Վստահ եմ՝ Յամալին սպասվում է վառ ապագա. Մեսսի
Աշխարհի չեմպիոն և Ամերիկայի գավաթակիր Արգենտինայի հավաքականի և ամերիկյան «Ինտեր Մայամիի» 37-ամյա հարձակվող Լիոնել Մեսին նոր սերնդի լավագույն ֆուտբոլիստ է համարում Իսպանիայի հավաքականի կազմում Եվրոպայի չեմպիոն, «Բարսելոնայի» 17-ամյա հարձակվող Լամին Յամալին։
«Լամին Յամալը պետք է լինի հետևողական։ Դա կախված է ֆուտբոլիստից և այլ գործոններից։ Լամին Յամալը արդեն հիմա գերազանց է իրեն դրսևորում։ Վստահ եմ՝ նրան սպասվում է վառ ապագա»,- Մեսիի խոսքը մեջբերում է Football Espana-ն։
Ընթացիկ մրցաշրջանում Լամին Յամալը «Բարսելոնայի» հետ մասնակցել է 20 հանդիպման, խփել է 6 գոլ, կատարել 12 գոլային փոխանցում։ Նա ճանաչվել է այս տարվա աշխարհի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ։