Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026
Politics

«Եթե քո երկրում կա որևէ տարածք, որի նկատմամբ չեն տարածվում քո իշխանությունը և օրենսդրությունը, նշանակում է՝ դա չի գտնվում քո ինքնիշխանության ներքո». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Պայմանագրի, փաստաթղթի միջոցով խաղաղությունը ֆիկցիա է։ Համաշխարհային պատմությունը, կարծեմ, չգիտի այնպիսի դեպք, երբ որևէ թղթով հնարավոր է եղել ունենալ խաղաղություն։ Ռուս-գերմանական հայտնի պակտը մեզ օրինակ, թե ինչպես անմիջապես հետո Գերմանիան հարձակվեց Խորհրդային Միության վրա։ Սա հենց այն մասին է, որ հարձակվող կողմի համար երբեք որևէ պայմանագիր խոչընդոտ չի եղել։ Հիշենք նաև 1994 թվականի Բիշկեքյան՝ հրադադարի մասին պայմանավորվածությունը։ Որքան հաճախ էր այն խախտվում Ադրբեջանի կողմից, մեր մաշկի վրա դա տեսել ենք ու զգացել։ Դրա վերին կետը եղան 2016, հետո 2020 ու 2023 թվականների բացահայտ օկուպացիոն, ագրեսիվ պատերազմները մեր դեմ»,-«Փաստի» հետ զրույցում նման կարծիք է հայտնում քաղաքագետ Արա Պողոսյանը՝ անդրադառնալով Վա- շինգտոնում նախաստորագրված «Խաղաղության պայմանագրին» և դրանից հետո առկա այն հիացական ձևակերպումներին, թե մեր տարածաշրջանում խաղաղության դարաշրջան է սկսվում։

Ընդգծում է՝ որևէ պամանագրի ստորագրումով չի կարելի ասել, որ խաղաղություն է եկել կամ գալիս է։ Նրա խոսքով, համաշխարհային պատմությունն է փաստում, որ խաղաղությունը հաստատվում է այն պարագայում, երբ կողմերի միջև կա ուժային, քաղաքական, ռազմական հավասարակշռություն, և որևէ կողմից այն խախտելը ձեռնտու չէ երկու կողմին էլ։ «Այսինքն, հակազդեցության մեխանիզմներն այնպես են կարգավորվում, որ որևէ կողմ նույնիսկ չի մտածում ագրեսիվ ռազմական գործողությունների մասին։ Իսրայելը լավագույն օրինակն է, թե ինչպես կարելի է պայմանավորվել, հետո օրեր անց կրկին հարձակվել։ Հետևաբար, երբ խոսում ենք նախաստորագրված պայմանագրի մասին, նախ պետք է հասկանալ, թե ի՞նչ ենք դրա դիմաց ստալիս եւ ի՞նչ ենք ստանում։ Ի՞նչ ենք տվել կամ տալու, այսպես կոչված, «Խաղաղության պայմանագրի» դիմաց։ Հրաժարվելու ենք մեր իրավունքներից։ Պատահական չէ, որ Ադրբեջանի պահանջով Հայաստանի Հանրապետությունը հրաժարվում է Ադրբեջանի դեմ միջազգային հայցերից։ Դա նշանակում է, որ այն մարդիկ, որոնք անմի- ջական կրողն են եղել ադրբեջանական ագ- րեսիայի, անմիջական կրողն են հանցագործության հետևանքների, որևէ կերպ փոխհատուցում չեն ստանալու, իրենց նկատմամբ կատարված անարդարությունը չի վերականգնվելու, արդարություն չի հաստատվելու։ Եվ այս պատասխանատվությունը դրվել է Հայաստանի Հանրապետության ու Հայաստանի Հանրապետության իշխանությունների վրա»,-նշում է մեր զրուցակիցը։

Հավելում է՝ Ադրբեջանը, երբևէ չունենալով որևէ հիմք, լեգիտիմացնում է իր՝ Հայաստանից ճանապարհ ստանալու պահանջը։ «Ընդ որում՝ պետք է ուշադիր լինել, թե ինչպես է դա ներկայացվում Հայաստանի ժողովրդին, և ինչպես է դա Ալիևը ներկայացնում իր ժողովրդին և միջազգային հարթակներին։ Օգոստոսի 8-ից հետո բոլոր հանդիպումներում նա խոսում է ոչ թե պարզապես ճանապարհի, այլ «Զանգեզուրյան միջանցքի» մասին։ Նոյեմբերի 9-ի հայտարարությունը, որը դարձյալ ոտնահարվեց Ադրբեջանի կողմից, մեզ պարզ տեքստ էր թվում։ Բայց տեսանք, թե հետագայում ինչպիսի իրարամերժ մեկնաբանություններ առաջացան։ Վստահեցնում եմ՝ այս պայմանագիր կոչվածը լինելու է իրարամերժ մեկնաբանությունների օբյեկտ։ Օրինակ՝ դրանում նշվում է՝ անխոչընդոտ երթևեկություն Ադրբեջանի և Նախիջևանի միջև։ Այս տերմինը վաղը դառնալու է մեծ ծուղակ, այն ապագայում շահարկվելու է Ադրբեջանի կողմից՝ «Զանգեզուրյան միջանցքն» իրավական առումով դարձնելու արտատարածքային միջանցք։ Չեն էլ թաքցնում դա, իրենց ներքին դիսկուրսում դա կա։ Ունենք ձևավորված պրակտիկա ադրբեջանական քաղաքականության մեջ. այն, ինչ պատրաստվում են ներկայացնել Հայաստանին, նախ իրենց ենթակա փորձագետների, լրատվամիջոցների միջոցով սկսում են շրջանառել, հետո դրանց սկսում են արձագանքել իրենց պաշտոնյաները, իսկ վերջում դա դառնում է պետական քաղաքականություն։ Այս գիծն առնվազն 2020 թվականից սկսած տանում են, սա հստակ ձեռագիր է, և հիմա էլ ընդամենը պետք է ուշադիր լինել և հետևել, թե հաջորդիվ ինչ է ներկայացվելու մեզ»։

«Թրամփի ճանապարհ», «Զանգեզուրի միջանցք», երթուղի, խաչմերուկ, ինչ անունով ասես չկոչեցին Հայաստանի տարածքով անցնող և Ադրբեջանն ու Նախիջևանն իրար կապող ճանապարհը, որի հետ կապված մտահոգությունները չեն փարատվում։ Նիկոլ Փաշինյանն ասում է՝ այն գտնվելու է Հայաստանի իրավազորության ներքո, Ալիևն ասում է՝ ադրբեջանցիներն այդ ճանապարհով անցնելիս չպետք է տեսնեն հայ սահմանապահի։ Քաղաքագետը հիշեցնում է Ալիեւի հայտարարություններից մեկը։ «Նա ասում էր՝ դա մեզ համար «Զանգեզուրյան միջանցք» է, իրենք ինչ ուզում են, թող դրան անվանեն։ Սա, կարծեք թե, աջակցություն էր Փաշինյանին. որպեսզի քո դեմքը չկորցնես, որովհետև դա հռչակել ես կարմիր գիծ, ինչ անուն ուզում ես դիր, կարևորը էությունն է։ Իսկ ո՞րն է սրա էությունը։ Սա հստակ միջանցքային տրամաբանություն է։ Ինչ վերաբերում է Հայաստանի իրավազորությանը։ Արդյոք Հայաստանի Հանրապետությունը կարո՞ղ է այդ ճանապարհի վրա փոխել երթևեկության կանոններ, արդյոք Հայաստանի Հանրապետությունը կարո՞ղ է ցանկացած պահի ներքին որեւէ իրավական ակտով փոխել տվյալ ճանապարհի կարգավիճակը, արդյոք Հայաստանի Հանրապետությունը կարո՞ղ է տվյալ ճանապարհի վրա ինքնուրույն, ինքնիշխան որոշումներ կայացնել։ Իրենց անուղղակի պատասխանները հուշում են, որ՝ ոչ, չի կարող։ Եթե չի կարող, ապա այստեղ ինքնիշխանություն և իրավազորություն տերմինները կիրառելի չեն։ Ինքնիշխանությունը ենթադրում է պետական օրենսդրության ամբողջական տարածում իր տարածքի նկատմամբ։ Եթե քո երկրում կա որևէ տարածք, որի նկատմամբ չեն տարածվում քո իշխանությունը և օրենսդրությունը, նշանակում է՝ դա չի գտնվում քո ինքնիշխանության ներքո»։

Բազմիցս հնչեց այն հարցը, որ նախաստորագրված պայմանագիրը ևս մեկ քայլ էր Արցախյան հարցը փակելու ուղղությամբ։ «Ինչի՞ համար էր պետք «Խաղաղության պայմանագիրն» Ադրբեջանին։ Դա բնավ պետք չէր Ադրբեջանին, առավել ևս, որ նրանք բազմիցս շեշտում են՝ շատ երկրներ կան, որոնք նման պայմանագիր չունեն, բայց իրենց միջև պատերազմ չկա, խաղաղություն է, ունեն հարաբերություններ։ Ըստ էության, պայմանագրի նախաստորագրումն ուներ երկու հիմնական նպատակ՝ Մինսկի խմբի ձեւաչափի լուծարում, որը կնշանակեր Արցախյան հիմնախնդրի հետ կապված բոլոր գրասենյակների, պլատֆորմների վերացում և Միացյալ Նահանգների հետ ռազմավարական համագործակցության հաստատում։ Այս երկու խնդիրներն էին հետապնդում և Հայաստանի իշխանությունների միջոցով դրանք ստացան։ Իսկ հնարավո՞ր է փակել Արցախյան հիմնախնդիրը։ Եթե նույնիսկ Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունները շատ ցանկանան, կարծում եմ՝ ոչ, հնարավոր չէ։ Հնարավոր չէ շատ պարզ պատճառով։ Արցախյան հիմնախնդիրը զուտ հայ-ադրբեջանական հիմնախնդիր չի եղել, դա գլոբալ նշանակություն ունեցող հակամարտություն էր, որտեղ կային եւ կան բազմաթիվ շահագրգիռ կողմեր։ Պատահական չէ, որ հենց այս հակամարտության համար ձևավորվեց Մինսկի խմբի համանախագահությունը։ Սա հակամարտություն էր, որն ուներ գլոբալ ենթատեքստ։ Եվ քանի որ այն ուներ և ունի գլոբալ ենթատեքստ, կան գլոբալ խաղացողներ, որոնք հետաքրքրություններ ունեն տարածաշրջանում, և որոնց հետաքրքրությունները պարբերաբար կարող են փոխվել, դրանց շրջանակը կարող է մեծանալ կամ փոքրանալ. այս խաղերի ընթացքում տեղի ունեցավ 2020 թվականի պատերազմը։ Բայց հարցը փակելը որևէ կողմին՝ թե՛ Ռուսաստանի Դաշնությանը, թե՛ Միացյալ Նահանգներին, թե՛ Ֆրանսիային, թե՛ այլ շահագրգիռ կողմերին բնավ ձեռնտու չէ։ Պատահական չէ, որ այս ընթացքում Ֆրանսիայում, Շվեյցարիայում, Միացյալ Նահանգներում որոշակի նախաձեռնություններ են տեղի ունենում։ Կարծում եմ, որ աշխարհաքաղաքական որոշակի փոփոխությունների պարագայում վաղը սկսվելու է մրցակցություն տարբեր մայրաքաղաքների կողմից, թե որտեղ է գտնվելու Լեռնային Ղարաբաղի վտարանդի կառավարությունը։ Սա լինելու է գործիք, որի միջոցով իրենք փորձելու են ազդեցություն հաստատել։ Լեռնային Ղարաբաղի կամ Արցախի հիմնախնդրի փակման մեկ տեսական հնարավորություն կա, եթե 120 հազար մարդ ուղղակի չլինի։ Դա նույնիսկ տեսականորեն հնարավոր չէ։ Քանի կան այն մարդիկ, որոնք շահառուներն են, հնարավոր չէ պարզապես փակել այդ հարցը՝ լինի դա Մինսկի խմբի ձևաչափի փակումով, հետևողական այլ քայլերով, թե Հայաստանի տարածքում հալածանքներով»,- եզրափակում է Արա Պողոսյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում