Մարդկային սրտի մասին 15 անհավանական փաստ, որոնք կապշեցնեն Ձեզ
Koilko.ru-ն գրում է
Սիրտը կարևորագույն օրգան է գրեթե յուրաքանչյուր կենդանու համար։ Այս մկանը չի դադարեցնում իր աշխատանքը տասնամյակների ընթացքում։ Սիրտը՝ ամենաունիկալ օրգանն է։
Եվ ահա Ձեզ 15 պատճառ դրանում համոզվելու համար։ Սովորական մեծահասակ մարդու սիրտը կատարում է րոպեում 72 զարկ, 100 000՝ օրվա ընթացքում, 36 500 000 անգամ տարվա մեջ և 2.5 միլիարդ անգամ ամբողջ կյանքի ընթացքում։
2. Խոհանոցի ծորակը պետք է բացված լինի ամբողջ հոսքով և չփակվի 45 տարի, որպեսզի թափվի այնքան ջուր, որքան արյուն սիրտը մղում է մարդու կյանքի միջին տևողության ընթացքում։
3. Սրտի կողմից ամենօրյա արտադրած էներգիան հավասարազոր է այնքան էներգիային, որը կբավարարի մեքենայով 32 կմ գնալու համար, իսկ ամբողջ կյանքում այն հավասարազոր է դեպի լուսին գնալ և գալու համար անհրաժեշտ էներգիային։
4. Մարդու սիրտը սկսում է բաբախել երբ նա դեռ 4 շաբաթական սաղմ է։
5. Կանացի սիրտը շատ ավելի արագ է բաբախում՝ 78 զարկ րոպեում, իսկ տղամարդունը դանդաղ՝ 70 զարկ րոպեում։
6. Սրտի բաբախյունը՝ դա սրտի փակվող փականների ձայնն է։
7. Հին Եգիպտոսում գտնում էին, որ սիրտը, և ընդհանուր առմամբ բոլոր կարևոր օրգանները մարդը կարող է տեղափոխել իր մեջ։