Շուշաննա Թովմասյան. Շոկային բացահայտումներ
Շուշաննա Թովմասյանին՝ իր հեռուտաեթեր մուտք գործելու օրվանից սկսած բազում սիրավեպեր են վերագրել:
Նա հայտնի դարձավ «Դժվար ապրուստ» հեռուստասերիալում նկարահանվելով, որտեղ մարմնավորում էր գլխավոր հերոսուհուն, ով սիրահարված էր հարուստ տղայի, իսկ նրա դերում Միհրան Ծառուկյանն էր: Սերիլաի նկարահանման ժամանակաշրջանում շատերը սկսեցին խոսել, որ Շուշաննան և Միհրանը սիրավեպ ունեն, սակայն եկուսնել հերքեցին այդ փաստը:
Այնուհետև նա նկարահանվեց «Երանի» հեռուստանովելում՝ Բեն Ավտեիսյանի հետ, որը դարձավ մեկ այլ խոսակցությունների առարկա և պարզվեց, որ հիմա էլ Շուշաննան սիրավեպ է սկսել Բենի հետ:
Կար նաև մի շրջան, երբ Շուշաննային վերագրված սիրավեպերի կիզակետում հայտնվեց նաև Մարտ Բաբայանը, ինչի պատճառ դարձել էր նրանց համատեղ աշխատանքը, երբ Շուշաննան մարմնավորել էր Մարտի տեսահոլովակի գլխավոր հերոսուհուն:
Եվ ահա, բավականին վերջերս, համացանցում բուռն քննարկումների առիթ դարձավ մեկ այլ սիրավեպ` վերագրված Շուշաննային, որը թերևս չհերքվեց զույգի կողմից: Դա Շուշաննա Թովմասյան և Վահե Սայան սիրավեպն էր:
Իրականում նրանց կապն այդքան բուռն արձագանք չէր ունենա, եթե չլիներ Վահեի ամուսնալուծված լինելու փաստը: Շատերը սկսեցին խոսել, որ նրանք երկար ժամանակ է ինչ միասին են և հենց Շուշաննան է դարձել Վահեի բաժանման պատճառը:
Հարցազրույցներից մեկում Վահեն հերքեց այդ փաստը՝ ասելով, որ ամունալուծությունից երկար ժամանակ անց են սկսվել իր և Շուշաննայի հարաբերությունները, սակայն համացանցում հայտնված լուսանկարներից պարզ է դառնում, որ դա այդքան էլ այդպես չէ:
Այս լուսանկարում պարզ երևում է, որ զույգի կապը երկար ժամանակ է ինչ կա, բայց ինչևէ, մաղթում ենք զույգին երջանկութուն և թող միշտ հեռու լինեն նման պատմություններից և անհասկանալի իրավիճակներից: