Մասնագետը զգուշացրել է հանրաճանաչ մթերքներում թաքնված վտանգի մասին
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ֆրուկտոզան և սախարոզը կարող են հանգեցնել ինսուլինի դիմադրության, այնուհետև շաքարախտի։ Ասել է բիոտեխնոլոգ Ինգա Բելյաևան Газета-ին տված մեկնաբանությունում:
Նա զգուշացրել է հանրաճանաչ մթերքներում թաքնված շաքարի վտանգի մասին։
Բելյաևայի խոսքով՝ թաքնված շաքարը հաճախ քողարկվում է այնպիսի անուններով, ինչպիսիք են ֆրուկտոզա, սախարոզա, դեքստրոզ և մելաս: «Նաև երբեմն շաքարավազը քողարկվում է սպառողին ավելի «առողջ» թվացող բառերով, օրինակ՝ օշարակով: Սակայն դա չի փոխում էությունը»,- մեկնաբանել է Բելյաեւան։
Կենսատեխնոլոգը պարզաբանել է, որ ֆրուկտոզան մետաբոլիզացվում է մարմնի գրեթե բոլոր բջիջների կողմից, իսկ սախարոզը մշակվում է լյարդի կողմից։ Արդյունքում, մարդիկ, ովքեր չափից շատ են օգտագործում քաղցր սնունդ, ինսուլինի դիմադրության, նյութափոխանակության համախտանիշի, լյարդի ճարպային հիվանդության և 2-րդ տիպի շաքարախտի զարգացման վտանգի տակ են: