Գոռ Թումանյանը, Գրիգոր Գրիգորյանը և Յուրի Սարգսյանը Իսպանիայում կայանալիք Միջազգային «Богатство голос» մրցույթում կներկայացնեն Հայաստանը
Past.am-ը գրում է.
«Տենոր» համաշխարհային ասոցիացիան պատանի երգիչներ Գոռ Թումանյանի, Գրիգոր Գրիգորյանի և Յուրի Սարգսյանի հետ սեպտեմբերի 22-27-ը Իսպանիայում տեղի ունեցող «Богатство голос» միջազգային երաժշտական մրցույթին կներկայացնի Հայաստանը:
Երգիչ-երգահան Մխիթար Քեթցյանի սաները և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դասական բաժնի ուսանող Գոռ Թումանյանը իսպանացի հանդիսատեսի առջև կներկայանան մրցութային կարգով:
Տեղեկացնենք, որ վերոնշյալ երաժշտական մրցույթին մասնակցում են նաև բազմաթիվ այլ երկրներ, ովքեր ներկայացնելու են իրենց մշակույթն ու երգարվեստը՝ փորձելով հաղթանակ տոնել: Հայաստանը ներկայացնող կազմի հետ Իսպանիա է մեկնում նաև PR մասնագետ Լուսինե Արշակյանը, ով լիարժեք տեղեկատվություն կտրամադրի կայանալիք մրցույթից:
Հայտնի հանձնախմբի անդամները կգնահատեն նրանց և ըստ արժանվույնս կպարգևատրեն: Մրցութային օրերին կհաջորդի գալա համերգը:
Past.am-ը ձեր ուշադրությանն է ներկայացնում մեր տաղանդաշատ և համակրելի երիտասարդների լուսանկարները և մաղթում է նրանց հաղթանակով վերադարձ:
Գոռ ԹումանյանԳրիգոր Գրիգորյան Յուրի Սարգսյան