Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

"The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia
Socity

Սկանդալ Սոֆիայի օդանավակայանում. հայկական պատվիրակությանը ժամերով հարցաքննել են, ավագանու անդամին էլ ստիպել մերկանալ

Հերթական տհաճ միջադեպն է տեղի ունեցել Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայի օդանավակայանում, որը միտում ունի երկկողմ հարաբերություններում լարվածություն մտցնել, եթե բուլղարական կողմը չհարթի այս սկանդալը: Օրերս պաշտոնական հրավերով Բուլղարիա մեկնած Անի խոշորացված համայնքի պատվիրակությունը ենթարկվել է նվաստացուցիչ խուզարկության: 

MediaHub-ի տեղեկություններով՝ Սոֆիայի օդանավակայանում Շիրակի մարզի Անի համայնքի պատվիրակությունը՝ համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանի գլխավորությամբ, ենթարկվել է նվաստացուցիչ խուզարկության, իսկ ավագանու անդամ Հասմիկ Զատիկյանին ստիպել են մերկանալ, հարցաքննել են և մի քանի ժամ պահել գրասենյակում։

Հայկական պատվիրակությունը մեկնել է Բուլղարիա՝ Անի համայնքի ու Բուլղարիայի Նովի-Պազարի քույր քաղաքներ դառնալու կապակցությամբ անցկացվող միջոցառման շրջանակում: Սակայն, սահմանապահները լրիվ այլ պլաններ ունեին. նրանք որոշել են մանրակրկիտ հարցաքննել հայկական ներկայացուցիչներին՝ ուշադրություն չդարձնելով այն հանգամանքին, որ Հայաստանից ժամանած հյուրերը պաշտոնապես հրավեր ստացած անձինք են:  

«Համայնքապետը առաջինը մոտեցավ սահմանապահների պատուհանին, իրեն ասացին՝ դուք գնացեք այն կողմ, չհասկացանք՝ ո՞րն էր խնդիրը, հարցրեցինք, բայց մեզ ոչինչ չպատասխանեցին: Ռուսերեն փորձեցինք, անգլերեն հարցրեցինք, մեկ է չէին պատասխանում, մեզ հետ խոսում էին բուլղարերեն, մենք էլ օնլայն թարգմանելով փորձում էինք հասկանալ: Մեկ ժամից ավելի հարցաքննում էին՝ էլ տոմսը նայեցին, էլ հրավերը նայեցին, մեկ է ասում են՝ «ինչի՞ համար եք եկել», մենք էլ կրկնում էինք, որ մեր Անի համայնքը և իրենց Նովի-Պազար համայնքները պետք է քույրանան»,- MediaHub-ի հետ զրույցում նշեց ավագանու անդամ Հասմիկ Զատիկյանը:

Նրա խոսքով՝ սահմանապահներն անգամ չգիտեին իրենց երկրում գոյություն ունեցող Նովի-Պազար համայնքի մասին, ասում էին՝ այդպիսի քաղաք չունեն: Ու անգամ հետադարձի տոմսը ցույց տալուց հետո՝ հայկական պատվիրակությանը մեկ է չէին թողնում անցնել սահմանը:

Աշխատակազմի ղեկավարին առանձնացրել են, տարել մի սենյակ և սկսել հարցաքննել: 

«Ասում էին, թե այլ երկրի տոմս ունի, ավելի կոնկրետ՝ Ավստրիայի, և  որ Բուլղարիայից պատրաստվում է մեկնի Վիեննա: Աշխատակազմի ղեկավարը նշեց, որ երեք ամսվա վիզա ունենք, եթե ուզենանք եվրոպական այլ երկիր գնալ, ապա կգնանք, և ոչինչ մեզ չի խանգարում, բայց այս պահին ոչ մի տոմս չունենք, և եկել ենք պաշտոնական պատվիրակությունով, պաշտոնական այց է: Հետո սկսեցին հարցաքննել համայնքի ղեկավարին, թե «քանի՞ տարի եք համայնքապետ, ինչի՞ է հիմա քույր քաղաք դառնում», արդեն մեկ ժամից ավել էր անցել, համայնքի ղեկավարն էլ սահմանապահներին ասաց՝ «ձեր երկիր եկել ենք պաշտոնական այցով, չե՛ք թողնում, դեպորտ արեք, ձեր դեսպանը մեզ վիզա է տվել, դուք ի՞նչ եք անում»: Սահմանապահներն էլ ասեցին՝ «нам-то что»»,- պատմեց Զատիկյանը:

Երբ հարցաքննելու հերթը հասել է մեր զրուցակցին, տիկին Զատիկյանին տարել են առանձին սենյակ, բոլորի ճամպրուկները բացել, սկսել ուսումնասիրել՝ ի՞նչ են բերել, ի՞նչ ունեն, ջարդել են նվերը, որ պաշտոնապես պետք է հանձնվեր, ամբողջը տակնուվրա արել: 

«Մեկ էլ ինձ ասացին՝ «պետք է քեզ ստուգենք, պառկա՞ծ, թե՞ կանգնած ստուգենք», զարմացած ասացի՝ «այսի՞նքն», արդեն ռուսերենը հասկանում էին, ասացին, որ պետք է մերկանամ, ասեցի՝ «ոչ», ստիպեցին մերկանալ, ստուգեցին շոշափելով, ասացին՝ լավ, հագնվի: Երբ բոլորս իրար հետ էինք, արդեն իրենք զանգեր ստացան բուլղարական պաշտոնյաներից, բայց մեկ է չէին հավատում մեզ, ասում էինք՝ բարեկամական նպատակով ենք եկել, ասում էին՝ արդյո՞ք բարեկամական նպատակով եք եկել: Սկսեցին անընդհատ զանգեր աստանալ, վերջը ասացին՝ «լավ, եթե հանկարծ հոկտեմբերի 4-ին թռիչքի օրը չեք ներկայացել օդանավակայան, ձեր վիզան կչեղարկենք», մի հատ էլ ստիպեցին թուղթ ստորագրել, որ հաստատ ամսի 4-ին կներկայանանք օդանավակայան և կգնանք իրենց երկրից»,- նշեց Զատիկյանը:

Այսքանից հետո, ըստ ավագանու անդամի, այնքան զզված էին այդ նվաստացուցիչ խուզարկությունից, վերաբերմունքից, բայց Բուլղարիայի պաշտոնյաները չորս օրվա ընթացքում միայն ներողություն էին խնդրում այդ միջադեպի համար, շատ բարձր մակարդակի ընդունելություն են արել, ու ամեն բան անում էին, որ հարթեն սահմանապահներից մնացած վատ տպավորությունները:

Ի դեպ, հենց բուլղարական մամուլն է հայտնել, որ Սոֆիայում Հայաստանի դեսպան Ծովինար Համբարձումյանը պաշտոնական բողոքի նոտա է հղել Բուլղարիայի արտաքին գործերի նախարար Գեորգի Գեորգիևին՝ արտահայտելով իր վրդովմունքը «բարեկամ երկրի պաշտոնական պատվիրակության անընդունելի և նվաստացուցիչ վերաբերմունքի» կապակցությամբ։ Բուլղարիայի հայ համայնքում էլ շշուներ են տարածվում, որ այս ամենը ադրբեջանական լոբբիի ազդեցությունն է, որն այդ կերպ պայքարում է Բուլղարիայի և Հայաստանի բարեկամական կապերը թուլացնելու համար:

Բացի այդ, մեր զրուցակիցը տեղեկացրեց, որ համայնքապետը և ավագանու անդամները դեռ քայլեր կձառնարկեն՝ հասկանալու, թե ինչո՞ւ  բարեկամական երկրի սահմանապահներն այդպիսի ընդունելություն արժանացրեցին իրենց:

Նշենք, որ Անին և Նովի-Պազարը համագործակցության հուշագրի միջոցով հռչակվեցին քույր քաղաքներ՝ միավորվելով մշակույթի, կրթության, սպորտի, զբոսաշրջության և տնտեսության ոլորտներում փոխադարձ հետաքրքրության շուրջ։ 

Մարիաննա Արամյան