Ծանրամարտի 2025 թ. առաջնությունից կգործեն նոր քաշային կարգեր
Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան հաստատել է տղամարդկանց և կանանց համար նոր քաշային կարգեր: Դրանք կգործեն 2025թ. հուլիս ամսից:
Մարզաձևի աշխարհի հաջորդ առաջնությունը կանցկացվի 2025թ. հոկտեմբերին՝ Նորվեգիայի Ֆորդե քաղաքում:
Տղամարդիկ արդեն կմրցեն նոր ՝ 60 կգ, 65 կգ, 71 կգ, 79 կգ, 88 կգ, 98 կգ, 110 կգ և +110 կգ, իսկ կանայք՝ 48 կգ, 53 կգ, 58 կգ, 63 կգ, 69 կգ, 77 կգ, 86 կգ և +86 կգ քաշային կարգերում: