Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ինչպե՞ս անիմաստ բարձրացնել Ադրբեջանի կշիռը Բագրատ Սրբազանը մեկ կաթսայում է հավաքում բոլոր ընդդիմադիրներին «Այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց»․ ավարտվեց Բագրատ Սրբազանի հանդիպումը պահեստազորի սպաների հետ Ո՞վ եք դուք՝ պարո՞ն, թե տիկի՞ն վարչապետ. Արշակ Կարապետյան ԱՄՆ-ում վատ եղանակի պատճառով` 7 մարդ է մահացել Մայիսի 26-ին կունենանք կարևոր հանրահավաք. Բագրատ Սրբազան Վարչախումբը վախենում է պատասխանել Լուկաշենկոյի հակահայ ելույթներին Ո՞վ եք դուք, հայտարարեք ձեր հավատքը՝ հասկանանք, քրիստոնյա ե՞ք, թե ոչ, ասեք՝ տիկին ե՞ք, թե պարոն. Արշակ Կարապետյան Սև ծովում Տանզանիայի դրոշով նավ է խորտակվել Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. վերաբացվեց Կապի թանգարանըԻմ՝ վարչապետի թեկանծու լինելու վերաբերյալ որոշում, որպես այդպիսին, պաշտոնականացված չկա, պետք է Վեհափառի հետ խոսեմ․ Բագրատ Սրբազան Գործող իշխանությունն իր քայլերով ցույց է տվել, որ ինքն արդեն լեգիտիմ չի. Արմեն Մանվելյան«Քաղպայմանագրում» ահաբեկված են. կամուրջներ են որոնում Ռուս գիտնականներն օտարերկրյա գործընկերների հետ մշակել են էժան և արդյունավետ արևային մարտկոցներՀրաժարվելով եկեղեցուց, Սահմանադրությունից, պատմությունից, ի՞նչ ենք դառնում, ինչի՞ն է նման երկրի ղեկավարը, որն ուզում է ստեղծել մի նոր ժողովուրդ. Արշակ Կարապետյան Վթար Երևան-Սևան ճանապարհին. վիրավnրներ կան Փրկարարների հետ համագործակցելով` Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատանքային խմբերը վերացրին պոչատարի վթարը՝ կանխելով շրջակա միջավայրի վրա հնարավոր վնասները Ավետիք Չալաբյանը մանրամասներ է հայտնում Կիրանց վերջին այցելությունիցԱվտոմեքենան բախվել է քարերին, արմատից կոտրել ուռենին ու հայտնվել դաշտում. 16-ամյա ուղևորը մահացել է Բագրատ Սրբազանը չի բացառել, որ ՀՀ վարչապետի հնարավոր թեկնածուի անուն քննարկվի Վերջին մեկ շաբաթվա ընթացքում տասնյակ հազարավոր վիրտուալ հարթակներ հերյուրանքների հեղեղ են ուղղում Բագրատ Սրբազանի անձի դեմ՝ շոշափելով նրա անձնական կյանքը. ԿամենդատյանԱրևմուտքի երկակի ստանդարտների նոր շերտերը. «Փաստ» Կարգավիճակն ու ֆինանսական հոսքերը կորցնելու սարսափ. թե չէ՝ ի՞նչ հայրենիք, ի՞նչ պետություն, ի՞նչ ժողովուրդ. «Փաստ» «Իշխանությունն իրեն պահում է փակուղում հայտնված կենդանու պես. ունի վախեր, բայց նաև հասկանում է, որ նահանջելու տեղ չունի, դրա համար վախը վերածվում է ագրեսիվ գործողության». «Փաստ» Մեղավորն ակնհայտ է, այլ մեղավորներ փնտրելն՝ անիմաստություն. «Փաստ» Ինչի՞ համար է պայքարը. «Փաստ» Փորձում են «այլընտրանքներ» գտնել ու մոբիլիզացնել սատելիտներին. «Փաստ» Ո՞վ է ստանձնել ոստիկանության ագրեսիվ վարքագծի «քավորությունը». «Փաստ» Երաշ­խիք, որ չի հանձն­վի ու գոր­ծը կհասց­նի մին­չև վերջ. «Փաստ» ԵԽ նախարարների կոմիտեն ողջունել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը Կասկադի ավարտուն տեսքին հասցնելու նախագիծը Փարիզում քննարկեցինք ֆրանսիացի հեղինակավոր ճարտարապետ Ժան-Միշել Վիլմոտի հետ. ԱվինյանԵՄ-ն կարևոր հանգրվանի է հասել արևային էներգիայի առումովՓաշինյանը մտահոգ է առաջիկա հանրահավաքից Ամիօ Բանկը թողարկել է դրամային պարտատոմսեր Կոնվերս Բանկում ամփոփել են ՎԶԵԲ տարեկան ժողովին մասնակցության արդյունքները ՊՆ-ն հայտարարություն է տարածել Կիրանցում ոստիկանական բռնություններից տուժած քաղաքացիները կարող են դիմել «ՀայաՔվեին»Վարչախմբի համար հանրությունից թաքուն գործելը դարձրել են նվիրական արժեք Վարչախումբը հերսոտել է «խնդրանք» բառից Պետք է հարյուր հազարավոր մարդկանց ճնշում խորհրդարանի վրա․ Նաիրի Սարգսյան Ucom ընկերությունը շնորհավորում է բոլորին Հեռահաղորդակցության օրվա կապակցությամբ Ուրիշ լուծում չկա, միայն այս իշխանության հեռացումը․ Սրբազան Հս. Կորեան բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ Հանքարդյունաբերության ոլորտը որակյալ աշխատուժ պահանջող ոլորտ է. ԶՊՄԿ-ն մասնակցել է «ԲանՈՒԳործ. ԵՊՀ - Yerevan State University էքսպո-2024»-ին Հայ շախմատիստները ոչ-ոքի են գրանցել Շարժայի միջազգային մրցաշարի 3-րդ տուրում Ապագայի տեխնոլոգիական բանակ՝ ԱԹՍ-ներով, հեռակառավարվող հրթիռներով. սա է Շարժման տեսլականը Գործ ունենք օտարների կողմից ղեկավարվող խամաճիկային մի կառավարության հետ, որի թիրախում հենց հայ ժողովրդի ինքնությունն է․ Արշակ Կարապետյան Պուտինն ու Սի Ծինփինն Ուկրաինան քննարկել են տետ-ա-տետ. Կրեմլ Opel մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվելով հայտնվել քարերի վրա. կան տուժածներ Հատուկ սակագներով SWIFT փոխանցումներ․ Ֆասթ Բանկում նոր ակցիա է մեկնարկել
Քաղաքականություն

Բանակը հեղաշրջում չի արել, չնայած եթե հեղաշրջում էլ աներ, ես դեմ չէի լինի. Վազգեն Մանուկյան

Ինձ չի հետաքրքրում, թե իշխանությունն ինչ է մտածում. ես տեսնում եմ, որ իշխանությունն արդեն 90 տոկոսով ամեն ինչ կորցրել է, գրեթե ոչ մի հենարան չունի: Այս մասին, այսօր՝ փետրվարի 26-ին, Բաղարմյան պողոտայում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը:

«Ամբողջ խնդիրն այն է, որ որոշ տաքարյուն մարդիկ ասում են՝ վճռկան գործողությունների գնանք: Բոլոր վճռական գործողություններն արված են, հոգեվարքի մեջ է իշխանությունը: Պետք է համաժողովրդական շարժում լինի, իսկ ես գիտեմ, որ ժողովուրդը շրջաններից ցանկություն ունի գալու Երեւան: Ուզի-չուզի պետք է գնա»,-ասաց նա:

Դիտարկմանը, թե ԳՇ-ի հայտարարությունը վտանգի տակ է դնում Հայաստանի անվտանգությունը, Վազգեն Մանուկյանը հայտարարեց. «Հայաստանի անվտանգությունը գտնվում է զրո վիճակում: Ցավն այն է, որ Հայաստանի անվտանգությունն ավելի խախտել գրեթե հնարավոր չի, չնայած Նիկոլը բավական մեծ փորձեր կատարում է: «Իսկանդերի» մասին խոսելով ինքն ավելի նվազեցրեց պաշտպանության մակարդակը:

Պարզ է, որ բանակը հեղաշրջում չի արել, չնայած եթե հեղաշրջում էլ աներ, ես դեմ չէի լինի: Բանակն ապահովում է երկրի անվտանգությունը եւ գտնում է այն թիրախը, որն է թշնամին: Փաստորեն բանակը ասեց, որ հիմա անվտանգությանն սպառնում է Նիկոլ Փաշինյանը եւ նա պետք է հեռանա: Դա իրենց իրավասությունների մեջ մտնող հարց էր»:

Անդրադառնալով երեկ Նիկոլ Փաշինյանի կողմից կազմակերպված հանրահավաքին եւ երթին, Վազգեն Մանուկյանն ասաց. «Ինքը մեծ ցանկություն կունենար, որ բախումներ լինեն: մարտի 1-ին ո՞վ էր մարդկանց ուղարկում բախումների: Նիկոլ Փաշինյանը կուզենար, բայց բան չեղավ: Կարծում եմ՝ մեծ խոհեմություն էր, որ մենք այնպես արեցինք, որ բախում չլինի»:

Ինչ վերաբերում է տեղեկություններին, թե ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին համոզում են, որ հրաժարական տա, նա ասաց. «Ես էլ ձեզ պես մամուլից եմ տեղեկացել, որ փորձում են համոզել, որ ԳՇ պետը հրաժարական տա, բայց հասկանալի է, որ հրժարական չի տա: Խելոք մարդ է, ինչու պետք է նման բան անի: Նիկոլը չի հասկանում, թե ին է նշանակում, երբ բանակն ասում էթ՝ այս մարդը պետք է գնա: Դա վերջնական դատավճիռ է»: