ԱՄԱՆՈՐԻՆ ԸՆԴԱՌԱՋ ... Բլինչիկի խմոր. հեշտ և արագ տարբերակ
Բաղադրամասեր
0.5 լ. կաթ,
2 ձու,
2 ճգ. ձեթ,
200 գր. ալյուր,
1 թգ. շաքարավազ,
1 թգ. սոդա,
Աղ,
Պատրաստման եղանակը
Ձուն ծեփել շաքարավազի և աղի հետ միասին:
Ավելացնել ձեթը, այնուհետև կաթը և լավ խառնել:
Ավելացնել նաև սոդան և ալյուրը` հարել հարիչով:
Թավան ձեթով պատել, լավ տաքացնել կրակի վրա և լցնել խառնուրդը, այնպես շարժել թավան, որ խմորը տարածվի ամբողջ թավայով: