Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Իմ՝ վարչապետի թեկանծու լինելու վերաբերյալ որոշում, որպես այդպիսին, պաշտոնականացված չկա, պետք է Վեհափառի հետ խոսեմ․ Բագրատ Սրբազան Գործող իշխանությունն իր քայլերով ցույց է տվել, որ ինքն արդեն լեգիտիմ չի. Արմեն Մանվելյան«Քաղպայմանագրում» ահաբեկված են. կամուրջներ են որոնում Ռուս գիտնականներն օտարերկրյա գործընկերների հետ մշակել են էժան և արդյունավետ արևային մարտկոցներՀրաժարվելով եկեղեցուց, Սահմանադրությունից, պատմությունից, ի՞նչ ենք դառնում, ինչի՞ն է նման երկրի ղեկավարը, որն ուզում է ստեղծել մի նոր ժողովուրդ. Արշակ Կարապետյան Վթար Երևան-Սևան ճանապարհին. վիրավnրներ կան Փրկարարների հետ համագործակցելով` Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատանքային խմբերը վերացրին պոչատարի վթարը՝ կանխելով շրջակա միջավայրի վրա հնարավոր վնասները Ավետիք Չալաբյանը մանրամասներ է հայտնում Կիրանց վերջին այցելությունիցԱվտոմեքենան բախվել է քարերին, արմատից կոտրել ուռենին ու հայտնվել դաշտում. 16-ամյա ուղևորը մահացել է Բագրատ Սրբազանը չի բացառել, որ ՀՀ վարչապետի հնարավոր թեկնածուի անուն քննարկվի Վերջին մեկ շաբաթվա ընթացքում տասնյակ հազարավոր վիրտուալ հարթակներ հերյուրանքների հեղեղ են ուղղում Բագրատ Սրբազանի անձի դեմ՝ շոշափելով նրա անձնական կյանքը. ԿամենդատյանԱրևմուտքի երկակի ստանդարտների նոր շերտերը. «Փաստ» Կարգավիճակն ու ֆինանսական հոսքերը կորցնելու սարսափ. թե չէ՝ ի՞նչ հայրենիք, ի՞նչ պետություն, ի՞նչ ժողովուրդ. «Փաստ» «Իշխանությունն իրեն պահում է փակուղում հայտնված կենդանու պես. ունի վախեր, բայց նաև հասկանում է, որ նահանջելու տեղ չունի, դրա համար վախը վերածվում է ագրեսիվ գործողության». «Փաստ» Մեղավորն ակնհայտ է, այլ մեղավորներ փնտրելն՝ անիմաստություն. «Փաստ» Ինչի՞ համար է պայքարը. «Փաստ» Փորձում են «այլընտրանքներ» գտնել ու մոբիլիզացնել սատելիտներին. «Փաստ» Ո՞վ է ստանձնել ոստիկանության ագրեսիվ վարքագծի «քավորությունը». «Փաստ» Երաշ­խիք, որ չի հանձն­վի ու գոր­ծը կհասց­նի մին­չև վերջ. «Փաստ» ԵԽ նախարարների կոմիտեն ողջունել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը Կասկադի ավարտուն տեսքին հասցնելու նախագիծը Փարիզում քննարկեցինք ֆրանսիացի հեղինակավոր ճարտարապետ Ժան-Միշել Վիլմոտի հետ. ԱվինյանԵՄ-ն կարևոր հանգրվանի է հասել արևային էներգիայի առումովՓաշինյանը մտահոգ է առաջիկա հանրահավաքից Ամիօ Բանկը թողարկել է դրամային պարտատոմսեր Կոնվերս Բանկում ամփոփել են ՎԶԵԲ տարեկան ժողովին մասնակցության արդյունքները ՊՆ-ն հայտարարություն է տարածել Կիրանցում ոստիկանական բռնություններից տուժած քաղաքացիները կարող են դիմել «ՀայաՔվեին»Վարչախմբի համար հանրությունից թաքուն գործելը դարձրել են նվիրական արժեք Վարչախումբը հերսոտել է «խնդրանք» բառից Պետք է հարյուր հազարավոր մարդկանց ճնշում խորհրդարանի վրա․ Նաիրի Սարգսյան Ucom ընկերությունը շնորհավորում է բոլորին Հեռահաղորդակցության օրվա կապակցությամբ Ուրիշ լուծում չկա, միայն այս իշխանության հեռացումը․ Սրբազան Հս. Կորեան բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ Հանքարդյունաբերության ոլորտը որակյալ աշխատուժ պահանջող ոլորտ է. ԶՊՄԿ-ն մասնակցել է «ԲանՈՒԳործ. ԵՊՀ - Yerevan State University էքսպո-2024»-ին Հայ շախմատիստները ոչ-ոքի են գրանցել Շարժայի միջազգային մրցաշարի 3-րդ տուրում Ապագայի տեխնոլոգիական բանակ՝ ԱԹՍ-ներով, հեռակառավարվող հրթիռներով. սա է Շարժման տեսլականը Գործ ունենք օտարների կողմից ղեկավարվող խամաճիկային մի կառավարության հետ, որի թիրախում հենց հայ ժողովրդի ինքնությունն է․ Արշակ Կարապետյան Պուտինն ու Սի Ծինփինն Ուկրաինան քննարկել են տետ-ա-տետ. Կրեմլ Opel մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվելով հայտնվել քարերի վրա. կան տուժածներ Հատուկ սակագներով SWIFT փոխանցումներ․ Ֆասթ Բանկում նոր ակցիա է մեկնարկել Աշոցքի տարածաշրջանում ձյուն է տեղացել Ջուր հավաքեք․ ջուր չի լինելուԱվստրալիան իր էներգիայի ավելի քան մեկ երրորդը ստացել է արևից ու քամուցԱռաջին զանգը` Մհեր Գրիգորյանի համար Այս շարժման մեջ առաջնորդություն կա. լիահույս ենք՝ կհաջողենք. Մենուա Սողոմոնյան «Բան ու գործ» էքսպո՝ Մայր բուհի 105-ամյակին Ժողովուրդը կների իրապես զղջացողներին, խոստովանողներին ու դարձի եկողներին․ Մենուա ՍողոմոնյանԴատապարտում ենք ժողովրդի թիկունքում իրականացված գիշերային կապիտուլյացիոն գործարքը․ հայտարարություն Վերաբացվել է Ամիօ բանկի ՙԱրտաշիսյան՚ մասնաճյուղըԻդրամ Ջունիորն ու Կորիզը համագործակցության հուշագիր են ստորագրել
Տնտեսություն

Թուրքիայի «Ոսկու տենդը» վկայում է երկրի տնտեսական իրողությունների մասին

«Ոսկու տենդը» Թուրքիայում վկայում է երկրի տնտեսական իրողությունների մասին, գրում է National Interest-ը:

Կենտրոնական բանկի նախկին ղեկավարներից մեկի կարծիքով` Թուրքիայի տնտեսությունը «գնացքի դանդաղ կործանում է»: Թուրքական լիրան, որն անցյալ տարի կորցրեց իր արժեքի 20 տոկոսն ԱՄՆ դոլարի նկատմամբ, աշխարհի ամենավատ արտարժույթներից մեկը դարձավ 2020 թվականին: Արտարժույթի պահուստները կտրուկ անկում ապրեցին, եթե հաշվի առնել Անկարայի պարտավորությունները  տեղական բանկերի նկատմամբ: Եվ տնտեսության «արքա»` նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի փեսա Բերաթ Ալբայրաքին նոյեմբերի 8-ին պաշտոնաթող լինելուց հետո հանրության մեջ չեն տեսել:

Այս դանդաղ զարգացող տնտեսական ճգնաժամի լավագույն ցուցանիշը ոսկու խելահեղ հետապնդումն է թուրքերի կողմից: Անցյալ տարվանից թուրքական ընկերությունները եւ մանրածախ ներդրողները գրեթե եռապատկել են իրենց ոսկու պահուստները մինչեւ 36 միլիարդ դոլար: Սա գումարած 3000-5000 մետր տոննա ոսկում, որը նրանք պահում են տանը` ներկայիս շուկայական գներով 186 միլիարդ դոլարից մինչեւ 310 միլիարդ դոլարի: Ոսկի ներմուծելու մոլուցքը աճող պահանջարկը բավարարելու համար վնաս է հասցրել Թուրքիայի առեւտրային դեֆիցիտին, ընդ որում հունվար-նոյեմբեր ամիսներին դեֆիցիտն աճել է մինչեւ 45 միլիարդ դոլար, ինչը գրեթե կրկնակի շատ է նախորդ տարվա համեմատ:

Հաշվի առնելով հիպերինֆլյացիան, արժույթի արժեզրկումը եւ բանկերի սնանկությունը` Թուրքիայի քաղաքացիները սպասվող ռիսկերի կանխատեսման տարօրինակ զգացողություն են զարգացրել: Փաստացի թուրքական հասարակության շրջադարձը դեպի ոսկին կարող է սթրեսի ավելի լավ ցուցանիշ հանդիսանալ ֆինանսական համակարգում, քան սովորական մակրոտնտեսական ցուցանիշները, որոնք կարող են կանխատեսել համակարգի հետագիծը, բայց ոչ` ճշգրիտ ժամանակը:

Թուրքերի համար ոսկին վաղուց է խնայողությունների ամենատարածված ձեւը դարձել, ինչպես նաեւ` ապաստան համակարգային ճգնաժամերից: Հոլանդական ING բանկի թուրքական մասնաճյուղի վերջին հարցումը ցույց է տվել, որ Թուրքիայի յուրաքանչյուր չորրորդ քաղաքացու համար ոսկի եւ արտասահմանում տուն ունենալը խնայողության լավագույն միջոցն է: Ամռանը սեյֆերի պահանջարկը քառապատկվել էր` ամսական մինչեւ չորս հազար: Յուրաքանչյուր չորրորդ թուրքից բացի, ով տանը ոսկի եւ արժույթ է պահում, եւս 18 տոկոսը գումար է խնայում բանկային ոսկե հաշիվներում:

Հատկանշական է, որ թուրքերը տանն ավելի շատ ոսկի են պահում, քան բանկում, որտեղ կարող են տոկոսներ ստանալ: Աճում է այն ընկալումը, որ ոսկու եւ արտարժույթի տեսքով 258 միլիարդ դոլարի ավանդները այլեւս անվտանգ չեն դրանց տերերի համար: Դա պայմանավորված է թուրքական լիրայի 133 միլիարդ դոլարի պաշտպանությամբ, որը մասամբ արվում է կրկնակի փոխանակման հնարքի միջոցով. առաջին փոխանակման ընթացքում կենտրոնական բանկը մասնավոր բանկերից արտարժութային ավանդներ է վերցնում, իսկ հետո փոխանցում դրանք պետական ​​բանկեր (լիրայի դիմաց): Դրանից հետո պետական ​​բանկերը վաճառում են արտարժութային ավանդները (դոլարով)` լիրայի անկումը դանդաղեցնելու համար:

Թուրքիայի քաղաքացիները սկսում են վախենալ, որ կարող են կորցնել իրենց արտարժութային ավանդները: Խելացի թուրքերն իրենց խնայողությունները պահում են տանը` լինի դա ոսկու, թե արտարժույթի տեսքով: Բայց սովորական քաղաքացիները դեռ ցանկանում են պահպանել իրենց հարստությունը, իսկ Էրդողանի «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ) նոր ուղիներ է գտնում` ոսկու տենդից օգտվելու համար: Հոկտեմբերին ԱԶԿ-ի օրենսդիրները, չնայած բնապահպանական խնդիրներին, նախագիծ ներկայացրին Թուրքիայում ոսկու արդյունահանման լիցենզիաների երկարաձգման վերաբերյալ: Վերջին երկու տասնամյակի ընթացքում օրենսդիրներն ավելի քան քսան անգամ փոփոխություններ են կատարել հանքարդյունաբերության օրենսդրության մեջ` շրջանցելով էկոլոգիական կանոնակարգերը:

Իսկապես, ոսկուն հետեւելը կարեւոր է` հասկանալու համար, թե իրականում ինչպես է Թուրքիան աշխատում: 2012-2013 թվականներին Թուրքիայի ոսկու ներմուծման եւ արտահանման անսովոր տվյալներին հետեւող վերլուծաբանները բացահայտեցին Իրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցները շրջանցելու հսկայական սխեման: Այս երկու տարվա ընթացքում, ինչպես եւ հիմա, Թուրքիայի մակրոտնտեսական գործունեությունը մոլորության մեջ էր գցում. 14 միլիարդ դոլարի ոսկին, որը Թուրքիան, ըստ պնդումների, արտահանել էր գրեթե բացառապես Իրան եւ Արաբական Միացյալ Էմիրություններ, իրականում Անկարայի վճարներն էին Թեհրանին բնական գազի ներմուծման դիմաց, ինչից եւ օգտվեց Էրդողանի կառավարությունը: Սխեմայի գլխավոր կազմակերպիչ Ռեզա Զարաբը պարծենում էր, որ «օգնել է նվազեցնել Թուրքիայի ընթացիկ հաշվի պակասուրդը»: Սխեմայում ներգրավված թուրքական պետական ​​վարկատու Halkbank-ին այժմ մեղադրանք է առաջադրվել Մանհեթենի դաշնային դատարանում` Իրանին ԱՄՆ պատժամիջոցներից խուսափելու գործում օգնության համար:

Սակայն Իրանը միակ գործընկերը չէր, որը մասնակցում էր Թուրքիայի կառավարության` ոսկու հետ կապված մեքենայություններին: 2018-ին Վենեսուելայի ոսկու արտահանումը կտրուկ աճեց` հասնելով 900 միլիոն դոլարի, երբ նախագահ Նիկոլաս Մադուրոն որոշեց ոսկու աֆինաժը մաքրող Շվեյցարիայից Թուրքիա տեղափոխել` ԱՄՆ պատժամիջոցներից խուսափելու համար:

Թուրքիայում ոսկու պահանջարկի աճը, հավանաբար, էլ ավելի «մոխրագույն» ներքին շուկայի կհանգեցնի, որից պետական ​​պաշտոնյաները, հավանաբար, կցանկանան օգտվել: 2019-ի դեկտեմբերին Թուրքիայի կառավարությունը հայտարարել էր ոսկու ներմուծումը կարգավորող կանոնների թուլացման պլանների մասին` թույլ տալով, ըստ Bloomberg News-ի, «ջարդոնի կամ չգրանցված ոսկու սերտիֆիկացումը եւ ստանդարտացումը, որը մարդիկ կարող են ունենալ Թուրքիա մուտք գործելիս»:

Ի վերջո, ոսկու պահանջարկն արտացոլում է Թուրքիայի քաղաքական եւ տնտեսական կյանքի իրողությունները: Մի կողմից, քաղաքացիները փորձում են պահպանել իրենց ունեցած փոքր հարստությունը: Մյուս կողմից, գիշատիչ քաղաքական էլիտան տնտեսական շահ է որոնում քաոսի ֆոնին:

Ամենայն հավանականությամբ, շարքային թուրքերը կրում են իրենց կառավարության անխոհեմ տնտեսական քաղաքականության եւ ոսկու հետ կապված մեքենայությունների հիմնական բեռը: Եթե ​​արժութային ճգնաժամը խորանա, Էրդողանը կարող է ստիպված լինել արգելել արտարժութային ավանդները եւ  «պաշտոնապես» կոնվերտացնել քաղաքացիների խնայողությունները, այսինքն` շուկայական փոխարժեքից ցածր գնով` թույլ տալով հիպերինֆլյացիային եւ բացասական իրական փոխարժեքներին անել իրենց գործը:

Թուրքերի համար տանը ոսկի պահելը լավագույն հակազդեցությունն է ոչ օրտոդոքսալ կառավարության քաղաքականությանը: Բայց դա նաեւ սրում է խնդիրը: Ոսկու ներկրումը վնասում է Թուրքիայի ընթացիկ հաշվի պակասուրդին: Ցածր խնայողությունները բանկերում սահմանափակում են բիզնեսի վարկավորումը: Սակայն քանի դեռ թուրքերը չունեն ֆինանսական համակարգ, որին կարող են վստահել, սովորական ներդրումները կպահպանեն իրենց երկրորդական կարգավիճակը: Էրդողանի հիպերավտորիտարիզմը կարող է շատ բան թելադրել, բայց այն չի կարող ամրապնդել վստահությունը:

Բազմաթիվ առումներով Թուրքիայի կանխատեսելի նվազող տնտեսական հետագիծը «կայունացած աղքատություն է» հիշեցնում, որը գերմանացի փիլիսոփա Վալտեր Բենիամինը նկարագրել է գնաճային Գերմանիայում երկու համաշխարհային պատերազմների միջեւ ընկած ժամանակահատվածում: «Կայուն պայմանները,- նշել է Բենիամինը,- երբեք չպետք է հաճելի լինեն»:

Բայց նույնիսկ այդպիսի «կայուն» անկումը Թուրքիայում այլեւս չի կարող որպես ենթադրվող ընկալվել: Եթե ​​կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը, ինչպես կանխատեսվում էր,  համաշխարհային տնտեսության վերականգնման հանգեցնի 2021 թվականին, ինչը ոսկու գների անկում կառաջացնի, որը ռեկորդային բարձր մակարդակի էր հասել անցյալ օգոստոսին, թուրքերի հարստությունը կարող է տուժել, ընդ որում` ոչ միայն սնանկացման, այլ նաեւ տանը պահվող անվտանգ ոսկե պահուստների արժեքի անկման պատճառով: