեր հետ խոսում են ուլտիմատումով. Արշակ Կարապետյան Վաղը՝ համազգային հանրահավաքUcom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում Իշխանությունը վախեցած է այս շարժումից, մենք չենք կարող անտարբեր լինել պրոցեսներին․ Միքայել Սրբազան «Ապրելու երկիր» կուսակցությունը շարունակում է աջակցել Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը, որը Տավուշի գյուղերի պայքարից վեր է ածվում համաժողովրդական ընդվզմանԵկեղեցին խառնվում է այն ժամանակ, երբ չկա պետություն կամ պետությունն իր կարևորագույն պարտականությունները չի ապահովում․ Վահե Հովհաննիսյան Քրիստինե Պեպելյանը որդու հետ լուսանկարներ է հրապարակել «Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը Տեսահոլովակի պրեմիերա. Սոնա Եսայան-«Էյֆորիա» Էվելինա Շահիրյանը և Հովհաննես Ղազարյանը սպասում են առաջնեկին (տեսանյութ) Սահմանային փոփոխություններից հետո «Շոռ ջուր» աղբյուրը հայտնվել է սահմանից 1 կմ հեռավորության վրա. Monument WatchԴիտավորությամբ հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, ինչի հետևանքով նա հիվանդանոցում մահացել էԱլեքսանդր Ռիբակը ջութակով նվագել է «Լադանիվա»-ի երգից հատվածՈրպես անհետ կորած որոնվող 18-ամյա աղջիկը հայտնաբերվել է. նրան գտել են Թումոյի այգումՔերոբյանի գործով առաջիկայում որոշում կկայացվի. «Ժողովուրդ»Ավարտվեց «Եվրատեսիլ 2024»-ի առաջին կիսաեզրափակիչը․ Ադրբեջանը չի անցել եզրափակիչ ՈւՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ. Շիրակցիները Միքայել Սրբազանի գլխավորությամբ գալիս են՝ միանալու Բագրատ Սրբազանի շարժմանը Շների ոհմակը հարձակվել է 11-ամյա աղջկա վրա․ երեխան վնասվածքներ ունի (տեսանյութ) Վանաձորում 56-ամյա որդին հարվածներ է հասցրել 83-ամյա մորը․ վերջինը հիվանդանոցում մահացել է Խրախուսում ենք Թուրքիային և Իսրայելին լուծել տարաձայնությունները. Մեթյու ՄիլլերԹիբիլիսիում բողոքի ցույցերը շարունակվում են. մասնակիցները դիմել են ոստիկանությանըՀՀ նախագահը հանդիպում է ունեցել Հայ բարեգործական ընդհանուր միության Սիլիկոն Վելի մասնաճյուղի և Սինոփսիս Արմենիա ընկերության նախագահ Երվանդ Զորյանի հետՀայտնի են «Եվրատեսիլ 2024»-ի առաջին կիսաեզափակիչը հաղթահարած 10 երկրներըԿայացել է «Հայաստան-ԵՄ կրթական երկխոսություն» համաժողովըԵրեկ զոհված զինծառայողն ինքնասպան է եղել. «Ժողովուրդ»Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահը կայցելի ՀայաստանՌուսաստանը հարվածներ է հասցրել վեց շրջանների էներգետիկ օբյեկտներին. Ուկրաինացի նախարարԿիմ Չեն Ընը շնորհավորել է Պուտինին Հայազգի լուսանկարիչ Արա Գյուլերի մասին ֆիլմ կնկարահանվիԻնֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի մրցանակակիրներին կտրամադրվի անվանական կրթաթոշակՋոան Ռոուլինգը ևս 6 գիրք կգրի Ջավախքում նշվել է Ծռատոնը (լուսանկարներ)Դորտմունդի Բորուսիան հաղթեց ՊՍԺ-ին և դուրս եկավ ՉԼ-ի եզրափակիչ ԵՀՄ-ն զգուշացնում է Փաշինյանին՝ ուժ կիրառելու փորձերի դեպքում եվրոպական պատկան մարմինները խիստ կդատապարտեն իշխանություններին
Վիդեո

Ով է Նիկոլ Փաշինյանի ասած պետական դավաճանը. ԱԱԾ-ն տեսանյութ հրապարակեց

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, հետևողական և գործուն պայքար մղելով օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների կողմից Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգության դեմ ուղղված հետախուզական գործունեության բացահայտման, կանխման և խափանման ուղղությամբ` ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քրեադատավարական համակցված գործողությունների արդյունքում բացահայտել է կազմակերպված խմբի կողմից իրականացված պետական դավաճանության դեպք:

Մասնավորապես.

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում հարուցված և քննվող քրեական գործի նախաքննությամբ իրականացված քննչական ու այլ դատավարական գործողությունների և դրանց զուգահեռ հակահետախուզության դեպարտամենտի ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումների արդյունքում ձեռք են բերվել բավարար փաստական տվյալներ այն մասին, որ «Անբասիր ծառայության համար», «Մարտական գործողություններին մասնակցելու համար» մեդալներով, կրծքանշաններով, պատվոգրերով, կառավարական պարգևով պարգևատրված նախկին զինվորականը, իր հետ ընկերական հարաբերությունների մեջ գտնվող և Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող մեկ այլ անձի հետ, աշխատանք փնտրելու պատրվակով մեկնել են Թուրքիայի Հանրապետություն և այնտեղ  հայտնվել Ադրբեջանի հատուկ ծառայությունների տեսադաշտում՝ նրանցից ընդունելով  նյութական օգուտներ ստանալու դիմաց հավաքագրվելու և ի վնաս Հայաստանի Հանրապետության տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգության գործելու առաջարկը:


Այդ պահից սկսած՝ վերը նշված անձինք, միավորվելով պետական դավաճանություն կատարելու միևնույն նպատակի շուրջ, միմյանց միջև ձևավորել են կայուն կապ, անխախտ, փոխադարձ համաձայնություն, երկարատև և մանրակրկիտ կերպով նախապատրաստել են հանցագործության կատարումը, կատարել դերերի, ակնկալվող եկամուտների բաշխում, պլանավորել հանցագործության քողարկման եղանակները, կապի միջոցները, փոխանցման ենթակա տեղեկատվության ծավալը, նշանակությունը՝ ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից ստանալով համապատասխան հրահանգավորումներ և ցուցումներ:

Կատարված նախապատրաստական գործողություններից հետո Ադրբեջանի Հանրապետության հատուկ ծառայության աշխատակիցների  ուղեկցությամբ հիշյալ անձինք Թուրքիայից մեկնել են մեկ այլ երկիր՝ այնտեղ Ադրբեջանի հատուկ ծառայությունների բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ հանդիպելու, բանավոր կերպով ձեռք բերված համաձայնությունը փաստաթղթավորելու և կոնկրետ հանձնարարականներ ստանալու համար:

 

Երրորդ երկրում գտնվող Ադրբեջանի դեսպանատան տարածքում հիշյալ անձինք ստորագրել են հավաքագրման համաձայնագրեր՝ առ այն, որ տալիս են իրենց ստորագրություններն ու համաձայնությունը թշնամու կողմն անցնելու և ի վնաս Հայաստանի Հանրապետության գործելու վերաբերյալ, որից հետո հատուկ ծառայությունների աշխատակիցներից ստացել են համապատասխան ծածկանուններ և կանխավճարների տեսքով գումարներ:

Հնարավորինս գաղտնի գործելու և քողարկված եղանակով օտարերկրյա հատուկ ծառայությունների հետ կապ հաստատելու նպատակով, կազմակերպված խմբի անդամները հատուկ ծառայությունների աշխատակիցներին տվել են իրենց կողմից օգտագործվող թուրքական հեռախոսահամարները և դրանցով գրանցված ինտերնետային հավելվածների նույնականացման վերաբերյալ տեղեկությունները:

Այնուհետև, հիշյալ անձինք պարբերաբար կապ են պահպանել Ադրբեջանի հատուկ ծառայությունների աշխատակիցների հետ, նրանցից ստացել կոնկրետ հանձնարարականներ և ցուցումներ, որոնց շրջանակներում լուսանկարել և տեսանկարահանել են ՀՀ ՊՆ զորամասերը, այնտեղ տեղակայված զինտեխնիկան, պարզել զորամասի զինծառայողների քանակը, զորամասի հրամանատարական կազմի անձնական տվյալները, ուսումնական գումարտակների, ինչպես նաև  Հայաստանի և Արցախի Հանրապետությունների հակաօդային պաշտպանության համակարգերի տեղակայումները, հատուկ և կարևորագույն օբյեկտների շրջակայքում տեղակայված հակաօդային պաշտպանության միջոցների առկայության վերաբերյալ տվյալները, լուսանկարել և տեսանկարահանել են նաև պետական և ռազմավարական նշանակություն ունեցող հատուկ և կարևորագույն օբյեկտները՝ ջրամբարները, հիդրոէլեկտրոկայանները, ստրատեգիական բարձունքները, պատերազմական գործողությունների ժամանակ պատսպարվելու համար նախատեսված ապաստարանները, զորքերի, զինտեխնիկայի քանակն ու տեղաշարժը, որոնք բջջային հավելվածներով ուղարկել են ադրբեջանական հատուկ ծառայությունների աշխատակիցներին՝ այդ ընթացքում ակտիվացնելով ինտերնետ հասանելիությունը և այդ կերպ հնարավորություն տալով տեղորոշելու հատուկ պահպանվող օբյեկտների տեղակայումների հստակ կոորդինատները:

Դրանից հետո՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին, Արցախի Հանրապետության դեմ սկսված պատերազմական գործողությունների ընթացքում  ադրբեջանական հատուկ ծառայությունների աշխատակիցների կողմից տրված նոր հանձնարարությունները կատարելու նպատակով, կազմակերպված խմբի անդամներից մեկը, որպես կամավորական ջոկատի հրամանատար, մարտական գործողություններին մասնակցելու պատրվակով, մեկնել է մարտի դաշտ՝ Արցախի Հանրապետության Հադրութի ինքնապաշտպանական շրջան և, օգտվելով ընձեռնված հնարավորությունից, մինչև նույն թվականի հոկտեմբերի վերջն ընկած ժամանակահատվածում շարունակել է տեղեկությունների հավաքագրման և դրանք թշնամական պետության հատուկ ծառայություններին փոխանցելու դավաճանական գործելաոճը, որի ընթացքում իր մոտ գտնվող բջջային հեռախոսներով լուսանկարահանել, տեսանկարահանել և տեղեկություններ է փոխանցել թշնամական պետությանը՝ Արցախի և Հայաստանի տարածքում գտնվող հակաօդային պաշտպանության միջոցների, հրթիռային համակարգերի, զրահատեխնիկայի, մարտական դիրքերի, իրենց և պատերազմին մասնակցած այլ ստորաբաժանումների, զորամասերի, դրանց տեղակայումների և այլնի վերաբերյալ:

Արդյունքում, նշված գործողությունները հնարավորություն են տվել թշնամուն տեղորոշել ռազմավարական տեսանկյունից հատուկ կարևորություն ունեցող սպառազինության և ռազմական տեխնիկայի գտնվելու վայրերը և կատարել անվրեպ խոցումներ,  նպատակուղղված հարվածներ հասցնել թիրախներին, շարքից հանել հայկական բանակային միավորումները, զինտեխնիկան և կենդանի ուժը, որի հետևանքով էականորեն խաթարվել է ՀՀ պաշտպանության նախարարության և ԱՀ պաշտպանության բանակի մարտունակությունը, խոչընդոտվել է մարտական խնդիրների հետագա իրագործումը, ստեղծվել են նպաստավոր պայմաններ թշնամական զորքի կողմից հարավային ուղղությունում պաշտպանության գծի ճեղքման և դեպի Արցախի խորքը հետագա առաջխաղացման համար:

Շարունակելով հանցավոր գործողությունները՝ կազմակերպված խմբի անդամներից մեկը, նույն դիտավորությամբ, լուսանկարահանել և ինտերնետային համակցման եղանակով հստակ տեղեկություններ է փոխանցել  նաև խորը թիկունքում տեղակայված զենիթահրթիռային համալիրներից մեկի գտնվելու վայրի մասին և այն դարձրել նպատակաուղղված գրոհի թիրախ, որի արդյունքում հնարավորություն է տվել հակառակորդին հարվածային անօդաչու թռչող սարքի կիրառմամբ կանխամտածված կերպով գրոհել թիրախը և ոչնչացնել այն:

Ավելին․․․