Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors AxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025
Lifestyle

2017 թվականի կանխատեսում. քանի դեռ Կարմիր հրեղեն աքաղաղը չի կտցահարել

Հաղթանակող Վեներա

Մոտեցող տարին հաղթանակող Վեներայի տարին է, որի հաղթական երթը կմեկնարկի 2017 թվականի մարտի 21-ին և կշարունակվի մինչև 2018 թվականի մարտի 21-ը: Վեներան կառավարում է Կենդանակերպի միանգամից երկու նշաններ՝ Ցլին և Կշեռքին, իսկ դա նշանակում է, որ տարին ներծծված կլինի Ցուլ-Կշեռք տանդեմի էներգետիկայով:

Վեներայի ազդեցությունը չափազանց սակրալ է և էզոթերիկ խորը բնույթ է կրում: Վեներան «հակառակ» մոլորակ է, ոչ թե պարզապես այլ է, այլ հակառակ է, քանի որ պտտվում է Արեգակին և մոլորակների մեծամասնությանը հակառակ ուղղությամբ: Ակնկալվում է, որ տարին կլինի անկանխատեսելի, ընդունված միտումներին հակասող և անողորմ:

Կարմիր հրեղեն աքաղաղ

Արևելյան ավանդույթների համաձայն, Կարմիր հրեղեն աքաղաղն երթը կսկսի հունվարի 28-ից: Տարվա տոտեմն իրեն դրսևորում է Ին-էներգիաներում և ակտիվ կլինի մինչև 2018 թվականի փետրվարի 15-ը:

Տարվա տիեզերական տարրը Հոգևոր Կրակն է, քանի որ կնոջ Ին էներգիան համադրվում է տղամարդու Յան էներգիայի հետ:

Արևելյան օրացույցով Աքաղաղի նշանը տասներորդն է, իսկ Կենդանակերպի տասներորդ նշանն Այծեղջյուրն է: Այսպիսով, Բարենպաստ Այծեղջյուրը նույնպես կկառավարի տարին: Այդ դիրքում Այծեղջյուրը կգործի ինչպես Ամալֆը՝ բարերար ազդեցություն գործելով Սատուրնի էներգիաների միջոցով, այդ իսկ պատճառով անսպասելի իրադարձությունների և շրջադարձերի պակաս չի զգացվի: Տարին լի կլինի բոլոր տեսանկյուններից և հնարավորինս դինամիկ:

Տարվա ընթացքում բարերար ազդեցություն կունենան պղինձն ու լատունը, քարերից՝ մալաքիտն ու զմրուխտը, հատկապես զմրուխտը տարվա ընթացքում կպահպանի սերն ու երջանկությունը, կա կանաչ հազվագյուտ շափյուղա, որը կոչվում է «Արևելյան Զմրուխտ»՝ Վեներայի տարվա ամենաճիշտ համայիլը: Տարվա գույներն են՝ կանաչը, վարդագույնը և կարմիրը, ինչպես նաև ոսկեպղնձագույնի և արծաթագույնի բոլոր երանգները և համադրությունները:

Հունվարը շատերի, բայց հատկապես Երկվորյակների, Կույսերի, Առյուծների, Աղեղնավորների և Ձկների համար ԲԱՐԻ ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ամիս կլինի:

Բախտավոր Ջրհոսներ

2017 թվականը Ջրհոսների համար շատ հաջողակ կլինի: Չնայած, որ անցումային ժամանակահատվածի ծանրությունն ամենից շատ կազդի նրանց վրա (քանի որ Ջրհոսի ժամանակաշրջանն օգտվելու է իր իրավունքներից՝ կոտրելով այն ամենը, ինչ ենթակա է փոփոխության և ուտիլիզացման), տարին լի է լինելու խորը և բարերար վերապրումներով:

Հատկապես կարևոր է լինելու օգոստոսի 3-ից 2018 թվականի հունվարի 2-ն ընկած ժամանակահատվածը, որը հիանալի ժամանակ է գաղափարները և նախագծերը վերանայելու համար:

Կանխագուշակ Ձկներ

Վեներայի տարում Ձկներն իրենց մեջ կբացահայտեն կանխագուշակի ընդունակություններ: Տարվա ընթացքում նրանք կունենան մի շարք հիանալի հնարավորություններ գործերի հաջող առաջխաղացման և նորերը սկսելու համար: Շատ կարևոր է տարվա ընթացքում լսել սրտի ձայնը և չենթարկվել ինքնախաբեության:

2017 թվականի հունիսի 14-ից նոյեմբերի 23-ը մի փոքր լարված կլինի, Ձկները որոշակի խճճվածություն կամ հուզում կզգան, բայց դրանք կկարողանան օգտագործել ի շահ իրենց:

Նախակարապետ Խոյեր

Խոյերի համար տարին խոստանում է լինել հագեցած, լի անակնկալներով և նոր նախաձեռնություններով: Գաղափարների հաջող իրագործման համար արժե հիմնվել ներքին զգացողության, ինտուիտիվ ընկալման վրա:
Տարին հաջողակ կլինի, բայց հսկայական էներգիա կպահանջի ամբողջական հաջողության համար: Խոյերը պետք է նոր ուղիներ բացեն և հնարավորություններ ստեղծեն՝ լիարժեք հաջողության հասնելու համար:

Հաղթահերոս Ցուլեր

2017 թվականը Ցուլերի համար հաղթանակի տարի կլինի։ Ռիսկն ու գործողությունների արագությունը կբերեն սպասելի արդյունք։ Ցուլերը պետք է ոգևորությամբ իրականացնեն այն, ինչ երկար ժամանակ մտադրված էին անել։
Առողջությունն ու ընտանեկան հարցերը տարվա ընթացքում կհարթվեն (իհարկե այն ներկայացուցիչների մոտ, ովքեր ունեին նման խնդիրներ)։ Նոր նախաձեռնություններն ու միջավայրի փոփոխությունը շատ կարևոր են տարվա ընթացքում, նման փոփոխությունները կդառնան Ցուլերի հաջողության և բարգավաճման գրավականը։

Երջանիկ Երկվորյակներ

2017 թվականը երջանկության տարի կլինի Երկվորյակների համար։ Կշարունակվեն նախորդ տարի մեկնարկած հաջողությունները, կստեղծվեն մեծ հնարավորություններ կարիերայի աճի համար։ Սակայն հարկավոր է շատ զգոն լինել հաջողությունը բաց չթողնելու համար։
Տարվա ընթացքում Երկվորյակները պետք է հաղթահարեն բազմաթիվ խոչընդոտներ, որոնք միայն կուժեղացնեն նրանց և կդարձնեն անպարտելի։

гороскоп, знаки зодиака,близнецы

Խեցգետիները 2017 թվականին կվերաիմաստավորեն սեփական անձն ու կյանքն ընդհանրապես։ 2017 թվականը նրանց համար կլինի հաջող։ Նրանք կգտնվեն տիեզերական ուժերի պաշտպանության և հովանավորության ներքո, ինչի արդյունքում կկարողանան ապահովել հարմարավետություն և բարեկեցություն իրենց համար, ինչպես նաև ավելի հարմարավետ կդարձնեն մտերիմների և հարազատների կյանքը։

Հաղթանակած Առյուծներ

Առյուծները շարունակում են վերելքը, տարին հաջող է նոր միությունների և գործնական փոփոխությունների համար։ Գործողություններն ու նախաձեռնությունները խոստանում են ստեղծել անհրաժեշտ հարթակ երկարատև հաջողության համար։ Նրանք ազատ են գործելու և ստեղծագործելու հարցում։
Վեներայի տարին շատ բարենպաստ է Առյուծների համար հատկապես ստեղծագործելու և նոր ուղիներ բացահայտելու հարցում։

Օրենսդիր Կույսեր

Կույսերը նոր կարգ կստեղծեն հետագա աշխատանքի համար: Խիստ կապված լինելով Վեներայի հետ` Կույսերն աներևակայելի մեծ դժվարություններ կհաղթահարեն և երջանիկ կդառնան:
Տարվա ընթացքում նրանց համար շատ կարևոր կլինեն հետևյալ ժամանակաշրջանները՝ դեկտեմբերի 19-ից 2017 թ.-ի հունվարի 8-ը, ապրիլի 10-ից մայիսի 3-ը, օգոստոսի 13-ից սեպտեմբերի 5-ը և դեկտեմբերի 3-ից մինչև 23-ը:

Ստեղծագործ Կշեռքներ

Հաջորդ տարի Կշեռքներն առավելագույնս կարտահայտեն իրենց անկախ և ազատ որակները: Նրանց կյանքում շատ փոփոխություններ են սպասվում, կբացվեն շատ ուղիներ և հնարավորություններ:
Կշեռքները կկարողանան ստեղծել այն ամենն, ինչ ցանկանում են, քանի որ օժտված են կամքի հաստատակամությամբ և ստեղծագործման ազատությամբ: Այս նշանի ներկայացուցիչների համար տարին կլինի ստեղծագործական և շատ պատասխանատու:

Կարիճներն ուժեղ են, ինչպես երբեք
Կարիճներն արդեն հասել են գագաթնակետին և արդեն կարողացել են դիմանալ այն փորձություններին, որ նրանց դարձրել են ուժեղ, ինչպես երբեք: Այս առեղծվածային նշանի այն ներկայացուցիչները, ովքեր կարողացել են անցնել այդ «խորխորատը», Վեներայի տարում կհասնեն ներդաշնակության և հանգստության:
Առողջության և գործերի մեջ հաջողության հետ կապված հարցերն արդեն լուծված են: Կարիճները պետք է լայնածավալ և ինտենսիվ գործեն:

Աղեղնավորները կամփոփեն արդյունքները

2017 թ.-ը Աղեղնավորների համար երջանիկ և ճակատագրական կդառնա: Նրանք կհավաքեն այն ամենը, ինչ կուտակել են և ցանուվրիվ տվել ինը տարվա ընթացքում, կավարտեն հին գործերը: Այս ուժեղ նշանի շատ ներկայացուցիչների համար հիասթափությունների շրջան կսկսվի, նրանք կբացահայտեն ուրիշների խարդախությունները:
Տարվա երկրորդ կեսը բարերար կլինի Աղեղնավորների ստեղծագործական գործունեության համար:

Թագավոր Այծեղջյուրներ

2017 թ.-ը թագավորական կլինի Այծեղջյուրների համար: Առողջության և ստեղծագործական մտահաղացումների հետ կապված բոլոր հարցերը կլուծվեն տարվա առաջին կեսում:
Հաջողությունը և հաղթական բարձունքը կախված կլինի կարծրատիպերը կոտրելու իրենց ունակությունից:

Past.am