Ազգերի լիգա. Ադրբեջանը պարտվեց Էստոնիային
ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի C լիգայի 1-ին խմբի 3-րդ տուրի խաղում Էստոնիայի հավաքականը Տալինում ընդունել է Ադրբեջանի ընտրանուն և 3։1 հաշվով հաղթանակ տարել։
32-րդ րոպեին Էստոնիայի հավաքականի հարձակվող Իոան Յակովլևը բացել է հանդիպման հաշիվը։
Այնուհետև՝ 45+1-ին րոպեին, պաշտպան Թուրալ Բայրամովը հավասարեցրել է հանդիպման հաշիվը՝ անվրեպ իրացնելով 11-մետրանոց հարվածը։ Մեկ րոպե անց, սակայն, կիսապաշտպան Վլասի Սինյավսկին առաջ է մղել դաշտի տերերին։ Խաղի վերջնական արդյունքը 71-րդ րոպեին ձևակերպել է տանտերերի կիսապաշտպան Ռոկո-Ռոբերտ Շեյնը՝ 3:1։
ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի գործող հաղթողը Իսպանիայի հավաքականն է։