Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Վարչախումբը որոշել է բռնություններով խեղդել բողոքի ակցիաները Ի՞նչ են քննարկել ՔՊ նիստում ԱՄՆ-ից զայրացել են Փաշինյանի վրա Ճապոնիան փորձում է կոտրել չինական գերակայությունը Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումըԳևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո մեկնել են Կիշ կղզի ԶՊՄԿ բնապահպանության բաժինը ծառատունկ իրականացրեց Կապան խոշորացված համայնքի Վանեք գյուղական բնակավայրում Հայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովում Իդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից Crocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Մեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա ՍողոմոնյանUcom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Աստղագուշակ ապրիլի 26-ի համարՀայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ինՄիհրան Պողոսյանի ղեկավարած ՀՀՄ կուսակցության ակտիվիստները փակել են Ազատության պողոտանՈստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքներիՄիհրան Պողոսյանը Հանրապետության հրապարակում տվեց նոր շարժման մեկնարկը Երևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամներըՎերջին երեք տարիներին տարեկան ամփոփ ցուցանիշով ԶՊՄԿ-ն զբաղեցրել է երկրի առաջին հարկատուի դիրքըՄիհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածումԳիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումըԲլինքենը ժամանել է Պեկին Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Արևմտյան երկրները տասնյակ դիվերսանտների են ուղարկում Բելառուս․ Լուկաշենկո Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև Միհրան Պողոսյանը Հանրապետության հրապարակում տվեց նոր շարժման մեկնարկը Եթե ՆԱՏՕ-ի միջուկային օբյեկտները տեղակայվեն Լեհաստանում, Ռուսաստանի համար ռազմական թիրախ կդառնան. ՌԴ ԱԳՆ Ամառային զորակոչը ՀՀ-ում կանցկացվի ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ Անկլավների հանձնումը կաթվածահար է անելու ՀՀ-ն, իսկ իշխանության առաջարկած այլընտրանքները զուտ սողալու հնարավորություն են․ Տիգրան ԱբրահամյանՓաշինյանը քաղաքական մահապարտ է. կգնա մինչև վերջ, կպայթեցնի, բայց չի՛ կանգնի. Մանվելյան Հայաստանի տարածքի փոփոխությունը կարող է իրականանալ միայն հանրաքվեով. Ավետիք Չալաբյան«Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ» «Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ» Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ» Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ» Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ» Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից. «Փաստ» Մենք պետք է պատրաստվենք միասնական պայքարի` հանուն Հայրենիքի փրկության և հզորացման. «Միասնություն» համազգային շարժում Անհնազանդության ակցիայի մասնակից «Համահայկական Ճակատ» շարժման ակտիվիստների մի մասը ազատ են արձակվել ոստիկանությունից․ տեսանյութՀովհաննես Շահինյանը Շենգավիթի ոստիկանությունում է․ տեսանյութ
Քաղաքականություն

Հայկական Ղարաբաղ, թե «պատկանելություն Ադրբեջանին». Մոսկվայի ընտրությունը

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն հունվարի 14-ին ընդունել է Ռուսաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանին եւ Ռուսաստանում Ֆրանսիայի դեսպան Պիեռ Լեւիին՝ տեղեկացնելով նրանց հունվարի 11-ին Վլադիմիր Պուտինի՝ Իլհամ Ալիեւի եւ Նիկոլ Փաշինյանի հետ բանակցությունների արդյունքների մասին։ Տեղի է ունեցել կարծիքների հանգամանալից փոխանակություն ղարաբաղյան կարգավորման հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների հետագա համատեղ ջանքերի վերաբերյալ, նշված է Ռուսաստանի ԱԳՆ հաղորդագրությունում։

 

Դրանից մեկ օր առաջ ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Իգոր Պոպովը հրապարակել է «բարկացած» պատասխան Նիկոլ Փաշինյանի «44-օրյա պատերազմի ծագումը» հոդվածին։ Պոպովը համաձայն չէ, որ Ռուսաստանը նախկինում առաջարկել է 7 շրջան հանձնել Ադրբեջանին՝ չանդրադառնալով Ղարաբաղի կարգավիճակին։

 

Ռուսական պլանի հիմքում, ինչպես գրում է Պոպովը, «ընկած են ղարաբաղյան կարգավորման հիմնարար սկզբունքները, որոնց թվում են առաջին փուլում Ադրբեջանին 5 շրջանների վերադարձը, իսկ երկրորդում՝ երկուսը, ընդ որում, հատուկ ընդգծեմ, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հստակեցման հետ կապակցված»։

 

Շրջանները «վերադարձվել են», բայց Մոսկվան խուսանավում է Արցախի կարգավիճակի քննարկումից։ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ղարաբաղը «միջազգային իրավունքի տեսանկյունից Ադրբեջանի տարածք է», իսկ ՌԴ Դաշնային ժողովի նախագահ Վալենտինա Մատվիենկոն հայտարարել է․ «Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը պահանջում է լրացուցիչ բանակցություններ։ Մենք, անկասկած, հույս ենք դնում ԵԱՀԿ ջանքերի, Ֆրանսիայի, ԱՄՆ ու այլ պետությունների նախագահների ջանքերի վրա, որոնք ներգրավված են ղարաբաղյան կարգավորման գործընթացում»։

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արա Այվազյանն ասել է, որ ղարաբաղյան կարգավորման հիմքում ընկած է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը։ Հայաստանը շարունակելու է հանդես գալ Արցախի ժողովրդի ինքնորոշման ու անվտանգության իրավունքի պաշտպանության դիրքերից։ Հայաստանը պատրաստ է ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրների ու համանախագահների հովանու ներքո շարունակել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը սկզբունքների ու տարրերի հիման վրա, որոնք նշված չեն նոյեմբերի 9-ի հայտարարությամբ, ասել է ԱԳ նախարարը։

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Քերի Քավանոն կարծում է, որ «եռակողմ հանդիպման դրական կողմն այն էր, որ Պուտինը պարտավորվել է աշխատել Ղարաբաղի հարցով: Անհանգստացնող կողմն այն է, որ Ալիևը գործում է այնպես, կարծես հակամարտությունը լուծված է: Դա այդպես չէ, առանցքային խնդիրները մնում են։ Անհրաժեշտ է համապարփակ կարգավորում՝ կայուն խաղաղության և բարգավաճման հիմք ստեղծելու համար»։

Մոսկվան կամ պետք է հայտարարի, որ դեմ է Արցախի կարգավիճակին, կամ էլ վերսկսի բանակցությունները Ֆրանսիայի ու ԱՄՆ հետ կարգավիճակի շուրջ։

Ավելին՝ այստեղ