Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Customer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6
Lifestyle

Բեղմնավոր օր է. փետրվարի 21-ի աստղագուշակ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Խոյ. Օրը հաջող ընթացք կունենա: Ձեր խնդիրն է չմոռանալ շրջապատի մարդկանց, հարգանքով վերաբերվել նրանց ցանկություններին ու զգացումքներին: Նախազգացումն ուժեղ է, սակայն դուք միշտ չէ, որ լսում եք նրա հուշումները, ինչի համար հետագայում կփոշմանեք: Մի գերագնահատեք ձեր ֆինանսական հնարավորությունները` մեծ է ռիսկն այն բանի, որ դուք կծախսեք շատ ավելին, քան դուք դա ձեզ կարող եք թույլ տալ:

Իրադարձություններին ուշի ուշով հետևելը ձեզ կօգնի նկատել առաջին հայացքից աննշան, սակայն իրականում ճակատագրական նշանակություն ունեցող դեպքեր; Այսօր դուք չափազանց լավ տպավորություն կթողնենք նոր ծանոթների վրա:

Ցուլ. Բեղմնավոր օր է, բարենպաստ` բոլոր առումներով; Դուք հեշտությամբ հարթում եք բարդ խնդիրները, հաջողության հասնում այնպիսի գործերում, որոնք շատ ավելի փորձված ու ազդեցիկ մարդկանց ուժերից վեր են: Ձեր անձնական հմայքը անխափան գործիք է դառնում, այն կարելի է օգտագործել ամենատարբեր նպատակներով:

Այսօր կարելի է կարևոր որոշումներ կայացնել, կառուցել ինչպես պրոֆեսիոնալ, այնպես էլ ` անձնական բնույթի պլաններ: Նշանի որոշ ներկայացուցիչների համար օրը կնշանավորվի անսպասելի ու շատ հաճելի առաջարկով, որը կարելի ընդունել առանց երկմտելու:

Երկվորյակներ. Լարված, սակայն ոչ անհույս օր է: Դուք ստիպված կլինեք ոչ պարզ որոշումներ կայացնել, զբաղվել բարդ հարցերով, լուծել ուրիշների խնդիրները: Ձեր գաղափարները շրջապատին կասկածելի են թվում, և եթե դուք անգամ ստանում եք էլ աջակցություն, ապա` ոչ ձեռնտու պայմաններով:

Կարևորը օրվա անհաջողությունների վրա չկենտրոնանալն է` ձեր ոչ մի թույլ տված սխալ ճակատագրական չի լինի: Հաջողվում է հարթել անձնական խնդիրները, նշանի որոշ ներկայացուցիչներ կորոշեն շրջադարձորեն փոխել կյանքը և անգամ` առաջին վճռական քայլերն անել նոր ուղղությամբ:

Խեցգետին. Սա այն օրերից է, երբ ձեր տաղանդը և հակումները դրսևորվում են առանձնակի վառ, և շատերին ձեր հաջողությունները կզարմացնեն: Բարենպաստ օր է նոր աշխատանք ունենալու, գործնական շրջապատը փոխելու համար: Հաճելի ու բեղմնավոր կլինեն հակառակ սեռի ներկայացուցիչների հետ շփումները: Սակայն դուք հակված եք չարաշահել ձեր հմայքը, ինչը կարող է տհաճությունների պատճառ դառնալ:

Զգույշ եղեք, խուսափեք արկածախնդրություններին, կասկածելի ձեռնարկումներին մասնակցելուց: Նախազգացման հուշումները միշտ չէ, որ ճիշտ են, ավելի լավ է առաջնորդվել տրամաբանությամբ և սթափ մտքով:

Առյուծ. Ծանր, սակայն բեղմնավոր աշխատանքի օր է: Պատասխանատվության բեռն ընկած է ձեր ուսերին, և չկա մեկը, ում հետ դուք կարողանաք կիսել այն: Բայց դժվարությունները ձեզ չպետք է վախեցնեն, դրանց հաղթահարումը ձեզ շատ բան կսովորեցնի, իսկ աշխատանքի արդյունքները ինքներդ ձեզանով հպարտանալու լուրջ հիմքեր կստեղծեն: Ֆինանսական վիճակը կարող կտրուկ բարելավվել:

Ձեզ կհաջողվի վերականգնել ինչ-որ խզված հարաբերություններ, վերադարձնել մարդու, ով ձեզ լքել է սեփական մոլորության պատճառով: Թույլ մի տվեք մանր կենցաղային թյուրիմածություններին փչացնել ձեր տրամադրությունը:

Կույս. Դուք այնքան հետևողականորեն եք պատշպանում ձեր շահերը, որ անգամ չեք նկատում, որ դրանց վրա ոչ ոք չի էլ հարձակվում: Օրվա դժվարություններն ու խնդիրները ձեր սեփական սխալների արդյունքն են: Առաջին հերթին դա վերաբերում է շրջապատի հետ ձեր հարաբերություններին` դուք նեղացնոււմ եք ձեր դաշնակիցներին, վիճում հովանավորների հետ: Անհաջող կլինի օրը բոլոր նրանց համար, ովքեր զբաղվում են քաղաքականությամբ, շոու-բիզնեսով, հասարակական գործունեությամբ:

Արժե, որ այսօր մեն-մենակ մնաք ինքներդ ձեր հետ, որպեսզի կարգավորեք ձեր զգացմունքները:

Կշեռք. Դուք վճռական եք, անհամբեր և հաճախ եք խոսում ու գործում առանց մտածելու: Արդյունքում օրը ստացվում է լի` ամենատարբեր միջադեպերով, որոնց մասին հետագայում հիշելը ուրախալի կլինի: Իսկ դեռևս դուք ապրումներ եք ունենում, նյարդայնանում, անհանգստանում, մի խոսքով` ոչ ձեզ եք հանգիստ տալիս, ոչ էլ` շրջապատին:

Գործարքներ կնքելն այսօր ցանկալի չէ` ձեր ակնկալած փողերը, հակառակ գործընկերների խոստումներին, դուք չեք ստանա: Մտերիմները կփորձեն ձեզ խելքի բերել, ետ պահել չմտածված քայլերից, սակայն այդ ամենը կբերի միայն վեճերի ու տարաձայնությունների:

Կարիճ. Այսօր դուք ամեն ինչ բարդացնում եք, և անգամ բացառապես ակնհայտ ու պարզ բաները ձեր ջանքերով դառնում են խորհրդավոր ու խճճված: Արդյունքում ստեղծվում է մի իրավիճակ, երբ թե’ ձեզ, և թե’ շրջապատին անհնար է դառնում ճիշտ կողմնորոշվելը: Գործնական հարաբերությունները փչանում են, բայց և անձնականներն էլ ավելի լարված են դառնում: Փորձեք օբյեկտիվ գնահատել տեղի ունեցողը և հաստատ կզարմանաք այն եզրահանգումներից, որոնց կգաք:

Աստղերը խորհուրդ են տալիս սահմանափակել շփումները, հետաձգել հանդիպումները, ծանոթությունները հաստատեք մեծ զգուշությամբ, մի շտապեք վստահել նրանց, ում առաջին անգամ եք տեսնում:

Աղեղնավոր. Հաջողվում է լուծել բազմաթիվ մանր խնդիրներ, որոնց քանակը երկար ժամանան ձեզ վախեցնում էր: Կարելի է և մոտենալ ավելի խոշոր գործի, սակայն միայն դեպքում, եթե դուք վստահելի դաշնակիցներ ունեք: Միայնակ ավելի լավ է ոչ մի բան չձեռնարկել: Եթե դուք ստիպված եք ինքնուրույն գործել, ապա զբաղվեք առավել հեշտ գործով:

Անձնական հարաբերությունների ոլորտում շատ ուժեղ է դրական միտումների ազդեցությունը` կարող է իրականությու դառնալ նշանի ներկայացուցիչների վաղեմի երազանքը: Մի վախեցեք խոստովանել ձեր զգացմունքները` դուք ծիծաղելի չեք լինի:

Այծեղջյուր. Ձեր ցանկացած գործողությունը` անգամ ամենաանմեղ ստիպում են շրջապատին նյարդայնանալ: Ամբողջ բանը նրանում է, որ այսօր դուք չափազանց եսասեր, կոշտ, ձեր նպատակին հասնելու համար դիակների վրայով քայլող մարդու տպավորություն եք թողնում: Եվ չնայած որ դուք ամենևին նման տհաճ մարդ չեք, բոլորը ձգտում են ձեզանից հեռու մնալ: Համառությունը ձեզ թույլ է տալիս հաջողություն ունենալ գործնական բանակցություններում, սակայն պատրաստ եղեք ան բանին, որ այսօր ձեռք բերված բազմաթիվ համաձայնություններ հետագայում կվերանայվեն:

Միայն ամենամտերիմ մարդիկ են ձեզ լավ հասկանում, նրբորեն զգում ձեր տրամադրության ցանկացած փոփոխություն:

Ջրհոս. Օրը լի է իրադարձություններով: Ձեզ սպասում են բազմաթիվ հանդիպումներ, միջոցառումների այցելություններ, դրանց բոլորում դուք ուշադրության կենտրոնում կլինեք: Հարմար օր է զեկույցներ ունենալու, կոնֆերանսներ ու սեմինարներ կազմակերպելու համար: Նշանի ներկայացուցիչների կողմից ղեկավարվող գովազդային կամպանիաները չափից ավելի արդյունավետ կլինեն:

Ցավոք, պատրանքային են օրվա անձնական հաղթանակները: Ձեզ կարող է թվալ, թե դուք լուծել եք բոլոր խնդիրները, գտել հարցերի պատասխանները, այնինչ իրականում այդպես չէ` առանց այն էլ բարդ իրավիճակն էլ’ ավելի է խճճվել:

Ձկներ. Բարենպաստ օր է գործարքներ (և հատկապես խոշոր) կնքելու համար: Կարելի է թանկ իրեր գնել, անշարժ գույք ձեռք բերել: Լավ են անցնում գործնական հանդիպումները, հատկապես հաջող են գործընկերների հետ բանակցությունները: Գործուղումները ձեր առջև նոր պրոֆեսիոնալ հեռանկարներ են բացում:

Դուք հեշտությամբ եք սիրահարվում, ակնթարթորեն կորցնում գլուխը: Դա կարող էր և այդքան խնդրահարույց չլինել, եթե այսօր դուք հակված չլինեիք համակրանքով լցվելու դրա համար բոլորովին անհամապատասխան մարդկանց հանդեպ: Ընտանեկան հարաբերություններում միշտ չէ, որ ներդաշնակություն է տիրում: