Ռեշֆորդը հրապարակել է իր առաջին մարզման լուսանկարները «Բարսելոնա»-ում
Անգլիացի ֆուտբոլիստ Մարկուս Ռեշֆորդը ոգևորությամբ է սկսել աշխատանքը կատալոնական «Բարսելոնայի» հետ։
«Բարսելոնայի» նոր խաղացողն անցկացրել է իր առաջին մարզումը նոր թիմակիցների հետ։ Նա այդ պահը լուսանկարներով արձանագրել է Ինստագրամի իր էջում։ Լուսանկարներում երևում է, թե ինչպես է Ռեշֆորդը գոհունակությամբ մարզվում ակումբի մարզաբազայում՝ նոր թիմակիցների հետ։ Լուսանկարներին կից գրառում էր՝ «Եկեք սկսենք աշխատանքը թիմի հետ»։
«Բարսելոնան» ամբողջությամբ կվճարի Ռեշֆորդի աշխատավարձը, որը կազմում է 14 միլիոն եվրո։