Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
Lifestyle

Հնարավոր են անսպասելի նվերներ. մարտի 6-ի աստղագուշակ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Խոյ.  Այսօր կարելի է նշանակել հանդիպումներ այն մարդկանց հետ, որոնց վրա ցանկանում եք լավ տպավորություն թողնել. դա ամենայն հավանականությամբ կհաջողվի: Լավ կլինի գործնական նախաձեռնողականություն ցուցաբերել և առաջ բերել սեփական գաղափարները. դուք աջակցություն կստանաք անգամ այն մարդկանցից, ովքեր սովարաբար հավանություն չեն տալիս ձեր ձեռնարկներին: Օրվա կեսին գործնական տեսանկյունից օգտակար ծանոթություներ հաստատելու հնարավորություն կլինի:

Ցանկալի է հետևել ճիշտ սննդակարգի կանոններին, որովհետև մարսողական համակարգն այսօր հատկապես զգայուն է, խրոնիկ հիվանդությունները կարող են սրվել: Կարելի է զբաղվել սպորտով, բայց լավ կլինի դա անել փորձառու մարզիչի օգնությամբ:

Ցուլ. Ցանկալի է աշխատանքի հետ կապված կարևոր որոշումներ չընդունել: Գործնական բնազդը հանգած է, սխալ գործելը` հեշտ, բացի դրանից դուք չեք լսում նույնիսկ ամենալավ և ուշադրության արժանի խորհուրդները: Գործնական շփման մեջ հնարավոր են խնդիրներ, շատ ցլեր գործընկերների և ղեկավարության հասցեին սուր արտահայտություններ են իրենց թույլ տալիս` չմտածելով, թե ինչի դա կարող է հանգեցնել:

Անձնական հարաբերությունների դաշտում գերակշռում է դրական միտումների ազդեցությունը, փոփոխության հնարավություն կա, եթե նախաձեռնողականություն ցուցաբերեք: Արժե լսել ներքին ձայնին. ինչ վերաբերում է սիրո, ընկերության և ընտանեկան հարցերին, այն չի սխալվի:

Երկվորյակներ. Գերակշռում է դրական միտումների ազդեցությունը, կարելի է հասնել մեծ հաջողությունների: Դուք ոչինչ աչքից բաց չեք թողնում, այդ պատճառով էլ ավելի քիչ սխալներ եք գործում, քան աստղակերպի մյուս նշանները: Հարմար օր է նոր գործընկերային կապերի համար, կարելի է գտնել համախոհներ, որոնց հետո համագործակցությունը շահավետ և հաճելի կլինի:

Օրը հարմար է մեծ գնումների և անշարժ գույքի հետ կապված գործարքների համար: Կարելի է գնալ ռոմանտիկ ուղևորության: Եթե դեռ չեք պատրաստվում ճամփորդել, ձեր սիրելիի հետ ժամանակն անցկացնելու հետաքրքիր տարբերակ առաջարկեք:

Խեցգետին. Չնայած ձեր ճանապարհին պատնեշներ կան, բայց դուք չեք կորցնում հոգեկան հավասարակշռությունը և լավատեսությունը, ոչ մեկին չեք թողնում փչացնել ձեր տրամադրությունը: Աշխատավայրում գործ շատ կունենաք, բայց ամեն ինչից գլուխ կհանեք` միաժամանակ փայլելով կազմակերպչական ունակություններով: Ճիշտ ժամանակին և տեղին ցուցադրելով ձեր տաղանդները` դուք կկարողանաք բարձրանալ ծառայողական աստիճանով և ազդեցիկ մարդկանց համակրանքը շահել:

Հնարավոր է թեթև տկարություն, որը, սակայն, չի թողնի ձեզ հրաժարվել ծրագրված գործերից և հանդիպումներից: Հնարավոր են անսպասելի նվերներ, անակնկալներ և ուշադրության նշաններ:

Առյուծ. Հարմար օր է նոր մարդկանց ձեր կողմը գրավելու առումով, հատկապես նրանց, ովքեր մինչ այս անտարբեր էին ձեր նկատմամբ: Հրապարակային ելույթները լավ են անցնում, հայտնվելով ուշադրության կենտրոնում` դուք անհարմարավետութուն չեք զգում: Շատ օգտակար է կանանց հետ շփումը. նրանք ոչ միայն կիսվում են ձեզ հետ դրական էմոցիաներով, այլև տալիս են օգտակար խորհուրդներ:
Բարենպաստ օր է զգեստներ, յուրօրինակ զարդեր և աքսեսուարներ գնելու համար, կարելի է իմիջի հետ կապված էքսպերիմենտներ անել: Ձեզ գրավում է վառն ու անսովորը, բացառված չէ նշանավոր մեկի հետ ծանոթությունը:

Կույս. Միանշանակ օր չէ: Հետո, հիշելով այն, կհասկանաք, որ ամեն ինչ այնքան էլ վատ չէր: Իսկ հիմա դուք ամեն ինչ տեսնում եք մռայլ գույներով և իրադրությունը բացասական եք գնահատում: Հնարավոր են մանր կորուստներ, բացառված չեն անհաջող գնումներն ու ներդրումները, սակայն ֆինանսական աղետը ձեզ չի սպառնում:

Նրբանկատ եղեք շրջապատի հետ: Ստացված առաջարկներն արժանի են դիտարկվելու համար, այնպես որ միանգամից մի մերժեք: Բարենպաստ օր է ցանկացած տիպի ստեղծագործական աշխատանքի համար:

Կշեռք. Այսօր կարող են տարաձայնություններ առաջանալ ծնողների և ընդհանրապես ավագ սերնդի ազգականների հետ: Օրը դժվար թե աչքի ընկնի բեղմնավորությամբ, փոխարենը կուրախացնի բազմաթիվ հաջող զուգադիպություններով և կպարգևի դրական էմոցիաներ:

Հնարավոր են չպլանավորած ուղևորություններ, այդ թվում և` հեռավոր: Չեն բացառվում և հետաքրքիր հանդիպումներն ու նոր ծանոթությունները: Ցանկալի չէ հեռու գնացող պլաններ կազմել, շուտով նոր տեղեկություններ կստանաք, որոնք կստիպեն վերանայել դրանք:

Կարիճ.  Օրը պետք է անցկացնել հանգիստ ռեժիմով` չանելով ավելորդ գործողություններ և հնարավորության դեպքում պահպանելով լավ տրամադրությունը: Եթե ցանկանում եք լիցքաթափվել, ապա օրը բարենպաստ է և դուք կարող եք դա ձեզ թույլ տալ: Երեկոն լավ կլինի անցկացնել ընտանիքի հետ:

Ցանկալի չէ օրվա երկրորդ կեսի վրա հեռավոր ուղևորություններ ծրագրելը, կամ բարդ ու հոգնեցուցիչ աշխատանքով զբաղվելը: Խրոնիկ հիվանդությունների սրման վտանգ կա, այնպես որ պետք է պրոֆիլակտիկ մեթոդներ կիրառել:

Աղեղնավոր. Օրը վատ չի անցնի, եթե խուսափեք անհետևողական քայլերից, չնայած որ դրանք կատարելու գայթակղությունը շատ մեծ է: Խոհեմությունն ու զգուշավորությունն օգնում են խուսափել խնդիրներից:  Ցանկալի չէ ֆինանսական հարցեր լուծել, ծախսել գումարը ոչ պիտանի իրեր ձեռք բերելու վրա:

Կուրախացնեն սիրելի մարդու մասին կամ նրա հետ ձեր հարաբերություններին վերաբերող լուրերը: Այսօր կարելի է սկսել նոր պլաններ կազմել կամ ինչ-որ բան էականորեն փոխել ձեր կյանքում: Ազդեցիկ անձանց հովանավորությունը ստանալու և նրանց հարգանքն ու համակրանքը վայելելու հնարավորություն կլինի:

Այծեղջյուր.  Ձեր նախկին մրցակիցները այսօր կարող են դաշնակից դառնալ:

Հնարավոր են կոնֆլիկտներ մտերիմների հետ: Աշխատեք չթաղվել տնային գործերի մեջ, ժամանակ գտեք հանգստի և զվարճությունների համար:

Օրը հարմար է բնակավայրը փոխելու, ինչպես նաև վերանորոգում սկսելու համար: Հնարավոր է, որ ձեր ազգականերից որևէ մեկի մասին լուրեր ստանաք:

Երբեմն դուք կորցնում եք ձեր նրբանկատությունը, անտարբերություն եք ցուցաբերում ուրիշների զգացմունքների նկատմամբ: Սակայն թույլ տված սխալներն ուղղելու ձեր անկեղծ ցանկությունը կօգնի ձեզ խուսափել կոնֆլիկտներից:

Ջրհոս. Այսօր պետք է վճռական լինել. սա, թերևս, միակ բանն է, որ անհրաժեշտ է հաջողության հասնելու համար: Շանս կստեղծվի շրջադարձորեն փոխել կյանքը, դեպի դրականը լուրջ քայլեր անել: Ընկերները օգնում են ընդունել ճիշտ որոշումներ, և անհրաժեշտության դեպքում սատարում ձեզ:

Պետք չէ չափից ավելի դյուրահավատ լինել` բոլոր այն տեղեկությունները, որ դուք այսօր կստանաք, հեռու են հավաստի լինելուց: Մինչ որոշում կայացնելը խորհրդակցեք մտերիմների հետ:

Ձկներ. Դուք շատ իմպուլսիվ եք, հաճախ եք գործում էմոցիաների ազդեցության տակ, ժամանակ չեք գտնում կատարված գործողությունների շուրջ մտածելու համար:

Այսօր ընտանիքում տիրող խաղաղությունն ու ներդաշնակությունը կուրախացնեն ձեզ: Կարելի է նախաձեռնողականություն ցուցաբերել ռոմանտիկ հարաբերություններում, այն կընդունվի մեծ ուրախությամբ:

Օրը կապված է ձեր ոչ ստանդարտ լուծումների, ինչպես նաև այնպիսի գործողությունների հետ, որոնք կզարմացնեն անգամ ձեզ: Հնարավոր են անսպասելի հանդիպումներ, չի բացառվում, որ դրանցից մեկը ռոմանտիկ հարաբերությունների սկիզբ դնի: