Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors AxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025
Lifestyle

Աստղագուշակ՝ հունվարի 1-ի համար

Խոյ: Օրվա առաջին կեսը բարեհաջող կդասավորվի: Այս ժամանակահատվածում  Խոյ նշանի տակ ծնվածներին սպասվում են վառ տպավորություններ և կարևոր ձեռքբերումներ: Անձնական հարաբերություններում հավանական են դրական փոփոխություններ, նոր ծանոթություններ, հնարավոր է ռոմանտիկ հարաբերության սկիզբ դրվի:

Օրվա երկրոր կեսին բացասական միտումների ազդեցություն կզգացվի: Որոշ դժվարություններ կծագեն: Կարելի է ասել, որ դուք հակված եք չափազանցնելու իրադարձությունների կարևորությունը: Անգամ մանուքներին մեծ նշանակություն եք տալիս և անտեղի անհանգստանում:  Եթե հանգիստ վերաբերվեք  իրավիճակին, ավելի հեշտությամբ կհաղթահարեք խնդիրները:

Ցուլ: Հնարավորինս խուսափեք հապճեպ որոշումներ կայացնելուց: Այն ինչ սկզբում պարզ է թվում, իրականում կարող է շատ բարդ լինել:Այսօր  ձեր կարողությունները գերագնահատելու ռիսկը մեծ է: Զերծ մնացեք ֆինանսական պարտավորություններ ստանձնելուց: Խուսափք ապառիկ գնումներ կատարելուց:

Օրվա երկրորդ կեսին հնարավոր է վատ նորություններ լսեք, տհաճ լուրեր, որ կստիպեն անհանգստանալ: Ցուլ նշանի շատ ներկայացուցիչներ այսօր խորը հիասթափություն կապրեն, պատրանքները կցրվեն, իսկ մտերիմ մարդու հանդեպ ունեցաց հավատը հօդս կցնդի: Ընտանիքի անդամներն այսօր՝ առավել, քան երբեք,   ձեր ուշադրության կարիքն ունեն, անկասկած կնեղացնեք նրանց, եթե շարունակեք զբաղվել միայն սեփական գործերով:

Երկվորյակ: Օրվա առաջին կեսին հնարավոր է խնդիրներ ծագեն, այն էլ ՝ շատ լուրջ: Այս հատվածում ստիպված կլինենք ուղղել նախկինում թույլ տված սխալները, հատուցել  սեփական անփութության և անուշադրության  համար: Հնարավոր է ինքնազգացողության վատացում: Առողջական խնդիրներ կունենան  հատկապես այն Երկվորյակները, ովքեր տառապում են սրտանոթային հիվանդություններով:

Օրվա երկրորդ կեսն ավելի բարեհաջող կդասավորվի: Նոր հնարավորություններ կընձեռնվեն, իսկ ստացված լավ լուրերը՝ կուրախացնեն: Զգացմունքային դաշտը կկայունանա: Մտերիմների հետ հարաբերությունները ներդաշնակ են: Հոգեկան հավասարակշռությունը հաճույք կպատճառի:

Խեցգետին: Օրվա առաջին կեսին սպասվում են տհաճ անակնկալներ, նաև անհանգստություն, հուզմունք: Մի շտապեք  հուսահատվել, քանզի շատ շուտով բացասական միտումների ազդեցությունը կնվազի: Օրն անցկացրեք մտերիմների, հարազատների շրջապատում:Առավել ուշադիր եղեք նրանց հանդեպ, ովքեր ձեր հոգատարության կարիքն ունեն:

Օրվա երկրորդ կեսը հագեցած կլինի վառ իրադարձություններով, դրական փոփոխություններ կնկատվեն կյանքի այն ոլորտում, որն առավել կարևոր է ձեզ համար:Հնարավոր է սեր առաջին հայացքից, ձեր զգացմունքները փոխադարձ կլինեն, իսկ հարաբարությյունները հրաշալի զարգացում կունենան:

Առյուծ: Օրը բարեհաջող չէ  հատկապես նրանց համար, ովքեր մեծ ծարագրեր էին կազմել և պատրաստվում էին զբաղվել նոր գործերով: Աշխատեք կենտրոնանալ ընթացիկ հարցերի շուրջ: Զբաղվեք տնային գործերով: Կարճատև ուղևորությունները կօգնեն լիցքաթափվել և զվարճանալ թե՛ ձեզ, թե՛  մտերիմներին:

Օրվա ընթացքում հնարավոր է ինքնազգացողության վատացում՝ կապված եղանակային փոփոխությունների հետ: Սննդային թունավորման վտանգը մեծ է:Առողջության հետ կապված լուրջ խնդիրներ կունենաք, եթե ամենայն պատասխանատվությամբ  չմոտենաք  հարցին և անտեսեք այն:

Կույս: Բոլոր կարևոր գործերը, հանդիպումները և ուղևորությունները ծրագրեք օրվա առաջին կեսին, քանզի, ավելի ուշ, բացասական միտումների ազդեցությունը կմեծանա: Հնարավոր է որոշակի գումարային շահույթ, նաև հին պարտքի վերադարձ: Այսօր ցանկալի չեն խոշոր գնումները: Խուսափեք զվարճանքների վրա գումարներ վատնելուց:

Օրվա երկրորդ կեսին հնարավոր են վեճեր ընկերների, ընտանիքի անդամների հետ: Սիրելիի հետ տարաձայնություններ ունենալու վտանգը մեծ է: Սակայն, եթե ներողամիտ լինեք և որոշ զիջումների գնաք, ապա ձեզ կհաջողվի փրկել իրավիճակը:

Կշեռք: Բարեհաջող օր է: Նպատակահարմար՝ հին գործերն ավարտին հասցնելու և նորերին ձեռնամուխ լինելու համար: Էներգիայով լի եք, ձեռքերը ծալած նստել  չեք ցանկանա: Ձեր ժամանակը սիրով կտրամադրեք ստեղծագործական մոտեցում պահանջող գործերին: Հարցերին ոչ ստանդարտ լուծումներ կտաք: Անձնական հարաբերություններում փորձեք առավել նախաձեռնող լինել, հաստատաեք նոր ծանոթությյուններ:

Հրաշալի օր է փոքրիկ գնումներ կատարելու  հաար: Ստացված դրամական միջոցները թույլ կտա ձեռք բերել իրեր, որոնց մասին վաղուց երազել էիք: Կենսական ներուժը բարձր է: Ինքնազգացողությունից չեք դժգոհի:

Կարիճ: Բարեհաջող օր է: Կարող եք տարբեր բնույթի, մեծամասշտաբ նախագծեր իրականացել: Համոզված եղեք, որ հաջողությունն իրեն սպասեցնել չի տա: Այսօր հաստատված բոլոր ծանոթությունները երկարատև, լուրջ հարաբերությունների սկիզբ կդնեն: Հնարավոր է անակնկալ հանդիպում այն մարդու հետ, ում վերջերս կարոտել եք:

Նպատակահարմար օր է ուղևորությունների, բնության գրկում հանգիստ կազմակերպելու համար: Ցանկացած փոփոխություն լավ կանդրադառնա ձեր ինքնազգացողության վրա: Նոր բաներ սովորելու հնարավորություն կունենաք, իսկ ստացված տեղեկատվությունը  հետագայում՝ աշխատանքի մեջ,  օգտակար կլինի:

Աղեղնավոր: Թեև օրը հագեցած չէ վառ իրադարձություններով, այնուամենսյնիվ, հաճելի տպավորություններ կունենաք: Այսօր կարող եք զբաղվել այն ամենով, ինչը հոգեհարազատ է: Հետաքրքիր զբաղմունքներ գտեք, շփվեք բացառապես այն մարդկանց հետ, ովքեր ձեզ դրական լիցքեր են հաղորդում: Հնարավոր են չնախատեսված ուղևորություններ, հաճելի անակնկալներ:

Երեկոյան կարող եք հյուրեր ընդունել, ընտանեկան միջոցառումներ կազմակերպել: Աղեղնավորների կհաջողվի ֆիզիկական և հոգեկան հանգստություն պարգևել բոլոր նրանց, ովքեր ոտք կդնեն իրենց տուն: Զգացմունքային դաշտը կայուն է: Օրվա ամբողջ ընթացքում լավ տրամադրություն կունենաք:

Այծեղջյուր: Այսօր տհաճ անակնկալներ չեն լինի: Գործերը բարեհաջող կընթանան, կարդարանան  ձեր բոլոր սպասելիքները: Նպատակահարմար օր է տնային գործերով զբաղվելու համար: Հարկ եղած դեպքում՝ մտերիմները պատրաստ են օգնության հասնել: Կարող եք ձեռք բերել կահույք, կենցաղային տեխնիկա, նաև պատրաստվել տեղափոխության:

Օրվա երկրորդ կեսը նվիրեք ակտիվ հանգստին: Կարող եք ուղեվորությունների մեկնել, ժամանակ անվցկացնել մաքուր օդում, զբաղվել սպորտով: Հնարավոր է հանդիպեք այն մարդուն, ով կկիսի ձեր հետաքրքրություններն ու կյանքի հանդեպ հայացքները:

Ջրհոս: Փորձեք մանր խնդիրներին նշանակություն չտալ: Այսօր դրանք կարող են սովորականից շատ լինել: Սակայն դա առիթ չէ ծրագրած գործերը հետաձգելու և զենքերը վայր դնելու համար: Սպասեք լավ լուրերի: Նա, ով ձեզ համար ժամանակին շատ թանկ է եղել, կհիշեցնի իր մասին:

Մտերիմների հետ հնարավոր են տարաձայնություններ: Ընտանեկան վեճերը գրեթե անխուսափելի են: Զերծ մնացեք սիրելիի հասցեին քննադատական մեկնաբանություններ անելուց: Այսօր վերջինս, ձեր խոսքերի նկատմամբ, չափազանց զգայուն  կլինի: Կենսական ներուժը բարձր է: Ինքնազգացողությունից չեք դժգոհի:

Ձկներ: Ընդհանուր առմամբ, օրը լավ կանցնի: Կհասնեք այն ամենին, ինչին  վաղուց ի վեր ձգտել եք: Այդ հարցում ձեզ կօգնեն հարուստ երևակայությունը և մարդկանց ճանաչելու ձեր ունակությունը: Օգնության խնդրանքով կդիմեք նրանց, ովքեր ի վիճակի չեն մերժել ձեզ: Հնարավոր է որոշակի դրամական շահույթ:

Օրվա երկրորդ կեսին վնասվածքներ ստանալու վտանգը մեծ է: Հետևաբար, օրվա այս հատվածում, ֆիզիկական աշխատանք կատարելիս  կամ սպորտով զբաղվելիս առանձնակի զգուշավոր եղեք: Ձեզ համար թանկ իր կորցնելու հավանականությունը մեծ է:Նյութի աղբյուրը ` http://hraparak.am/?p=133805&l=am/