Հարսին ծեծած սկեսուրը կնստի ևս 9.5 ամիս
Արարատի և Վայոց Ձորի դատարանը Հայկանուշ Միքայելյանին դատապարտել է 4 տարվա ազատազրկման: Դատավորն ընդգծել է, որ կիրառվում է համաներում, և պատիժը մեկ երրորդով կրճատվում է: Մարիամ Գևորգյանի փաստաբանը հայտարարել է, որ վճիռը բողոքարկելու են Վերաքննիչում: Դժգոհ են նաև սկեսուրի բարեկամները: