Ռոնալդուն իր կարիերայում խփած 904-րդ գոլը նվիրել է հորը
Պորտուգալիայի ազգային հավաքականի և «Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ասել է Ֆաբրիցիո Ռոմանոյին, որ իր կարիերայում խփած 904-րդ գոլը նվիրում է իր հորը:
Ռոնալդուն գոլի հեղինակ էր դարձել Ասիական Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 2-րդ տուրի՝ «Ալ Ռայանի» դեմ կայացած խաղում:
«Այսօրվա գոլն ունի իր յուրահատուկ «համն ու հոտը»: Կուզենայի հորս ողջ տեսնել: Այսօր նրա ծննդյան օրն է»,- Ռոնալդուի խոսքն է մեջբերում Ֆաբրիցիո Ռոմանոն: