16.Հունվար.2021
Ադրբեջանական կողմը Թալիշ-Մատաղիս հատվածում գտել և հայկական կողմին է փոխանցել 2 զինվորի դի Ով կփոխարինի Արսեն Թորոսյանին․ կադրերին արդեն ՌԴ-ն է որոշում ՌՈ աշխատակիցները հաջորդ ամիս կես աշխատավարձ են ստանալու. բյուջեում գումար չկա Պուտինը ՌԴ անվտանգության խորհրդի անդամների հետ քննարկել է ԼՂ հակամարտության կարգավորման հարցը
Իտալիայի առաջնություն․ Ռոման պարտվեց Լացիոյին... Ադրբեջանական կողմը Թալիշ-Մատաղիս հատվածում գտ... Պատրաստվեք, պարոն Հարությունյան, որովհետև ես ... Հրդեհ Մարտունիում. սատկել են երկու խոշոր եղջե... Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվ... Պայթեցման աշխատանքներ են նախատեսվում Ասկերանի... Ով կփոխարինի Արսեն Թորոսյանին․ կադրերին արդեն... Լույս չի լինելու Երևանում և մարզերում Հայաստանի հյուսիային 4 մարզերում ձյուն է տեղո... Հունվարի 15-ի Ձեր ռոմանտիկ հորոսկոպը Լարսի ճանապարհը դեռ փակ է. ռուսական կողմում կ... Ինչու է ՌԴ ԱԴԾ-ն հսկելու «Մեղրիի միջանցքը», բ... Նիկոլ Փաշինյանի կինն ու երեխաները երեկոն են վ... Պատերազմում զոհվածների 23 չհայտնած անուն Նիկոլ Փաշինյանին լսողները զարմացել են ՌՈ աշխատակիցները հաջորդ ամիս կես աշխատավարձ ե... Շուշիի ուղեգրերը վաճառեց "նիկոլ-թրավել" գործա... Աշոտ Փաշինյանը քույրերի ու մոր հետ գաղտնի մ... Ում արձանն է Ալիևը կանգնեցրել Շուշիում սպարապ... ՈՒղիղ. Արթուր Վանեցյանն ընդդեմ «Հայկական ժամա... Պուտինը ՌԴ անվտանգության խորհրդի անդամների հե... Արթիկ, Մարալիկ քաղաքներում և Ախուրյան, Աշոցք ... «Դուք ո՞նց եք գրկում ձեր երեխաներին, երբ հազա... ՀՀ կենտրոնական բանկի կողմից իրականացված միջոց... Եթե Վանեցյանն իր զորախմբով նահանջող էր՝ իր եր...

Գեորգի Կուտոյանի ինքնասպանության գործով վարույթը կասեցվել է. հայտնի չէ գործով մեղադրյալը

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական նախաքննությունը կասեցվել է:

ՀՀ քննչական կոմիտեի լրատվական բաժնի պետ Ռիմա Եգանյանը ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց, որ ԱԱԾ նախկին տնօրենի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը կասեցվել է դեկտեմբերի 30-ին՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով (հայտնի չէ անձը, որը գործով պետք է ներգրավվի որպես մեղադրյալ):

Հիշեցնենք, որ անցած տարի հունվարի 17-ին Երեւան քաղաքի Պարույր Սեւակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել էր ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով: Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 110 հոդվածով՝ ինքնասպանության հասցնելը:

Նշենք, որ, ըստ ՀՀ քննչական կոմիտեի՝ ավելի վաղ հրապարակած տեղեկատվության, մինչ դեպքը՝ Կուտոյանը մեկ ամիս առաջ՝ 2019 թվականի դեկտեմբերի վերջին, իրեն պատկանող ատրճանակից 35 անկանոն կրակոց էր արձակել հյուրասենյակի եւ խոհանոցի բաժանարար պատին:

Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գեւորգյանն էլ լրագրողների հետ զրույցում նշել էր, որ Կուտոյանի ինքնասպանությունը կատարվել է նեղ անձնական շարժառիթով:

website by Sargssyan