Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

MyAmeria Star - Ameriabank presents a bank card and app for kids and teens One more free access to business lounges: IDBank How to protect your bank accounts and E-WalletAraratBank: Supporting SMEs for About 20 YearsIDBank – Supporting SMEs "Face to Face" with "The Power of One Dram" With Ucom’s Support “DemArDem: Dialogue of Generations” Regional Forum Concludes in Tashir Idram is now available in Yerevan CityNew Offer for Residents of 28 Cities with 5G Network Joining Ucom Ucom Joins the Regional Forum “DemArDem: Dialogue of Generations” AraratBank: The Only Victory is the Smile of a Recovered Child Financially Literate with Idram Junior IDBank new branch is in the City of ArtashatNew campaign from IDBank on the occasion of Client’s Day Ucom Celebrates International Client's Day, Strengthening Ties with Subscribers Ucom’s Fixed Network Now Available in Yeghvard 4,664,972 AMD to QaylTech. The beneficiary of The Power of One Dram for March is the Heroes Rehabilitation City Ucom Fellowship Incubation Program Concludes with Inspiring Closing Ceremony and Awards Event Preferential registration for the FINTECH360conference is available until March 15 Face to Face with “The Power of One Dram”: The Regional Forum on Dialogue of Generations is just a few days away Ucom Launches a New Major Network Upgrade Project Ucom's General Director Spoke about Personal Growth at the Armenian Businessman 2025 Event Pay with Idram at Yerevan Mall and Win an idplus Gift Card!Ucom Presents a New Exclusive Offer for the Spring Holidays Four Badalyan Brothers Enterprises Ranked Among Armenia’s Top 1,000 Taxpayers Ucom’s General Director Shares his Experience with Cybersecurity Training Course Participants Customer Appreciation Day at IDBankIDBank issues the 2nd tranche of dollar bonds of 2025 New Banking, Even More Convenient: Idram&IDBank AraratBank and Aren Mehrabyan Foundation Strengthen their Partnership On International Mother Language Day, AraratBank Summarizes Results of Unique Project with Matenadaran Ameriabank named Armenia’s Best Investment Bank for 2025 by Global Finance Exclusive Benefits for Businesses: IDBank's New Visa Signature Business Card Flight on the Wings of a Book: Bvik and Idram Promote the Love of Reading AraratBank Receives Prestigious Partner of the Year Award from Ria Money TransferFINTECH360 International Conference will be held in April in Yerevan Unibank placed subordinated bonds ahead of schedule 4,632,795 AMD for the DigiCode-2025 Competition – February's Beneficiary is QaylTech Ucom Fellowship Program Participants Visit Ucom Headquarters for Leadership Insights New IDBank Branch in ArmavirPay with IDBank Mastercard and get 5% idcoin Hayk Melikyan's solo concert dedicated to contemporary Armenian and swiss composers AraratBank: Caring for the Nation's Defenders IDBank issues the 1st tranche of dollar bonds of 2025AraratBank Wins Mastercard's Excellence in SME Banking Services AwardIDBank concluded the raffle of 5 iPhone 16 ProUcom Accelerates Digital Transformation with Cerillion's Cutting Edge Convergent PlatformWhen a one dram transforms into a mighty force: "The Power of One Dram" wraps up 2024 I primi cavalieri dell'Apocalisse armenaUnibank opens new branch in Malatya-Sebastia district of Yerevan
Lifestyle

Բարեհաջող օր է. փետրվարի 1-ի աստղագուշակ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Խոյ: Ուշադիր եղեք մանրուքների հանդեպ, քանզի դրանցից է կախված ձեզ համար շատ կարևոր գործերի հետագա ընթացքը: Ցանկացած բնույթի փոփոխություններ կատարելիս՝ սկսեք փոքր քայլերից, դա հնարավորություն կտա խուսափել չարդարացված ռիսկից և զերծ կպահի ավելորդ լարվածությունից: Հնարավոր է որոշակի ֆինանսական շահույթ, հին պարտքի վերադարձ:

Զգացմունքային դաշտը կայուն է: Խնդիրների դեպքում առանձնապես չեք անհանգստանա: Մտերիմներին ձեր արտաքին հանգստությունը զարմանալի կթվա: Նրանք կփորձեն ամեն  կերպ հրահրել և  հունից հանել ձեզ:

Ցուլ: Բարեհաջող օր է նոր գործեր սկսելու համար, պայմանով, որ դրանք բարդ և ձանձրալի չլինեն:  Գործում ներգրավեք համախոհների, սկզբնական փուլում վերջիններիս աջակցությունը շատ տեղին կլինի, իսկ հետագայում արդեն ինքնուրույն  գլուխ կհանեք:

Ձեր համբերատարությունն այսօր պարզապես կհիացնի: Հանգիստ կվերաբերվեք անախորժություններին, մտերիմների չմտածված քայլերին, նաև ձեր հասցեին արված քննադատական մեկնաբանություններին: Այսօր միայն երեխաներին կհաջողվի հունից հանել ձեզ, այն էլ՝ միանգամայն պատահաբար:

Երկվորյակ: Բարեհաջող, խոստումնալից և հետաքրքիր օր է: Նպատակահարմար գործնական հանդիպումների, ազդեցիկ մարդկանց հետ շփման, կարիերայի հետագա զարգացմանն ինչպես նաև աշխատավաձի բարձացմանը վերաբերող հարցերի քննարկման համար: Նոր գործեր սկսեք միայն այն դեպքում, եթե համոզված եք, որ ինքնուրույն կկարողանաք դրանք ավարտին հասցնել: Նրանք, ովքեր սկզբում կաջակցեն ձեզ, ավելի ուշ ստիպված կլինեն զբաղվել իրենց սեփական խնդիրներով:

Հնարավոր են հետաքրքիր հանդիպումներ: Թեև նոր ծանոթների վրա լավ տպավորություն կթողնեք, սակայն նրանց հանդեպ առանձնակի համակրանք չեք տածի,իսկ  շողոքորթություններին նշանակություն չեք տա:

Խեցգետին: Այսօր ստիպված կլինեք զբաղվել մի շարք բարդ ու ձանձրալի գործերով: Համախոհները միայն բարոյապես կաջակցեն ձեզ: Հնարավոր են չնախատեսված ծախսեր, չեն բացառվում զգալի տույժերը: Կարող եք փոքրիկ գնումներ  կատարել:

Ջանում եք հարազատներին ամեն գնով պարուրել  ուշադրությամբ,  սակայն երեբեմն կորցնում եք չափի զգացումը, դա կարող է վրդովմունքի պատճառ դառնալ, ուստի պատրաստվեք, սպասվում է մեղադրանքների տեղատարափ: Ցանկացած վեճի դեպքում անհապաղ հաշտության եզրեր գտեք, այլապես լրջագույն խնդրի առջև կկանգնեք:

Առյուծ: Ստիպված եք շատ ջանքեր գործադրել և անգամ ուժասպառ լինել մասնագիտական հաջողությունների հասնելու համար: Թվում է, թե ձեր ցանկություններն այնքան էլ անիրական չեն, սակայն, դրանց իրականացման համար շատ ժամանակ կպահանջվի: Նախկինում ծագած կոնֆլիկտները կսրվեն , վիրավորանքից առաջացած հին սպիները՝ իրենց մասին զգացնել կտան:

Մտերիմներին այսօր անհնար կլինի որևէ բան բացատրել, հույս չունենաք, թե կաջակցեն ձեզ, փոխարենը չպատճառաբանված քննադատության պակաս չեք զգա: Փորձեք խնայել ինքներդ ձեզ,  դա  անհրաժեշտ է՝ լավ տրամադրություն և ինքնազգացողություն պահպանելու համար:

Կույս: Օրը ծանր կանցնի բոլոր նրանց հմար, ովքեր, գործի բերումով, առնչվում են  մեծ գումարների և ֆինանսական փաստաթղթերի հետ: Աշխատեք ծայրահեղ  ուշադիր ու զգուշավոր լինել:  Իսկ նրանց, ովքեր ֆիզիկական աշխատանք են կատարում, թեթև օր է սպասվում:

Հարազատների հետ հեշտությամբ լեզու չեք գտնի: Այսօր նրանք չափազանց խստապահանջ կլինեն ձեր հանդեպ: Ամեն դեպքում, աշխատեք խուսափել վեճերից, անգամ եթե ձեր բոլոր փաստարկները հիմնված են առողջ դատողության վրա ,միևնույն է, դրանք այսօր կանտեսվեն:

Կշեռք:  Ձեր բոլոր որոշումներում այսօր հաստատակամ եք, ինչը միմիայն ձեր օգտին է: Նպատակին հասնելու համար, ստիպված կլինեք հաղթահարել մի շարք խոչընդոտներ: Հարավոր է անսպասելի, բայց և շատ գայթակղիչ գործնական առաջարկ մի մարդուց , ում հետ վաղուց եք ցանկացել համագործակցել: Առաջարկի շուրջ փոքր-ինչ կմտածեք և, ամենայն հավանականության, կընդունեք այն, ինչի համար հետագայում չեք զղջա:

Կենսական ներուժը ցածր է, հոգ տարեք ձեր մասին: Զգույշ եղեք սուր կտրող գործիքներով աշխատելիս, իսկ կենցաղային քիմիական նյութեր օգտագործելիս՝  պաշտպանիչ ձեռնեցներ կրեք: Մատնահարդարումը ցանկալի հետաձգել:

Կարիճ:  Ուշադրության արժանի հարցերն այսօր ձեզ չեն մտահոգի, փոխարենը  կզբաղվեք այն ամենով, ինչն այնքան էլ հրատապ և կարևոր չէ: Որքան էլ զարմանալի է, բայց հարցերին նման մոտեցումը արդյունավետ կլինի: Զբաղվեք այն ամենով, ինչն իրոք հետաքրքրում է, հավատացեք՛հաջողությունը սպասեցնել չի տա:

Այսօր լավ խորհուրդներ կստանաք ծանոթներից, ընկերներից, հարազատներից և անգամ պատահական  անցորդներից: Այն մարդը, ումից առանձնապես սպասելիքներ չունեիք, հաճելիորեն կզարմացնի: Հրաշալի օր է առողջարարական պրոցեդուրաների, մաշկի խնամքի, ինչպես նաև իմիջի փոփոխման համար:

Աղեղնավոր: Հրաշալի օր է կարճաժամկետ, սակայն, ձեզ համար շատ կարեվոր ծրագրի շուրջ աշխատելու համար: Կարող եք զբաղվել նաև այնպիսի գործերով, որոնք անմիջապես արդյունք կապահովեն: Երկարաժամկետ ծրագրերի իրականացմանը կարող եք ձեռնամուխ լինել միայն այն դեպքում, եթե շրջապատում գտնվեն հուսալի աջակիցներ և ազդեցիկ հովանավորներ:

Շփման մեջ հնարավոր են տարաձայնություններ, հարազատների շրջանում ձեզ անհրաժեշտ աջակցությունը չեք գտնի: Օգտակար է չափավոր ֆիզիկական ծանրաբեռնվածությունը, իսկ մարզական «սխրանք» գործելու մտքից աշխատեք զերծ մնալ:

Այծեղջյուր: Այսօր չարժե ռիսկի դիմել: Խուսափեք ամեն տեսակ փորձերից: Ոչ մի դեպքում մի ենթարկվեք սադրանքներին,  դրանք այսօր զարմանալիորեն շատ կլինեն: Թշնամիները, կրկին անգամ, կփորձեն  շահել ձեր վստահությունը, բարեբախտաբար,  ձեզ կհաջողվի տարբերել անկեղծ հաճոյախոսությունը կեղծ շողոքորթությունից:

Նպատակահարմար օր է ինքնուրույ աշխատանք ծավալելու, նաև երկարաժամկետ ծրագրեր կազմելու համար: Ազատ ժամանակ չարժե մեկուսանալ ,տրամադրեք այն մտերիմներին և լավ տրամադրությունն ապահովված է:

Ջրհոս: Անհապաղ գործի անցեք, քանզի օրվա առաջին կեսին շատ ավելի հեշտ կլինի կենտրոնանալը:  Ստացված տեղեկությունները կստիպեն որոշ փոփոխություններ կատարել ծրագրերում: Ստիպված կլինեք հրաժարվել որոշ գնումներից և զվարճանքներից: Նպատակահարմար օր է օտար լեզուներ սովորելու, ինչպես նաև բարձր որակավորում ստանալու համար:

Միայն ամենանրբանկատ Ջրհոսներին կհաջողվի խուսափել ընտանեկան վեճերից: Ձեր հարաբերություններն այսօր իսկական փորձության կենթարկվեն: Ավելի ուշ կգիտակցեք թույ տված սխալները և կաշխատեք շտկել դրանք:

Ձկներ: Եթե ի վերջո ստացվի կենտրոնանալ աշխատանքի վրա , ապա մեծ հաջողություններ կունենաք, անգամ ամենաբարդ հարցերին լուծումներ կգտնեք: Օգնություն, որպես այդպիսին, չի պահանջվի, իսկ շրջապատող մարդկանց խորհուրդներն ու լավ գաղափարները ճիշտ տեղին կլինեն: Հավանական է գումարային շահույթ:

Սիրելիի հետ հնարավոր են տարաձայնություններ: Նա, ասես միտումնավոր, կփորձի հունից հանել,նյարդայնացնել ձեզ: Մի՛ կորցրեք հավասարակշռությունը: Փորձեք հումորով վերաբերվել ստեղծված իրավիճակին: Ինքնազգացողությունը փոքր-ինչ կվատանա: Խնայեք ձեզ:

Կո՞ղմ եք ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրմանը